Հրանդ Գանգրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանդ Գանգրունի
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Աբիսողոմ Գրըշըքեան
Ծնվել է1925
ԾննդավայրԴամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ, Ֆրանսիայի գաղութներ, Ֆրանսիա
Վախճանվել էմայիսի 8, 2006(2006-05-08)
Վախճանի վայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունգրող և պատմաբան
ԿրթությունՍահակյան-Լևոն Մկրտչյան քոլեջ և Սուրբ Ժոզեֆի համալսարան
ԱշխատավայրԱրարատ

Հրանդ Գանգրունի (Աբիսողոմ Գրըշըքյան, 1925, Դամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ, Ֆրանսիայի գաղութներ, Ֆրանսիա - մայիսի 8, 2006(2006-05-08), Բեյրութ, Լիբանան), հայ գրող, պատմաբան։ ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Բեյրութի Սահակյան վարժարանում, 1943 թվականին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում (Անթիլիաս), սովորել է նաև Բեյրութի ֆրանսիական Սեն Ժոզեֆ համալսարանի հայագիտական բաժանմունքում։ Զբաղվել է մանկավարժությամբ։ 1976-1984 թվականներին եղել է Բեյրութի Ռուբինյան ազգային վարժարանի տնօրեն։ 1948 թվականից հանդիսացել է Հնչակյան կուսակցության «Արարատ» օրաթերթի խմբագրության անդամ։ Ասատուր Էլճանյանի մահվանից հետո Արսեն Կիտուրի հետ դարձել է թերթի խմբագիրը, եղել է ՀՄՄ «Կայծ» ամսագրի փոխ-խմբագիրը, «Արարատ Գրական»-ի խմբագրության անդամ։ Հայկական հարցին են նվիրված Գանգրունու «Հայ հեղափոխությունը օսմանյան բռնատիրության դեմ» (1974), «Հայաստան 1918 և հայ քաղաքական միտքը» (1984), «Հայաստան 1920-21 և միջազգային դիվանագիտությունը» (1986), «ՍԴՀԿ հանուն Հայրենիքի» (1990) աշխատությունները, որտեղ շեշտը դրված է հնչակյանների գործունեության ու քաղաքական դիրքորոշման վրա։ Գանգրունին հեղինակ է բազմաթիվ գեղարվեստական երկերի։

Մահացել է 81 տարեկանում, 2006 թ․ մայիսի 8-ի առավոտյան ժամը 10-ին, Բեյրութում[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

20-ից ավելի գրքերի հեղինակ է․

  • Գանգրունի Հրանդ «Հայ դատի պատմութիւն (1878–1914 թթ.)», Պէյրութ, 2002, 173 էջ։
  • Գանգրունի Հրանդ «Հայ յեղափոխութիւնը Օսմանեան բռնատիրութեան դէմ (1890–1910 թթ.)», Պէյրութ, 1973, 1983, 414 էջ։
  • Գանգրունի Հրանդ «Հայաստան 1918 եւ հայ քաղաքական միտքը», Պէյրութ, 1984, 300 էջ։
  • Գանգրունի Հրանդ «Հայաստան 1920-1921 եւ միջազգային դիւանագիտութիւնը», Պէյրութ, 1986, 303 էջ։
  • Գանգրունի Հրանդ «Յանուն հայրենիքի 1887-1987», Պէյրութ, 1990, 192 էջ։
  • Գանգրունի Հրանդ «Սօցիալ Դէմօկրատ Հնչակեան կուսակցութիւնը յանուն հայրենիքի», Պէյրութ, 1990։
  • Գանգրունի Հրանդ «Ցեղասպան Իթթիհատը 1908-1923», Պէյրութ, 1994, 240 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png