Ռուդոլֆ Մյոսբաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Մյոսբաուեր
Rudolf Ludwig Mößbauer
Mossbauer.jpg
Ծնվել է հունվարի 31, 1929({{padleft:1929|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:31|2|0}}) կամ հունվարի 21, 1929({{padleft:1929|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:21|2|0}})[1]
Ծննդավայր Մյունխեն[1]
Մահացել է սեպտեմբերի 14, 2011({{padleft:2011|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:14|2|0}})[2][1] (82 տարեկանում)
Մահվան վայր Գրյունվալդ
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Կրթություն Բեռլինի տեխնիկական համալսարան
Աշխատանք Q157808?, Բեռլինի տեխնիկական համալսարան և Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեություն ֆիզիկոս
Պարգևներ և
մրցանակներ՝
Արվեստի և գիտության ոլորտում վաստակների շքանշան, «Վաստակների համար» բավարիական շքանշան, Մեծ Խաչ աստղով և ուսի ժապավենով և Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ
Անդամություն՝ Լեոպոլդինա, Պապական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Ազգային գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիա և Եվրոպական ակադեմիա

Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուեր (գերմ.՝ Rudolf Ludwig Mößbauer, ծնվ. 1929, հունվարի 31 - սեպտեմբերի 14, 2011), գերմանացի ֆիզիկոս-փորձաձար, Բավարիայի ԳԱ անդամ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1961

Ծնվել է Մյունխենում։ Ավարտել է Մյունխենի համալսարանը և Բարձրագույն տեխնոլոգիական դպրոցը։ 1955-57-ին աշխատել է Մ. Պլանկի անվան ինստիտուտում (Հարդելբերգ), 1958-1960-ին՝ Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցում, 1960-1967-ին՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (1961-ից՝ պրոֆեսոր), 1964-1972-ին Մյունխենի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, 1972-ից՝ Գրենոբլում Մ. Լաուեի ինստիտուտի տնօրեն։

Նրա աշխատանքները նվիրված են սպեկտրադիտմանը, միջուկային ֆիզիկային, պինդ մարմնի ֆիզիկային։ Իր դոկտորական ատենախոսության մեջ, հետազոտելով քվանտային ռեզոնանսային կլանումը և ցրումը, 1958-ին հայտնագործել է միջուկային ռեզոնանսի երևույթը՝ առանց միջուկի ետհրման։ Այդ երևույթը ստացել է Մյոսբաուերի երևույթ անվանումը և ներկայումս լայնորեն կիրառվում է գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում։ Իր անունը կրող երևույթի հայտնագործման համար 1961-ին արժանացել է Նոբելյան մրցանակի։

Ընտրվել է աշխարհի բազմաթիվ ակադեմիաների անդամ։ Ստացել է Է. Գրեսսոնի անվան մեդալ։ Արժանացել է Վ. Ռենտգենի անվան մրցանակի (1961)։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 216։