Արդենների ռազմագործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արդենների ռազմագործողություն
Հակառակորդներ
Հրամանատարներ
75-րդ հետևակային դիվիզիայի ամերիկացի զինվորները Արդենների օպերացիայում
Գերմանական զրահատեխնիկան Արդենների օպերացիայի ժամանակ

Արդենների օպերացիա (անգլ.՝ Ardennes Counteroffensive, նաև հայտնի որպես «Պայթյունի ճակատամարտ» [Battle of the Bulge]), Նացիստական Գերմանիայի զորքերի հարձակումը Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևմտյան ռազմաճակատում՝ Արդենների շրջանում (Բելգիայի հարավ-արևմուտքում՝ 1944 թվականի դեկտեմբերից 1945 թվականի հունվարը)։ Արդենների օպերացիայի նպատակն էր 25 դիվիզիայի ուժերով ջախջախել Բելգիայում և Հոլանդիայում գտնվող անգլոամերիկյան զորքերին, պառակտել հակահիտլերյան կոալիցիան և այդպիսով փոխել պատերազմի ընթացքը հօգուտ Գերմանիայի։

Դեկտեմբերի 16-ին հանկարծակի հարձակմամբ գերմանական զորքերը ճեղքել են ամերիկյան բանակի պաշտպանությունը և մինչև դեկտեմբերի 26-ը 90 կմ խորացել Դինան քաղաքի ուղղությամբ։ Դեկտեմբերի վերջին գերմանական զորքերի հարձակումը կասեցվել է դաշնակիցների պահեստային ուժերի հակահարվածով, սակայն Արևմտյան ռազմաճակատի դրությունը շարունակել է մնալ լարված։ Հունվարի 6-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը դիմել է խորհրդային կառավարությանը՝ խնդրելով արագացնել հարձակումը խորհրդա-գերմանական ռազմաճակատում[1]։ Հունվարի վերջերին դաշնակիցները վերականգնել են դրությունը Արևմտյան ռազմաճակատում։

Արդենների օպերացիայում դաշնակիցների կորուստները (սպանված, վիրավոր և անհետ կորած) կազմել են մոտ 77 հազար, գերմանացիներինը՝ մոտ 93 հազար մարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sandler, 2002, էջ 101
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 8