Արարատ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)
Արարատ
Ararat Daily Logo.jpg
Տեսակթերթ
Լեզուհայերեն
ԽմբագիրԱրմենակ Էլոյան,
Արսեն Կիտուր,
Միհրան Սեֆերյան,
Արմեն Դարիպ,
Վահան Տոնապետյան,
Հովսեփ Ճիռյան,
Ասատուր Էլճանյան,
Հրանա Գանգրունի,
Ժիրայր Նայիրի,
Ահարոն Շխրտմյան,
Ավետիս Փոշողլյան
Հիմնադրվել էնոյեմբերի 12, 1937
ԵրկիրԼիբանան Լիբանան
Հրատարակման վայրԲեյրութ
Կայքararaddaily.com

«Արարատ», ազգային, քաղաքական և գրական երկօրյա, հետագայում՝ օրաթերթ, Լիբանանահայ օրաթերթ և պաշտոնական օրկան Լիբանանի Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն-ի (Ս.Դ.Հ.Կ.-ի)։ Հիմնադրվել է նոյեմբերի 1937-ին Բեյրութում (Լիբանան)։ Ունեցել է քաղաքական, լրատվական, մշակութային և մարզական հարուստ բովանդակություն։ Կարևոր և ազդեցիկ դեր է ունեցել Լիբանահայ կյանքում։

2001 թվականի հունիսից շարունակում է լույս տեսնել որպես շաբաթաթերթ։ Արտոնատերեր՝ Գրիգոր Հաճընլյան, 1992-ից՝ «Մասիս» հրատարակչական ընկերություն։ Պատասխանատու տնօրեններ՝ Օննիկ Ճամպուլյան, 1992-95-ին՝ Ժիրայր Նայիրի (Թոսունյան) և 1995-ից՝ Հրանա Գանգրունի (Աբիսալոմ Գրըշըքյան)։ Խմբագիրներ՝ Արմենակ Էլոյան, Արսեն Կիտուր, Միհրան Սեֆերյան, Արմեն Դարիպ, Վահան Տոնապետյան, Հովսեփ Ճիռյան, Ասատուր Էլճանյան, Հրանա Գանգրունի, Ժիրայր Նայիրի, Ահարոն Շխրտմյան, Ավետիս Փոշողլյան։

Նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրում է նյութեր Հնչակյան կուսակցության պատմության և արդի գործունեության վերաբերյալ անդրադառնում արևմտահայության պատմական ճակատագրի հարցերին։ Լուսաբանում է հայկական, լիբանանյան և միջազգային քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և մարզական անցուդարձը։ Նոր տարվա առիթով հրատարակում է բացառիկ համարներ։ Հատուկ համարներ հրատարակել է նաև Եղեռնի 50-ամյակի և արաբերենով՝ 80-ամյակի առիթով։ Տարբեր ժամանակներում լույս է ընծայել «Արարատ շաբաթօրյակ» (1949-54, խմբագիր՝ Հակոբ Պարսումյան), «Արարատ գրական» (1956-65, խմբագիր՝ Հակոբ Նորաշխարհյան), «Արարաա մարզական» (1956-58, խմբագիր՝ Գևորգ Տարոնի. վերահրատարակվել է 1992-ին, խմբագիրներ՝ Գրիգոր Քյոշկերյան, Կարո Գոճավագյան, Ավետիս Փոշողլյան) և «Արարատ երիտասարդական» (1985-92, խմբագիրներ՝ Եղիկ Ճերեճյան, Ավետիս Փոշողլյան) հավելվածները։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kevork Yazdjian, Lebanese-Armenian press in 2002, Yerevan, 2004, 47 p. ISBN 99930-4-293-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 696 CC-BY-SA-icon-80x15.png