Պոլիկարպ Կաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլիկարպ Կաշ
անգլ.՝ Polykarp Kusch
Ծնվել էհունվարի 26, 1911(1911-01-26)[1][2][3][…]
Բլանկենբուրգ, Duchy of Brunswick, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էմարտի 20, 1993(1993-03-20)[1][2][3][…] (82 տարեկան)
Դալաս
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան և Տեխասի համալսարանը Դալասում
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[5] և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5]
Ալմա մատերԻլինոյսի համալսարան Չիկագոյում, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան և Քեյսի արևմտյան ռեզերվային համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարՖտենսիս Լումիս
Եղել է գիտական ղեկավարEugene Commins?
Հայտնի աշակերտներԳորդոն Գուլդ
Պարգևներ
 Polykarp Kusch Վիքիպահեստում

Պոլիկարպ Կաշ (անգլ.՝ Polykarp Kusch, հունվարի 26, 1911(1911-01-26)[1][2][3][…], Բլանկենբուրգ, Duchy of Brunswick, Գերմանական կայսրություն[4] - մարտի 20, 1993(1993-03-20)[1][2][3][…], Դալաս), ամերիկացի ֆիզիկոս, Ազգային ակադեմիայի անդամ (1956)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1911 թվականի հունվարի 26-ին, Բլանկենբուրգում (Գերմանիա)։ Ավարտել է Քեյսի Տեխնոլոգիական ինստիտուտը (1931)։ 1931-1936 թվականներին աշխատել է Իլինոյսի, իսկ 1936-1937 թվականներին՝ Մինեսոտայի, 1937-1972 թվականներին՝ Կոլումբիայի համալսարաններում։ 1956 թվականից Ազգային ակադեմիայի անդամ, 1972 թվականից՝ Տեխասի (Դալլաս) համալսարանի պրոֆեսոր։

Հիմնականում զբաղվել է ատոմային, մոլեկուլային և միջուկային ֆիզիկայով։ Մասնավորապես հետազոտել է ատոմային, մոլեկուլային և միջուկային հատկությունները և երևույթները մոլեկուլային փնջերի մեթոդով։ Չափել է ատոմային ջրածնի հիմնական վիճակի գերնուրբ կառուցվածքի ճեղքումը, որոշել է պրոտոնի մագնիսական մոմենտի հարաբերությունը ատոմի էլեկտրոնի ուղեծրային մագնիսական մոմենտին։ 1948 թվականին բացառիկ ճշտությամբ չափել է էլեկտրոնի անոմալ մագնիսական մոմենտը։ 1955 թվականին Ու. Լեմբի հետ ստացել է Նոբելյան մրցանակ։ Մահացել է 1993 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլիկարպ Կաշ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 16