Հանս Գեորգ Դեմելտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Գեորգ Դեմելտ
գերմ.՝ Hans Georg Dehmelt
Ծնվել էսեպտեմբերի 9, 1922(1922-09-09)[1][2][3][…]
ԾննդավայրԳյորլից, Lower Silesia[4]
Մահացել էմարտի 7, 2017(2017-03-07)[5][1][2][…] (94 տարեկան)
Մահվան վայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն Գերմանիա և  ԱՄՆ
ԿրթությունԳյոթինգենի համալսարան և Վրոցլավի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4]
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՎաշինգտոնի համալսարան և Դյուքի համալսարան
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[10], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն
 Hans Georg Dehmelt Վիքիպահեստում

Հանս Գեորգ Դեմելտ (գերմ.՝ Hans Georg Dehmelt, սեպտեմբերի 9, 1922(1922-09-09)[1][2][3][…], Գյորլից, Lower Silesia[4] - մարտի 7, 2017(2017-03-07)[5][1][2][…], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ազգությամբ գերմանացի, ամերիկացի ֆիզիկոս, Ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիր, Վոլֆգանգ Պաուլի և Նորման Ֆոսթեր Ռամզեյի հետ միասին «Իոնային թակարդի տեխնիկայի զարգացման համար»։

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիաի անդամ (1978)[11]։

Հանս Գեորգ Դեմելտը մեծացել է Բեռլինում։ Համալսարան ընդունվելու քննություններն հանձնելուց հետո 1940 թվականին անցել է զինվորական ծառայության Հակաօդային պաշտպանությունում։ Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, ինչից հետո վերադարձել է հայրենիք և ռազմական ծրագրի շրջանակներում սովորել ֆիզիկա։ 1944 թվականին ուղարկվել է Արևմտյան ռազմաճակատ, որտեղ Արդենների ռազմագործողությունից հետո գերի է վերցվել ԱՄՆ զորքերի կողմից։

1946 թվականին ազատվել է գերությունից և շարունակել ուսումը Գյոթինգենի համալսարանում, ուսանելով Ռիհարդ Բեքքերի, Հանս Կոպֆերմանի, Վերներ Հայզենբերգի, Մաքս Լաուեի, Վոլֆգանգ Պաուլի, Մաքս Պլանկի մոտ։ Պլանկի հուղարկավորության ժամանակ եղել է նրա աճյունը տեղափոխողներից մեկը։

1948 թվականին ստացել է դիպլոմ թոմպսոնյան մասս-սպեկտրոմետրի թեմայով։ 1950 թվականին պաշտպանել է ատենախոսություն, որից հետո հրավիրվել է ԱՄՆ։ 1952 թվականին տեղափոխվել է Վաշինգտոնի համալսարան, որտեղ 1961 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

2002 թվականին անցել է թոշակի։

Ամուսնացած է եղել Իրմգարդ Լասսովի հետ, ունեցել են մեկ տղա՝ Գերդ։ Կնոջ մահից ամուսնացել է Դիանա Դունդորի հետ։ 1961 թվական ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։

Մահացել է 2017 թվականի մարտի 7-ն Սիեթլում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Գեորգ Դեմելտ» հոդվածին։