Գրիգոր Արծրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Արծրունի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27 (մարտի 11), 1845[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էդեկտեմբերի 19 (31), 1892[2] (47 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանԽոջիվանք
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԹիֆլիսի գիմնազիա (1863)[1] և Հայդելբերգի համալսարան (1869)[1]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[1][2] և doctorate in Political Science and Economics?[2]
Մասնագիտությունհրապարակախոս, գրական քննադատ, հասարակական գործիչ և տնտեսագետ
ԱշխատավայրԳայանյան օրիորդաց դպրոց[1] և Մշակ[1][2]
Ծնողներհայր՝ Երեմիա Արծրունի, մայր՝ Ագրիպինա Նազարյանց-Արծրունի
Զբաղեցրած պաշտոններխմբագիր
 Grigor Artsruni Վիքիպահեստում

Գրիգոր Երեմիայի Արծրունի (փետրվարի 27 (մարտի 11), 1845[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 19 (31), 1892[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][3], Թիֆլիս), հայ հրապարակախոս, պոզիտիվիստական սոցիոլոգիական մտքի ներկայացուցիչ, հասարակագետ, քննադատ, գրական-հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Արծրունին ծնվել է Թիֆլիսում՝ քաղաքագլուխ ու հասարական ու քաղաքական գործիչ Երեմիա Արծրունու ընտանիքում։ Մայրը՝ Ագրեպիանա Նազարյանցը ազնվական Դավիթ Նազարյանցի դուստրն է։ Երեմիան ու Ագրիպինան ամուսնացել են 1841 թվականին ունեցել են 8 զավակ՝ 5 որդի ու 3 դուստր։ Երեխաները ծնվել են Մոսկվայում այն ժամանակ, երբ Երեմիան տեղափոխվել էր այնտեղ, սակայն 1857 թվականին կրկին վերադառնում են Թիֆլիս։ Երեմիայի հայրը՝ մեծահարուստ ազնվական Գևորգ Արծրունին Թիֆլիս է տեղափոխվել իր ծննդավայր Վանից, տեղում ստացել է Կովկասի փոխարքայի կողմից ազնվականի կոչումը, որը կարող էր փոխանցել ժառանգաբար։ Գևորգը իր հերթին որդին էր Երեմիա Արծրունու ավագի՝ ծնված 1727 թվականին, ով եղել է Սենեքերիմ արքայի ու մեծանուն Արծրունիների տոհմի ուղիղ ժառանգը[4]։

Գրիգորի պապի՝ Գևորգի մյուս զավակի՝ Մարիամի որդին է եղել Սանասարյան վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանը[4]։

Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումը Գրիգորը սկսել է տանը՝ ընտանիքում։ 1857 թվականին կրթսեր եղբոր՝ Անդրեասի հետ մեկնում է Բադ-Քրոյցնախ առողջարան-քաղաք՝ ոսկրային հիվանդույթունը բուժելու նպատակով։ Այստեղ նա սովորում է լատիներեն ու գերմաներեն լեզուները։ 1858 թվականին վերադառնում է Թիֆլիս, որտեղ սովորում է հայերեն Գրիգոր Տեր-Բարսեղյանի ու Մեղու Հայաստանի թերթի խմբագիր Պետրոս Սիմոնյանցի մոտ։ Նույն թվականին սկսել է ուսումը Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որը ավարտում է 1863 թվականին։ Ավարտելուց հետո Գրիգոր Արծրունին մեկնում է Մոսկվայի պետական համալսարանի բնագիտության ֆակուլտետում սովորելու։ Հաջորդ տարի սակայն տեղափոխվում է Սանկտ-Պետերբուրգի հալասարան, որտեղ սովորում է մինչև 1866 թվականը[5]։ Հիվանդությունը բուժելու նպատակով կրկին մեկնում է Եվրոպա՝ այս անգամ Ֆրանսիայի Նիս քաղաք։ Այնուհետև մեկնում է Շվեյցարիա ու դասախոսություններ է լսում Ցյուրիխի ու Ժնևի համալսարաններում։ 1867 թվականին մեկնում է Գերմանիա ու ուսումը շարունակում Հայդելբերգի համալսարանում։ Երեք տարի անց ավարտում է համալսարանը՝ ստանալով քաղաքագիտության ու փիլիսոփայությանդոկտորի աստիճան։ 1870 թվականին մեկնում է Վիեննա, իսկ այնուհետև Վենետիկ, որտեղ հաճախում է քաղաքագիտական դասախոսություններ Վիեննայի համալսարանում ու մայրենի լեզվի գիտելիքներն է զարգացնում Մխիթարյան միաբանությունում[4]։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1865 թվականից թղթակցել է Մեղու Հայաստանի, Հայկական աշխարհ ու Պոլսի Մասիս պարբերականներին։ 1870 թվականի սեպտեմբերին վերադարձել է Թիֆլիս, որտեղ եղել է ուսուցչի օգնական Գայանյան ու Մարիամյան օրիորդական դպրոցներում։

1872 թվականի հունվարի 1-ին Գրիգոր Արծրունին հիմնադրում է «Մշակ» թերթը, որի խմբագիրն էր մինչև մահը[6][7]։

Իր հայացքներով հարում էր ազատականության (լիբերալիզմ), կողմնակից էր Հայաստանում կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը, բուրժուա-դեմոկրատական կարգերի հաստատմանը։ Ռուսաստանի օգնությունը համարում էր վճռական արևմտահայերի ազատագրման գործում։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Արծրունին ու դերասան Պետրոս Ադամյանը

Հրապարակախոսական գործունեությանը զուգընթաց Գրիգոր Արծրունին զբաղվել է գրական ստեղծագործությամբ։ Գրել է հուշագրական բնույթի գործեր, «Էվելինա» (1891 թ.) վեպը, պատմվածքներ, ակնարկներ, ֆելիետոններ և այլն։ Հարուստ է մանավանդ նրա գրական-քննադատական ժառանգությունը։ Դեռ հայդելբերգյան շրջանում դրել է իդեալներ առաջարկող և հասարակության ախտերն անխնա մերկացնող գրականության զարգացման պահանջը, շեշտել ռոմանտիկական և ռեալիստական արվեստը հասարակության կենսական շահերին ծառայեցնելու միտքը։ 1880-ական թվականներին Գրիգոր Արծրունին հրաժարվել է ռոմանտիկական գրական ուղղությունը պաշտպանելու նախկին դիրքավորումից։ Գրական-ռեալիստական շարժման վերելքի պայմաններում նպաստել է գեղագիտական նոր ըմբռնումների հաստատմանն ու հասարակական ճանաչմանը։ Տվել է ռեալիզմի նոր սահմանում՝ ելնելով տիպականության, տիպ-կերպարի այն ժամանակ քաղաքացիություն ստացած ըմբռնումներից։ Տիպը բազմազան ու բազմաթիվ անհատականությունների ընդհանրացման արդյունք է, «մի գեղարվեստական անձնավորություն», որն իր մեջ առնում է հոգեբանությունների ու բնավորությունների տիպական միջինը։ Ստորագրել է Նիոբե, Ասիացի, Է․ Շատիրավացի կեղծանուններով։

«Հայը նայում է իր մայրենի լեզուի վրայ

Ինչպէս մի կոտրած ամանի վրայ

Ինչպէս իր մաշուած շորի վրայ»:

Գրիգոր Արծրունի, 1876[4]

Գրիգոր Արծրունին մահացել է 1892 թվականի Դեկտեմբերի 19-ին։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին Թիֆլիսի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում[4]

Նոր գերեզմանաքարը Խոջիվանքի հայկական գերեզմանատանը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Калашьян В. А., «Общественные взгляды Григора Арцруни»,
  • «Учёные записки Ереванского государственного русского педагогического института имени А. А. Жданова», 1949, том I.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. АРЦРУНИ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «ԳԵՐՄԱՆԻՈՅ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ.- ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ԱՐԾՐՈՒՆԵԱՑ ՊԱՅԾԱՌԱՆՈՒՆ ՏՈՀՄԻ ՇԱՌԱՒԻՂԸ՝ ՀՐԱՊԱՐԱԿԱԳԻՐ ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ (1845 – 1892) | Hairenik Weekly Newspaper». hairenikweekly.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  5. Арцруни Григорий
  6. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄՇԱԿ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  7. «Համահայկական թվանշային գրադարան».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Արծրունի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Արծրունի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 74