Արամ Սաֆրաստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամ Սաֆրաստյան
հայ․՝ Արամ Սաֆրաստյան
Aram Safrastyan.jpg
Ծնվել էհուլիսի 14, 1888(1888-07-14)
ԾննդավայրՎան, Թուրքիա
Մահացել էհունիսի 12, 1966(1966-06-12) (77 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
Հայաստանի Առաջին Հանրապետություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՍտամբուլի համալսարան և Թբիլիսիի պետական համալսարան
ԵրկերԹուրքական աղբյուրները Հայաստանի և հայերի մասին քառահատորյակը, Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում փաստաթղթերի ժողովածուն (համահեղինակ Մ. Զուլալյան)
Մասնագիտությունթարգմանիչ, պատմաբան և հրապարակախոս
ԱշխատավայրԹբիլիսիի պետական համալսարան և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
ԱմուսինՏիրուհի
ԾնողներՀայրը՝ Խաչատուր (Ղևոնդ) Սաֆրաստյան
Հարազատներքույր՝ Արաքսի, եղբայր՝ Արփիար
ԵրեխաներՍեդա, Լևոն, Սուսաննա
Aram Safrastyan Վիքիպահեստում

Արամ Խաչատուրի Սաֆրաստյան (հուլիսի 14, 1888(1888-07-14), Վան, Թուրքիա - հունիսի 12, 1966(1966-06-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)՝ հայտնի հայ գիտնական-թուրքագետ, քաղաքական գործիչ, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1888 թ. Վանի Այգեստան թաղամասում, ուսուցչի ընտանիքում։ Սովորել է Այգեստանի միջնակարգ կենտրոնական դպրոցում, որն ավարտելուց հետո նա մանկավարժական աշխատանք է տանում Վանի Հայնկույսերի դպրոցում, իսկ այնուհետև Աղթամարի վանքի, Բայազեդի և Շաբին-Կարահիսարի դպրոցներում։ 1911 թ. նա մեկնում է Ստամբուլ և ընդունվում Ստամբուլի բարձրագույն մանկավարժական ինստիտուտի հումանիտար գիտությունների ֆակուլտետը, որը շուտով միանում է Ստամբուլի համալսարանի համանուն ֆակուլտետի հետ։ 1915 թ. գերազանց դիպլոմով ավարտելով համալսարանը, Սաֆրաստյանը ստանում է Թուրքիայի միջնակարգ դպրոցների մասնագետ-ուսուցչի կոչում և աշխատանքի անցնում Բերա թաղամասի Գալաթասարայի լիցեյում, որտեղ նա ավանդում է 1915-1917 թթ.։ Երիտթուրքական կառավարությունը պատերազմի առիթն օգտագործելով, 1915-1918 թթ. իրականացնում է արևմտահայության իսպառ բնաջնջման անմարդկային ծրագիրը, որի պատճառով Արամ Սաֆրաստյանը 1919 թ.ի սեպտեմբերին ընտանիքով տեղափոխվում է Հայաստան, իսկ 1920 թ՝ Թիֆլիս։

Երբ 1922-1923 թթ. սկսվեց արաբական տառերից հրաժարվելու շարժումը, Արամ Սաֆրաստյանը այդ գործի առաջին շարքերում էր։ Նա ակտիվ մասնակցություն է ունենում Թբիլիսիում նոր ադրբեջաներեն տառերով լույս տեսնող Յենի յոլ թերթին և Դան յըլդըզի ամսագրին, որպես վերջինիս պատասխանատու քարտուղար։ Շուտով նա ընտրվում է Վրաստանում նոր ադրբեջանական տառերի կոմիտեի անդամ-քարտուղար։ 1926 թ Սաֆրաստյանը մասնակցում է Բաքվում գումարված Համամիութենական թուրքագիտական կոնգրեսին՝ իբրև Վրաստանի պատգամավոր։ Խորհրդային իշխանության կողմից ենթարկվել է հալածանքների. 1937-1939 թթ. բանտարկվել է, 1949-1955 թթ. աքսորվել է Սիբիր։ Աքսորից վերադառնալուց հետո տեղափոխվել է Երևան։ Մահացել է 1966 թ. Երևանում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներից եղել է ՀՅԴ անդամ, Առաջին աշխարհամարտից հետո ղեկավարել է Կ.Պոլսի ՀՅԴ կազմակերպությունը։ Աշխատակցել է պոլսահայ մամուլում, հրատարակել է մանկավարժության նվիրված պարբերականներ։ Որպես արևմտահայության ներկայացուցիչ 1919 թ. ընդգրկվել է ՀՀ խորհրդարանի կազմում, ընտրվելով նրա քարտուղարների կազմում։ 1921 թ. հեռանալով քաղաքական գործունեությունից զբաղվել է գիտական և դասախոսական աշխատանքով Թիֆլիսում։ 1958 թ. մինչև կյանքի վերջը եղել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, հիմք դնելով օսմանագիտական հետազոտություններին Հայաստանում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Թուրքական աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» քառահատորյակը
  • «Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում» փաստաթղթերի ժողովածուն (համահեղինակ Մ. Զուլալյան)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ, թիվ 8, 1963, էջ 117-120: