Ջեյմս Կրոնին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջեյմս Ուոթսոն Քրոնինից)
Ջեյմս Կրոնին
անգլ.՝ James Watson Cronin
Ծնվել էսեպտեմբերի 29, 1931(1931-09-29)[1][2][3][…]
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 25, 2016(2016-08-25)[4][3][5][…] (84 տարեկան)
Սեյնթ Փոլ, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, միջուկային ֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան, Կոլեժ դե Ֆրանս, Յուտայի համալսարան և Փրինսթոնի համալսարան
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա[6]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լինչեի ազգային ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[7], Գիտությունների համաշխարհային ակադեմիա[8], Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա և Istituto Veneto di Scienze, Lettere ed Arti?
Ալմա մատերՀարավային մեթոդիստական համալսարան, Չիկագոյի համալսարան և Highland Park High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[9][6][10]
Գիտական ղեկավարSamuel King Allison?
Պարգևներ
 James Cronin Վիքիպահեստում

Ջեյմս Վաթսոն Կրոնին (անգլ.՝ James Watson Cronin, սեպտեմբերի 29, 1931(1931-09-29)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - օգոստոսի 25, 2016(2016-08-25)[4][3][5][…], Սեյնթ Փոլ, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆիզիկոս։ 1980 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը ստացել է Վալ Ֆիտչի հետ՝ «К-մեզոնների չեզոք տրոհումներում սիմետրիայի հիմնարար սկզբունքների խախտման բացահայտման համար»։ Մասնավորապես, նրանք, գնահատելով կաոնների տրոհումը, ցույց տվեցին, որ հակադարձ ընթացող ռեակցիան չի կրկնում սկզբնական ռեակցիայի ճանապարհը, ինչը նշանակում է, որ ներատոմային մասնիկների փոխազդեցությունները չեզոք չեն ժամանակի հանդեպ։ Այսպիսով բացահայտվեց CP-խախտման երևույթը[16][17][18][19]։

1976 թվականին տարրական մասնիկների ֆիզիկայում, ներառյալ թույլ փոխազդեցություններում ժամանակային շրջման ասիմտրիայի վերաբերյալ հիմնարար աշխատանքների համար ստացել է Էռնստ Օռլանդո Լոուրենսի մրցանակ։ 1999 թվականին պարգևատրվել է Գիտության Ազգային մրցանակով[20]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոնինը ծնվել է Չիկագոյում։ 1951 թվականին ավարտել է Դալլասի Հարավային մեթոդիստական համալսարանը[21]։ Կրթությունը շարունակել է Չիկագոյի համալսարանում, որտեղ նրան դասավանդել են այնպիսի Նոբելյան մրցանակակիրներ, ինչպիսիք են Էնրիկո Ֆերմին, Մարիա Մայերը, Մարի Գել-Մանը և Սուբռահմանյան Չանդրասեկհարը։ Փորձարարական միջուկային ֆիզիկային առնչվող իր թեզը գրել է Սեմուել Ալիսոնի ղեկավարությամբ։

Դպրոցն ավարտելիս Կրոնինը հանդիպում է Աննետ Մարտինին, որի հետ ամուսնանում է 1954 թվականին[21]։ Աննետի հետ ունենում են երեք երեխա՝ Քեթրինը (1955), Էմիլին (1959) և Դանը (1971)։

1955 թվականին Չիկագոյի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Դրանից հետո աշխատել է Բրուկհիվենյան ազգային լաբորատորիայում։ 1958 թվականից մինչև 1971 թվականն աշխատել է Պրինստոնի համալսարանում, ինչից հետո դարձել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր։

1964 թվականին Վալ Ֆինչի հետ ուսումնասիրել են չեզոք կաոնների տրոհումը, ինչի միջոցով բացահայտեցին CP-սիմետրիայի խախտումը։ Այդ փորձի համար նրանք 1980 թվականին ստացան ֆիզիկայի Նոբելյան մրցանակը[21]։ Փորձով ապացուցվեց, որ որոշակի ներատոմային ռեակցիաներ չեն համապատասխանում սիմետրիայի հիմնարար սկզբունքներին։ Մասնավորապես, հետազոտելով կաոնների տրոհումը, նրանք ցույց տվեցին, որ հակադարձ ռեակցիան չի կրկնում սկզբնական ռեակցիայի ճանապարհը, ինչը դարձավ ժամանակի նկատմամբ ներատոմային մասնիկների ինդիֆերենտ փոխազդեցության բացակայության ապացույց։ Նրանց բացահայտումը ցույց տվեց, որ թույլ փոխազդեցությունները խախտում են ոչ միայն լիցքային համալուծության C սիմետրիան մասնիկների և հակամասնիկների միջև ու P զույգության սիմետրիան, այլև՝ նրանց կոմբինացիան։ Սա ցնցող հայտնագործություն էր տարրական մասնիկների ֆիզիկայում և մի շարք հարցեր բարձրացրեց, որոնք առ այսօր առանցքային են տարրական մասնիկների ֆիզիկայի և կոսմոլոգիայի համար։

Կրոնինը հետազոտել է հիպերոնների տրոհումը և մյուոնների առաջացումը։ Որոշել է պրոտոնների վրա պիոնների ցրման լրիվ էֆեկտիվ միջուկային հատույթը և կատարելագործել է կայծային խցիկը, որը նա ֆիզիկոսներից առաջինը սկսեց կիրառել մասնիկների գրանցման համար՝ ըստ կայծերի լուսանկարների։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.universalis.fr/encyclopedie/james-watson-cronin/
  2. 2,0 2,1 https://global.britannica.com/biography/James-Cronin
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 James Cronin, Nobel laureate who overturned long-accepted beliefs about the fundamental symmetry of laws of physics , dies at 84 // The Washington Post / S. BuzbeeWashington: Fred Ryan, 2016. — ISSN 0190-8286; 2641-9599
  5. 5,0 5,1 5,2 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  6. 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Notable Names Database — 2002.
  8. https://twas.org/directory/cronin-james-w
  9. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  10. CONOR.Sl
  11. The Nobel Prize in Physics 1980Nobel Foundation.
  12. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  13. http://www.usc.es/es/info_xeral/honoris/
  14. https://web.archive.org/web/20071212013316/http://royalsociety.org/page.asp?tip=1&id=6616
  15. https://science.osti.gov/lawrence/Award-Laureates
  16. Harrison, Theresa (August 2014). «Anniversary: CP violation's early days» (PDF). CERN Courier. 54 (6): 21–22. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
  17. Harrison, Paul (November 2014). «Anniversary: CP violation: past, present and future» (PDF). CERN Courier. 54 (9): 32–34. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
  18. Ellis, John (October 1999). «Why does CP violation matter to the universe?». CERN Courier. 39 (8): 24–26.
  19. Bauer, Gerry (June 1999). «In hot pursuit of CP violation». CERN Courier. 39 (5): 22–25.
  20. Գիտության ազգային հիմնադրամ. Նախագահի Գիտության ազգային մեդալը(անգլ.)
  21. 21,0 21,1 21,2 Cronin, James (1980). «Autobiography». The Nobel Prize in Physics 1980: James Cronin, Val Fitch. The Nobel Foundation. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Կրոնին» հոդվածին։