Հայաստանի Հանրապետություն (1918-1920)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Merge-arrow 2.svg    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «աղբյուրներում ավելի գործածելի է Հայաստանի Առաջին Հանրապետություն տարբերակը»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվամափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հայաստան (այլ կիրառումներ)‎
Հայաստանի Հանրապետութիւն
 Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետություն Մայիսի 28, 1918 թ. - Դեկտեմբերի 2, 1920 թ. Հայկական ՍՍՀ 
Flag of the First Republic of Armenia.svg Coat of Arms of the First Republic of Armenia.png

Նշանաբան
Մեկ ազգ, մեկ հայրենիք

Քարտեզ

The First Armenian Republic 1918-1920.gif
(Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը 1918-1920 թթ․)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Երևան
Լեզու Հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հայ առաքելական եկեղեցի
Տոն Մայիսի 28
Հիմն Մեր Հայրենիք
Արժույթ Հայկական ռուբլի
Իշխանություն
Պետական կարգ Խորհրդարանական հանրապետություն
Պետության գլուխ Վարչապետ
Օրենսդրություն Խորհրդարան
Պատմություն
- Երևանում Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը 1.08.1918 թ.
- Հայ-վրացական կարճատև պատերազմը 5-31.12.1918 թ.
- Միացյալ և անկախ Հայաստանի հռչակումը 28.05.1919 թ.
- Հայաստանի խորհրդարանական առաջին և միակ ընտրությունները 21-23.06.1919 թ.
- Հայաստանի անկախության փաստացիորեն ճանաչումը Անտանտի Գերագույն խորհրդի կողմից 19.01.1920 թ.
- Ալեքսանդրապոլում Հայաստանի համալսարանի հանդիսավոր բացումը 31.01.1920 թ.
- Սևրի պայմանագրի ստորագրումը 10.08.1920 թ.

Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն), ծնունդ է առել 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո[1]։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը[2], ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը (Տփղիսեցի) օրհնում է կամավորներին: (1918 թ.)

1918 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախության օրվա միջոցառում, Մայիսի 28, 1919

*1919 թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց։

  • 1919 թ. հունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։ Ընտրվեցին խորհրդարանի 80 անդամներ (այդ թվում՝ 3 կին), որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթարներ և 1-ը՝ եզդի:
  • 1919 թ. հուլիսին Հայաստանում բռնկվեց թուրք-թաթարական ընդհանուր խռովություն, որի համար Թուրքիան և Ադրբեջանը ջանք չէին խնայել։
  • 1919 թ. աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումներ են տեղի ունեցել Զանգեզուրի համար։ Միայն Անդրանիկի, ապա՝ Դրոյի ձեռնարկած համառ ջանքերի շնորհիվ հաջողվեց պահպանել Զանգեզուրը:

1920 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին աշխարհամարտին մասնակցած հինգ հարյուր հայ վետրանների պատվիրակությունը Վաշինգտոնում (ապրիլ, 1920)
Անկախության օրվա միջոցառում (մայիսի 28, 1920)
Անկախության օրվա միջոցառում, Մայիսի 28, 1920

*1920 թ. սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների I համագումարը, որտեղ հարց բարձրացվեց Ռուսաստանի ու Թուրքիայի մեջտեղից վերացնել հայկական սեպը։

1921 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի առաջին Հանրապետության պարբերական մամուլը 1918-1920 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թ. մայիսի 28-ին՝ երկարատև ընդմիջումից հետո, Հայաստանի անկախության վերականգնումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ ոչ միայն քաղաքական, այլև պատմամշակութային խոշոր նշանակություն։ Աշխուժացավ հասարակական - քաղաքական կյանքը, սկսեց բուռն ծաղկում ապրել պարբերական մամուլը, լրագրական ու ստեղծագործական կյանքը։ ՀՀ կարճատև՝ ընդամենը 2.5 տարվա գոյության ընթացքում, տարբեր հաճախականությամբ լույս են տեսել, ընդհանուր հաշվով, 60 անուն պարբերականներ։ Դրանց ճնշող մեծամասնությունը հրատարակվում էին մայրաքաղաք Երևանում։

Զգալի թվաքանակով թերթեր էին լույս ընծայվում Ալեքսանդրապոլում, Կարսում, Էջմիածնում, Գորիսում և այլուր։ ՀՀ պարբերական մամուլը կարելի է բաժանել 3 տիպի՝ պաշտոնական, կուսակցական և անկախ (անկուսակցական)։ Պաշտոնական պարբերականների ընդհանուր թիվը կազմում էր 14 անուն թերթ, կուսակցականը՝ 38, իսկ անկախ մամուլինը՝ 8 անուն թերթ։

ՀՀ պաշտոնական մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ պաշտոնական մամուլի նպատակը կառավարության և խորհրդարանի ընդունած օրենքների, օրենսդրական ակտերի, որոշումների ու հրամանների հրապարակումն ու տարածումն էր։ ՀՀ գլխավոր պաշտոնական օրգանը «Կառավարության լրաբեր» եռօրյա թերթն էր, որը սկսել է լույս տեսնել 1918 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 1920 թ. հուլիսի 20-ը։ Հաջորդ պաշտոնաթերթը 1918 թ. հուլիս ամսից լույս տեսնող «Հայոց Ազգային Խորհրդի լրատու» եռօրյան էր, որի տպագրությունը ընդհատվեց հուլիսի 23-ին։ Պաշտոնական մամուլի թվին էր դասվում ռազմական նախարարության «Ռազմիկ» 16 էջանոց շաբաթաթերթը։ Այն սկսել է լույս տեսնել 1920 թ. օգոստոսից մինչև թուրք - հայկական պատերազմը։ ՀՀ կիսպաշտոնական պարբերականների թվին էր դասվում նաև «Հայաստանի կոոպերացիա» (Երևան 1919-1920 թթ.) ամսագիրը, որի հիմնական ուղղվածությունը տնտեսական էր։ Կիսապաշտոնական պարբերականների թվին կարելի է դասել Կարսում լույս տեսնող «Աշխատավորի ձայն» բանվորագյուղացիական երկօրյա թերթը, Լեռնային Ղարաբաղում լույս տեսնող «Ղարաբաղի սուրհանդակ» /Շուշի, 1918 թ./ և «Արցախ» /Շուշի 1919 թ./ թերթերը։

Կուսակցական մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ կուսակցական մամուլի էությունը լավ հասկանալու համար և ճիշտ բնութագրելու նպատակով դրանք բաժանվել են երեք ուղղության՝ «աջ», «ձախակենտրոն» և «ձախ»: Այսպիսի բաժանման հիմքում դնելով այդ կուսակցությունների դասակարգային էությունը և հետապնդած նպատակները։ Այս տեսակետից աջակողմյան թևին պատկանում էին Հայ ժողովրդական և Հայ սահմանադրական ռամկավար կուսակցությունները։ Այս կուսակցությունները ՀՀ-ում լույս են ընծայել 5 անուն թերթ, 2-ը՝ ՀԺԿ և 3-ը՝ Հայ ռամկավարները։ 1918 թ. օգոստոսի 14-ից Երևանում սկսեց լույս տեսնել ՀԺԿ-ի օրգան «Ժողովուրդ» լրագիրը։ Գաղափարախոսական տեսակետից «Ժողովրդի» էջերում արտահայտվում էին ՀԺԿ ազգային և ազատական գաղափարները, նրա մոտեցումները հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության, Հայկական հարցում և այլն։ Թերթը Հայաստանի անկախության գաղափարի ջերմ պաշտպանն էր։ ՀՀ քաղաքական դաշտում աջակողմյան թևը ներկայացնող մյուս ազդեցիկ պարբերականները Հայ սահմանադրական ռամկավար կուսակցության պաշտոնաթերթ «Վան-Տոսպան» էր և նրա իրավահաջորդ «Հայաստանի ձայնը»: Եթե ՀԺԿ և նրա «Ժողովուրդ» պաշտոնաթերթը ներկայացնում էր արևելյան և ռուսահայ ազգային աջ-ազատական հատվածը, ապա ՀՍՌԿ-ն և նրա «Հայաստանի ձայն» պաշտոնաթերթը՝ արևմտյան հատվածը ու մասնավորապես Կովկաս ապաստանած գաղթականությանը։ ՀՀ «ձախ» կենտրոնամետ դիրք էր գրավում ՀՅ Դաշնակցության մամուլը։ Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում լույս են տեսել կենտրոնական և տեղական նշանակության ՀՅԴ ընդամենը 13 անուն պարբերականներ։ Դրանցից առավել կարևորներն էին՝ «Զանգը» /Երևան 1918-1919 թթ./, «Հայաստանի աշխաատավորը» /Երևան 1919 թ./, «Հառաջը» /Երևան 1919-1920 թթ./ և «Աշխատանքը» /Երևան 1919 թ./: Մնացածը եղել են գավառային՝ տեղական նշանակության և ՀՅԴ աշակերտական միության օրգաններ։ ՀՀ ձախակողմյան մամուլը ներկայացնում էին սոցիալիստ-հեղափոխականները /էսէռներ/, սոցիալ-դեմոկրատ՝ մենշևիկները և բոլշևիկները։ Էսէռները ունեցել են մամուլի 3 օրգան, մենշևիկները ևս՝ 3, իսկ բոլշևիկների և նրանց համակիրների պարբերականների թիվը հասնում էր 13-ի։ Սակայն այդ թերթերի կեսից ավելին քաղաքական հետապնդումների և այլ պատճառներով լույս են տեսել ընդամենը մեկ կամ մի քանի համարով։ Հայաստանի անկախության հռչակումից հետո ձախակողմյան ուղղության համառուսաստանյան կուսակցությունների էսէռական, սոցիալ-դեմոկրատ մենշևիկյան և բոլշևիկյան հայկական հատվածները իրենց գործունեության ծանրության կենտրոնը Թիֆլիսից ու Բաքվից տեղափոխեցին Հայաստան։ 1919 թ. փետրվարին Երևանում հիմնվեց էսէռների օրգանը «Սոցիալիստ հեղափոխական» եռօրյան։ Թերթը լույս է տեսել 1919 թ. մայիսից մինչև 1920 թ. ապրիլը։ Պաշտոնաթերթի բնաբանն էր «Կռվով կխլես քո իրավունքը»: Ձախակողմյան հաջորդ կուսակցական մամուլը ՌՍԴԲԿ /մենշևիկների/ հայաստանյան կազմակերպության օրգան «Կայծ» /Երևան 1918-1919 թթ./ եռօրյան էր։ 1918-1919 թթ. Ալեքսանդրապոլում լույս է տեսնում մենշևիկյան ուղղության «Անկախ սոցիալիստների կուսակցության օրգան «Մարդկություն» եռօրյան։ 1919 թ. հունվարի 30-ին Շուշիում լույս տեսավ տեղի սոցիալ-դեմոկրատ մենշևիկյան կազմակերպության օրգան «Նոր կյանք» շաբաթաթերթը, որը միայն կարողացավ լույս ընծայել հինգ համար։ Ձախակողմյան մամուլի ամենաընդդիմադիր թևը ներկայացնում էին բոլշևիկյան պարբերականները, որոնց մեջ առաջնային տեղ գրավում էր «Խոսքը» /1918 սեպտեմբերից - 1919 թ. մարտ՝ ընդամենը 22 համար/: 1920 թ. հունվարին Ալեքսանդրապոլում բոլշևիկները հիմնեցին «Ալիք» շաբաթաթերթը, սակայն մեկ համար լույս ընծայելուց հետո այն փակվեց, այս ճակատագրին արժանացան «Բանվորը» /Ալեքսանդրապոլ/, «Լոռվա գյուղացու ձայն» /Հաղպատ 1920 թ./ երկշաբաթաթերթերը։ Սակայն բոլշևիկյան պարբերականներից ամենամեծ աղմուկ հանած թերթը, դա «Սպարտակ» միության օրգան համանուն «Սպարտակ» թերթն էր։ Լույս է տեսել «Սպարտակի» ընդամենը մեկ համար՝ 1919 թ. մայիսի 1-ին։ Ձախակողմյան ուղղվածույթուն ուներ «Գյուղացիական միություն» /Ալեքսանդրապոլ 1919 թ./ և «Գյուղացու ձայն» /Երևան 1920 թ./ շաբաթաթերթերը։ Բոլշևիկյան հայտնի թերթերից էր «Կոմունիստը», որը կառավարության կողմից համարվեց հակակառավարական և փակվեց։ Այսպիսով, չնայած սոցիալական ոչ լայն հենարանի՝ ՀՀ քաղաքային դաշտում իր արժանի տեղն էր գրավում ձախակողմյան մամուլն ընդհանրապես և բոլշևիկյանը՝ մասնավորապես։

Անկախ (անկուսակցական) մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն կուսակցական մամուլի՝ ՀՀ-ում շատ թույլ էր արտահայտված անկուսակցական և գիտական մամուլը։ Եթե, այնուամենայնիվ, որոշ պարբերականներ հիմնվում էին որպես անկախ, ապա կարճ ժամանակամիջոցում, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, կամ փակվում էին, կամ էլ հասկանալի պատճառներով ընկնում էին իշխանությունների կամ որևէ կուսակցության ու հովանավոր խմբի ազդեցության տակ և դառնում արտաքուստ անկախ, սակայն բովանդակությամբ՝ նրանից հույժ կախյալ։ Դրանց թվին էին դասվում «Ալեքսանդրապոլի լրաբեր», 1919 թ. օրաթերթ, «Իդեալ», 1919 թ., Երևանի ամերիկյան որբանոցների աշակերտական միության երկշաբաթաթերթ, «Նոր ուղի», Երևան, 1920 թ., ռուսալեզու՝ «Знамя школы» /Դպրոցի դրոշակ/, Երևան, 1919 թ., Երևանի գիմնազիաների կոլեկտիվների շաբաթաթերթ և այլ պարբերականները։ ՀՀ-ում շատ կարճատև ընթացքով լույս տեսան գերատեսչական և գիտաուսումնական բնույթի մի քանի ամսագրեր։ 1920 թ. մեկ համարով թողարկվեց «Գյուղատնտեսական հանդես» ամսագիրը, Երևանում լույս տեսավ «Առողջապահիկ» բժշկական հանդեսը, Էջմիածնում լույս տեսավ «Արարատ», «Էջմիածին» հոգևոր և գիտական ամսագրերը և այլն։ Այսպիսով, Հայաստանի անկախության հռչակումը հայ ժողովրդի կյանքում նշանակալի իրադարձություն եղավ ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր-մշակութային տեսակետից։ Իր գոյության կարճատև /2.5 տարի/ ժամանակահատվածում ՀՀ-ը դարձավ հայահավաքման կենտորն։ Աստիճանաբար հայ մամուլի ավանդական կենտրոնները՝ Թիֆլիսը, Կ.Պոլիսը, Վենետիկը, Մոսկվան, Բաքուն և այլն իրենց դիրքերը զիջեցին Երևանին։ Վերջինս դարձավ հայ հասարական-քաղաքական ու հոգևոր կյանքի կենտրոն։ Ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ գավառային կենտրոնների թերթերն ու ամսագրերը հանդիսացել են տվյալ ժամանակաշրջանի բարդ իրականության և բազմաշերտ հասարակական-քաղաքական կյանքի ճշմարիտ հայելին։

ՀՀ Կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության կառավարության շենքը

Վարչապետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամներ (նախարարներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թ. հուլիսի 24-ին Հայոց ազգային խորհուրդը հրապարակեց կառավարության կազմը՝ Վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի (1868-1937) Ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան (1879-1919) Արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան (1874-1945) Ֆինանսների նախարար՝ Խաչատուր Կարճիկյան (1882-1918) Պաշտպանության նախարար՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան (1873-1937) Արդարադատության նախարար՝ Գրիգոր Տեր-Պետրոսյան։

Պաշտպանության նախարարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական նախարարներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
Db Tro1.jpg Դրաստամատ Կանայան Նոյեմբերի 25, 1920 Դեկտեմբերի 2, 1920
Ruben Ter-Minasyan.jpg Ռուբեն Տեր-Մինասյան Մայիսի 5, 1920 Նոյեմբերի 23, 1920
Araratov.jpeg Քրիստափոր Արարատյան Մարտի 27, 1919 Ապրիլի 3, 1920
Hovhannes Hakhverdyan.jpg Հովհաննես Հախվերդյան Հունիսի 6, 1918 Մարտի 27, 1919

ՀՀ Խորհրդարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահներ (խոսնակներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխնախագահներ (փոխխոսնակներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ և կրտսեր քարտուղարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատգամավորներ (անդամներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գումարման խորհրդարանում ՀՅԴ-ն ներկայացնում էր 18, ՀԺԿ-ն, ՍՀԿ-ն, ՍԴԿ-ն՝ 6-ական պատգամավոր, ինչպես նաև կային 6 իսլամադավան, 2 անկուսակցական, մեկ ռուս և մեկ եզդի պատգամավորներ, ընդամենը՝ 46 հոգի։

Երկրորդ գումարման խորհրդարանում ՀՅԴ-ն ներկայացնում էր 73, ՍՀԿ-ն՝ 4 պատգամավոր, ինչպես նաև կային 2 իսլամադավան և մեկ ԱԱԳՄ (Արագածոտնի անկուսակցական գյուղացիական միություն) պատգամավորներ, ընդամենը՝ 80 հոգի։

Արևելյան Հայաստան
{} Երևանի կուսակալություն
(1502-1724)
{} Ղարաբաղի կուսակալություն
(1502-1726)
Կարսի վիլայեթ
(1639-1878)
{} Թուրքիա {}
{} Երևանի խանություն
(1747-1828)
{} Նախիջևանի խանություն
(1747-1828)
{} Ղարաբաղի խանություն
(1747-1822)
{} Գանձակի խանություն
(1747-1804)
{} Հայկական մարզ
(1828-1840)
Ղարաբաղի գավառ
(1822-1840)
Գանձակի գավառ
(1804-1840)
{}Վրացաիմերեթական նահանգի մաս {} Կասպիական մարզի մաս
{} Կարսի մարզ
(1878-1918)
{} Երևանի նահանգ
(1849-1918)
{} Ելիզավետպոլի նահանգ
(1867-1918)
{}Հայաստանի Հանրապետություն (1918-1920){}


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբրահամյան Հրանտ, «Արցախահայության ազատագրական պայքարը 1917–1923 թթ.», 1996։
  • Աբրահամյան Հրանտ «Մարտնչող Արցախը», գիրք Ա. (1917–1923 թթ.), 2003, 336 էջ։
  • Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերջին օրերը (անհայտ գրողի օրագիրը), կազմեց` Ս. Հարությունյան, 1993, 135 էջ։
  • Ազատյան Հենրիկ «Բախտորոշ պայմանագրեր», 2002, 172 էջ։
  • Ահարոնեան Ավետիս «Սարդարապատից մինչև Սևր և Լոզան», Պոսթըն, 1943, 213 էջ, 2-րդ հրատ., Գլէնտէյլ, 1993, 226 էջ, 3-րդ հրատ., Երևան, 2001, 252 էջ։
  • Աղայան Ծատուր «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը», 1982, 416 էջ։
  • Ավագյան Ռոբերտ «Հանցավորությունը Հայաստանի առաջին հանրապետությունում (1918–1920 թթ.)», 1995։
  • Ավետիսյան Հրանտ «Հայկական հարցը 1918 թվականին», 1997, 436 էջ։
  • Ավետիսյան Հրանտ «Հայոց ազգային միասնության հաղթանակը (1918 թ. մայիս)», 1998, 302 էջ։
  • Արզումանյան Մակիչ «Արհավիրքից վերածնունդ», 1973, 582 էջ։
  • Արծրունի Վահե «Հայ–տաճկական պատերազմը։ Հայ սպայությունը։ Շատախ, 2002, 456 էջ։
  • Բաբալեան Արշակ «Էջեր Հայաստանի անկախութեան պատմութիւնից», Գահիրէ, 1959, 55 էջ։
  • Բալյան Արշակ «Սիմոն Վրացյանը Հայաստանի հանրապետության վարչապետ», 2005։
  • Գալոյան Գալուստ «Հայաստանը և Մեծ տերությունները 1917 – 1923 թթ.», 1999, 539 էջ։
  • Գանգրունի Հրանդ «Հայաստան 1918 և հայ քաղաքական միտքը», Պէյրութ, 1984, 300 էջ։
  • Գէորգեան Վարդան «Լեռնահայաստանի հերոսամարտը (1919–1921 թթ.)», Պուքրէշ, 1923, 173 էջ, 2-րդ հրատ., Երեւան, 1991, 189 էջ, 3-րդ հրատ., Երևան, 2010, 169 էջ։
  • Եազըճեան Գէւորգ «Կարսի 1920 թ. անկման խորքային պատճառները», 2009, 115 էջ։
  • Եափուճեան Աւետիս «Հայաստանի հանրապետութեան քաղաքական, տնտեսական, զինուորային, ընկերային կացութիւնը», Գահիրէ, 1972, 462 էջ։
  • Եսայան Աղասի «Հայաստանի միջազգային – իրավական դրությունը», 1967, 431 էջ։
  • Զոհրաբյան Էդիկ «1920 թ. թուրք–հայկական պատերազմը և տերությունները», 1997, 364 էջ։
  • Զոհրաբյան Էդիկ «Նախիջևանյան հիմնախնդիրը և Հայաստանի «դաշնակիցները», (1918 թ. դեկտեմբեր – 1920 թ. ապրիլ)», 2002, 266 էջ։
  • Զոհրաբյան Էդիկ «Նախիջևանյան հիմնահարցը 1920 թ. մայիս – 1921 թ. հոկտեմբեր», 2010, 428 էջ։
  • Թիւթիւնճեան Լ. «Հ. Յ. Դաշնակցութիւնը իբրեւ պետական գօրծօն (փաստեր եւ իրողութիւններ. 1918–1920)», Կ. պօլիս, 1921, 107 էջ։
  • Իշխանեան Եղիշէ «Լեռնային Ղարաբաղը (1917–1920 թթ.)», 1999, 732 էջ։
  • Խատիսեան Ալեքսանդր «Հայաստանի հանրապետութեան ծագումն ու զարգացումը», Աթէնք, 1930, 367 էջ, 2-րդ հրատ., Պէյրութ, 1968, 487 էջ։
  • Լէօ «Սահմանավեճեր: Լոռի - ԱխալքալաքՂարաբաղ», Աթէնք, 1990, 107 էջ։
  • Խուդավերդյան Բաբկեն «Զանգեզուր (1917–1921 թթ.)», 1988, 187 էջ։
  • Խուրշուդյան Լենդրուշ «Հայաստանի բաժանումը 1920 թվականին», 2002, 316 էջ։
  • Կարապետյան Համբարձում, Սևրի պայմանագիրը հայոց ճակատագրում», 2004, 128 էջ։
  • Կարապետյան Համբարձում «Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920 թ.», 1961, 337 էջ։
  • Կարապետյան Մհեր «Հայաստանը 1912-1920 թվականներին», 2003, 400 էջ։
  • Կարապետյան Մուրադ «Հայաստանի հանրապետության բանակը և նրա գործունեությունը 1918–1920 թթ.», 1995, 29 էջ։
  • Կարապետյան Ս. «1920 թ. հայ–թուրքական պատերազմը և Սովետական Ռուսաստանը», 1965։
  • Հակոբյան Արարատ «Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները (1918–1920 թթ.)», 2005, 363 էջ։
  • Հակոբյան Արարատ «Հայաստանի հանրապետության պարբերական մամուլի պատմություն (1918–1920 թթ.)», 2005, 65 էջ։
  • Հակոբյան Արարատ «Հայաստանի հանրապետություն (1918–1920 թթ.)», 2005։
  • Հայ ժողովրդի պատմություն (ՀՍՍՀ ԳԱ հրատ.), հատ. VII, 1967։
  • Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը (1918 թ. մայիս–հուլիս), (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), խմբ. Հ. Սուքիասյան, 2009, 218 էջ։
  • Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. (քաղաքական պատմություն), (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), խմբ. Գ. Գալոյան, Վլ. Ղազախեցյան, Երևան, 2000, 456 էջ։
  • Հայկական հարցը հաշտութեան կօնֆերանսի առաջ, Թիֆլիս, 1919, 32 էջ, 2-րդ հրատ., Պոսթըն, 1919, 28 էջ։
  • Հայոց պատմություն, հատ. IV, Նորագույն ժամանակաշրջան (1918 թվականից մինչև մեր օրերը), գիրք I (1918–1945 թթ.), 2010, 800 էջ։
  • Հարությունյան Ա. «Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հասարակական – քաղաքական գործունեությունը (1918–1920 թթ.)», 2004։
  • Հարությունյան Ա. «Սևրի պայմանագիրը և հայ հասարակական – քաղաքական միտքը», 2004, 140 էջ։
  • Հարությունյան Աշոտ «Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական կռիվները», Երևան, 1984, 356 էջ։
  • Հարությունյան Համլետ, «Լեռնային Ղարաբաղը 1918–1921 թթ.», 1996, 298 էջ։
  • Հովհաննիսյան Ռիչարդ «Հայաստանի հանրապետություն», հատ. 1. (1918–1919 թթ.), 2005, 604 էջ։
  • Հովհաննիսյան Ռիչարդ «Հայաստանի հանրապետություն», հատ. 2. (Վերսալից Լոնդոն 1919–1920 թթ.), 2014, 689 էջ։
  • Հովհաննիսյան Ռիչարդ «Հայաստանի հանրապետություն», հատ. 3. (Լոնդոնից Սևր փետրվար – օգոստոս 1920 թ.), 2015, 604 էջ։
  • Հովհաննիսյան Ռիչարդ «Հայաստանի հանրապետություն», հատ. 4. (Սալի և մանգաղի միջև: Մասնատում և խորհրդայնացում 1920–1921 թթ.), 2016, 548 էջ։
  • Ղազարյան Հայկ «Սևրի պայմանագիրը և Միացյալ անկախ Հայաստանի հռչակումը», 2012, 732 էջ։
  • Ղազարյան Հայկ «Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը ՀայաստանԹուրքիա սահմանաբաժանման վերաբերյալ», 2012, 732 էջ։
  • Ղարիբյան Ալիկ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը 1918–1920 թթ. և Մեծ Բրիտանիան», 2012, 282 էջ։
  • Ղորղանեան Գ. «Հայաստանի հանրապետութիւնը եւ պետութիւնները Սեւրից Լօզան», Փարիզ, 1934։
  • Ղուլյան Յուրիկ «Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների պատմությունից (1918–1920 թթ.)», 2009, 450 էջ։
  • Յարութիւնեան Ա. «Սեւրի դաշնագրի վերլուծումը», Պէյրութ, 1999։
  • Նախիջևան–Շարուրը 1918–1921 թթ. (փաստաթղթեր և նյութեր), խմբ. պրոֆ. Վլ. Ղազախեցյանի, «Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան, ՀԱԱ, 1993, թիվ 1-2, 392 էջ։
  • Նաւասարդեան Վահան «Հայաստանի անկախութիւնը (տեսական հիմնաւորման թռուցիկ ակնարկ)», Ժընեւ, 1924, 56 էջ։
  • Շահան «Երեւանի համաձայնագիրը», Պոսթըն, 1941, 112 էջ։
  • Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (քառահատոր շարք), հատ. Գ., Աթէնք, 1992, 425 էջ, Բ. հրատ., Երեւան, 2001։
  • Պարսամյան Վարդան «Նոյեմբերյան հեղափոխությունը Հայաստանում», 1932, 141 էջ։
  • Պետրոսյան Գեղամ «Հայաստանի հանրապետության առնչությունները Ռուսաստանի հարավի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918 թ. հունիս–նոյեմբեր)», 2004, 183 էջ։
  • Պետրոսյան Գեղամ «Հայաստանի հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918–1920 թթ.)», 2011, 416 էջ։
  • Պետրոսյան Գեղամ «Հայաստանի հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918–1920 թթ.)», 2006։
  • Պետրոսյան Գեղամ «Հայաստանի հանրապետության և Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունների պատմությունից (1918–1920 թթ.)», 2002, 158 էջ։
  • Պետրոսյան Վլադիմիր, «Հայաստանը 1918 թվականին», 2007։
  • Ռուբէն «Հայ յեղափոխականի մը յիշատակները», Է. հատ., Թեհրան, 1982, 363 էջ, Երեւան, 1991, 364 էջ։
  • Սահակյան Տ. «Ցավալի պայմանագրեր», 2007։
  • Սասունի Կարօ «Հայ–թրքական պատերազմը (1920–ին)», Պէյրութ, 1969, 218 էջ։
  • Սասունի Կարօ «Մայիսեան խռովութիւնները եւ թաթարական ապստամբ շրջանները (Հայաստանը 1920–ին)», Պէյրութ, 1968, 208 էջ։
  • Սարգսյան Երվանդ «Դավադիր գործարք (Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա)», 1995, 204 էջ։
  • Սարգսյան Հ. «Բրեստից մինչև Մուդրոս», 1989, 269 էջ։
  • Սարդարյան Կտրիճ «Հայ-վրացական հարաբերությունները 1918-1921 թթ.», 2002։
  • Սարդարյան Կտրիճ «Հայաստանի հանրապետության պատմություն», Լոս-Անջելոս, 1992։
  • Սերոբեան Մուշէղ «Հայաստանի անկախութեան առթիւ», Գահիրէ, 1950, 90 էջ։
  • Սիմոնյան Աշոտ «Վայոց ձորը 20-րդ դարի քառուղիներում (1914–1921 թթ.)», 2011, 728 էջ։
  • Սիմոնյան Արամ «Զանգեզուրի հերոսամարտը 1917–1920 թթ.», 2009, 750 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «1918 թ. վրաց–հայկական պատերազմը, ՀՀ կառավարության ռազմաքաղաքական գործունեությունը և կուսակցությունները», 2003, 252 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «Հայ – վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 1918 – 1921 թթ.», 2016, 828 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «Հայաստանը Անդրկովկասյան հանրապետությունների 1920 թ. ապրիլյան վեհաժողովում», 1998, 30 էջ, 2-րդ հրատ., 2004, 42 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «Հայաստանի առաջին հանրապետության միլիցիան և ներքին գործերի նախարարությունը (1918–1920 թթ.)», 2003, 152 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «Հայաստանի Հանրապետության հետախուզությունը և բանակը (1918–1920 թթ.)», 2009, 413 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության համակարգի ստեղծումը և գործունեությունը 1918–1920 թթ. (Հետախուզություն, բանակ, ՆԳՆ)», 2015, 746 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «Հայաստանի Հանրապետությունը 1918–1920 թթ. (ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար)», 2011, 204 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «Հայաստանի Հանրապետությունը 1918–1920 թթ.: Կառավարության ռազմաքաղաքական գործունեությունը և կուսակցությունները», 1999, 64 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «Հայկական հետախուզությունը Առաջին հանրապետության տարիներին (1918–1920 թթ.)», 2003, 228 էջ։
  • Վրացեան Սիմօն «Անկախ եւ Միացեալ Հայաստան», Երեւան, 1920, 23 էջ, Բ. հրատ., Պոսթըն, 1920, 64 էջ։
  • Վրացեան Սիմօն «Բանակցութիւններ Ազգային պատուիրակութեան եւ Հայաստանի պատուիրակութեան միջեւ», Պոսթըն, 1920, 67 էջ։
  • Վրացեան Սիմօն «Հայաստանը բոլշեւիկեան մուրճի եւ թրքական սալի միջեւ», Պէյրութ, 1953, 205 էջ։
  • Վրացեան Սիմօն «Հայաստանի հանրապետութիւն», Փարիզ, 1928, 548 էջ, 2-րդ հրատ., Պէյրութ, 1958, 684 էջ, 3-րդ հրատ., Թեհրան, 1982, 684 էջ, 4-րդ հրատ., Երեւան, 1993, 704 էջ։
  • Ուտէացի «Քաղաքական մահափորձ Երեւանի մէջ», Կ. պօլիս, 1920, 16 էջ։
  • Փիրումեան Ռուբինա «Հայաստանը Հ. Յ. Դ. – բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում (1917–1921 թթ.)», 1997, 421 էջ։
  • Քաջազնունի Յովհաննէս «Հայաստանի հանրապետութիւն», 1993, 32 էջ։
  • Քառյան Սամսոն «Հայաստանի առաջին հանրապետության պատմագրությունը», 2003, 289 էջ։
  • Քառյան Սամսոն «Հայաստանի միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը (1918–1923 թթ.)», 2005, 240 էջ։
  • Քիւրքճեան Յարութիւն «Ուրվագիծ Հ. Յ. Դաշնակցութեան 1919–1924 հնգամեակի», Աթէնք, 1988, 94 էջ։
  • Քութայ Ջ. «Կարաբեքիրն ինչպէս բնաջնջեց Հայաստանը», Կըզըլթոփրաք, 1964։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]