Էդիկ Արտեմի Զոհրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զոհրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդիկ Զոհրաբյան (այլ կիրառումներ)
Էդիկ Արտեմի Զոհրաբյան
Ծնվել էմայիսի 5, 1939(1939-05-05)
Մահացել էհունիսի 21, 2013(2013-06-21) (74 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունպատմաբան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Էդիկ Արտեմի Զոհրաբյան ( 1939, մայիսի 5, Բաղաբուրջ, Կապանի շրջան - 2013, հունիսի 21, Երևան), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1988

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը (1967)։ Աշխատությունները հիմնականում նվիրված են խորհրդային իշխանության առաջին տարիներին Հայաստանի միջազգային դրության լուսաբանմանը։ «Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922 թթ.» (1979) գրքում քննարկվում է Թուրքիայի և խորհրդային Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, հանգամանորեն տրված են Մոսկվայի 1919-1921 թվականների ռուս-թուրքական կոնֆերանսների ընթացքը և որոշումները. 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի վերլուծությունը։

Աշխատությունները վերաբերում են հայ դիվանագիտության պատմության նորագույն շրջանին, հատկապես 1918-1922 թթ. հայ-թուրքական, հայ-իրանական հարաբերություններին, Շարուրի դաշտի և Նախիջևան գավառի հայաթափության և Հայաստանից անջատման հիմնահարցերին, ինչպես նաև եվրոպական որոշ երկրների հետ Հայաստանի առևտրատնտեսական կապերին։ Ունի նաև հայ-իրանական հարաբերություններին նվիրված «Սովետական Ռուսաստանը և հայ-իրանական հարաբերությունները (1920-1922 թթ.)» (1985) մենագրությունը։ Ուսումնասիրել է նաև խորհրդային Հայաստանի առևտրատնտեսական կապերը Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ մինչև ԽՍՀՄ կազմավորումը[1]։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովետական Ռուսաստանը և հայ–թուրքական հարաբերությունները (1920–1922 թթ.), Երևան, 1979, 344 էջ։
  • Սովետական Ռուսաստանը և հայ–իրանական հարաբերությունները (1920–1922 թթ.), Երևան, 1985, 336 էջ։
  • 1920 թվականի թուրք–հայկական պատերազմը և տերությունները, Երևան, 1997, 366 էջ։
  • Ազգամիջյան կռիվները Երևանի նահանգում 1918 թվականին, Երևան, 2000, 146 էջ։
  • Նախիջևանյան հիմնախնդիրը և Հայաստանի «դաշնակիցները» (1918 թ. դեկտեմբեր – 1920 թ. ապրիլ), Երևան, 2002, 266 էջ[2]։
  • Հայոց պատմության թեստային առաջադրանքների ժողովածու (Նոր շրջան), Երևան, 2009, 160 էջ։
  • Նախիջևանյան հիմնահարցը (1920 թ. մայիս - 1921 թ. հոկտեմբեր), Երևան, 2010, 428 էջ[3]։
  • «Шарур-Нахиджеван в 1918-19 гг..(История геноцида нахиджеванских армян)» մենագրությունը 2012։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. www.historyofarmenia.am
  3. www.historyofarmenia.am
  4. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։