Մանվել Զուլալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանվել Կարապետի Զուլալյան
200px-Manvel-zulalyan.jpg
Ծնվել էդեկտեմբերի 30, 1929
ԾննդավայրՀալեպ
Մահացել էհունվարի 19, 2012
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Երկեր«Հայոց պատմության խեղաթյուրումը արդի թուրք պատմագրության մեջ (հին և միջին դարեր
Մասնագիտությունգրող
Աշխատանքպատմական գիտությունների դոկտոր, արևելագետ, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Մանվել Կարապետի Զուլալյան (դեկտեմբերի 30, 1929(1929-12-30), Հալէպ, Սիրիա - հունվարի 19, 2012(2012-01-19), Երևան, Հայաստան), հայ գրող, արևելագետ, պատմաբան[1]: Պատմական գիտությունների դոկտոր (1975), Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1996)։ Թղթակից անդամ 1990 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանվել Կարապետի Զուլալյանը ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 30-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1947 թվականին հայրենադարձության քարավանով ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան ու բնակություն հաստատել Լենինական (Գյումրի) քաղաքում: Ավարտել է Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության, իսկ այնուհետև Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի ռոմանո-գերմանական ֆակուլտետները։ 1954 թվականին ընդունվել է Հայաստանի ԳԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրա։ Գիտական մասնագիտացումը ստացել է Լենինգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ։ Տիրապետելով թուրքերենին և այլ օտար լեզուների, Մանվել Զուլալյանը ձեռնամուխ է եղել Արևմտյան Հայաստանի ուշ միջնադարի պատմության ուսումնասիրման գործին։

1988 թվականից ի վեր գլխավորում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնը։ Հանդիսանում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ։ Հայաստանի և Օսմանյան կայսրության միջին դարերի պատմության ու աղբյուրագիտության վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ է, այդ թվում և 1995 թվականին լույս տեսած «Հայոց պատմության խեղաթյուրումը արդի թուրք պատմագրության մեջ (հին և միջին դարեր)» գրքի[2]։ Մանվել Զուլալյանր հրատարակել է «Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում (XVI-XVII դարերի Կանուննամներ)» աշխատությունր (1964 թ)։

Մանվել Զուլալյանը համակողմանի քննարկել է 16-17-րդ դարերում մեծ տարածում ստացած ջալալիների շարժման պատմությունը և հայկական, թուրքական ու բազմալեզու այլևայլ սկզբնաղբյուրների հիման վրա հայագիտական գրականության մեջ առաջին անգամ լուսաբանել ջալալիների շարժման նախադրյալները, րնթացքր և հետևանքները։

1970 թվականին Մանվել Զուլալյանը ռուսերեն հրատարակել է «Հայաստանի Հին և միջնադարյան պատմության հարցերր ժամանակակից թուրքական պատմագիտության լուսաբանմամբ» ուսումնասիրությունր, որը նոր նյութերով հարստացված հրատարակվել է նաև հայերեն (Երևան,1995)։ Հեղինակը բացահայտել է ժամանակակից թուրք պատմագիտության կեղծիքներն ու միտումնավոր մեկնաբանությունները։

1971 թվականին Մոսկվայում ռուսերեն լեզվով հրատարակվել է Մ. Զուլալյանի «Հայաստանը XVI դարի առաջին կեսին» աշխատությունր՝ պաշտպանելով որպես դոկտորական թեզ (1974 թ․), Մ. Զուլալյանր 1980 թվականին հրատարակել է «Արևմտյան Հայաստանը XVI-XVII դարերում» աշխատությունը։

Մանվել Զուլալյանը հրավիրվել է մասնակցելու թուրք հայտնի հեղինակ էվլիյա Ջելեբու ուղեգրության «Սեյահեթ-նամեի», Մոսկվայում բազմահատոր ռուսերեն թարգմանության իրականացմանը, որը և հրապարակվել է 1983 թվականին։ Մանվել Զուլալյանի մասնակցությունը մեծապես նպաստել է ռուսալեզու ընթերցողներին Հայաստանի մասին թուրք հեղինակի տեղեկությունների ճշմարտացի ներկայացմանը։

Մանվել Զուլալյանը 1990 թվականին գրել է «Հայ ժողովրդի պատմության հարցերր ըստ եվրոպացի հեղինակների (XIII-XVIII դարեր)» աշխատության առաջին գիրքը։ Աշխատությունն արժեքավոր է և պատմագիտական, և աղբյուրագիտական առումներով։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքբերումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ձեռքբերումներ
1975 պատմական գիտությունների դոկտոր
1982 պրոֆեսոր
1996 ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
1990 թղթակից անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում, ժողովածու, 1964։
  • Ջալալիների շարժումը և հայ ժողովրդի վիճակը Օսմանյան կայսրության մեջ: (XVI-XVII դարեր): [Ջալալիների շարժումների նախադրյալները, շարժման ընթացքն ու ունեցած հետևանքները], Զուլալյան Մանվել Կարապետի, Գիտությունների ակադեմիա ՀՍՍՀՊատմության ինստիտուտ, Երևան, ԳԱ հրատարակչություն, 1966:
  • Ակնարկներ միջնադարյան Հայաստանի պատմությունից, Բաբայան Լևոն Հովհաննեսի, Զուլալյան Մանվել Կարապետի, Երևան, «Հայաստան», 1966:
  • Արեւմտյան Հայաստանը 16-18-րդ դարերում, մենագրությունը, Երևան, 1980:
  • Հայ ժողովրդի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների (13-18-րդ դարեր):
  • Դրվագներ Հայաստանի XIV-XVIII դարերի պատմագրության: Դասագիրք, Բաբայան Լևոն Հովհաննեսի, Զուլալյան Մանվել Կարապետի, Երևան, ԳԱԱ հրատարակչություն, 1984:
  • Հայ ժողովրդի XIII-XVIII դարերի պատմության հարցերը ըստ Եվրոպայի հեղինակների: [3 գ.], Զուլալյան Մանվել Կարապետի, Բայբուրդյան Վահան Առաքելի, Պատմության ինստիտուտ ՀԳԱ, Երևան, ՀԳԱ հրատարակչություն, 1990:
  • Հայոց պատմության խեղաթյուրումը արդի թուրք պատմագրության մեջ (հին և միջին դարեր, 1995:
  • Նոր պատմություն: (17-րդ դարի երկրորդ կես-1918 թվական): Դասագիրք միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի համար, Ղլեչյան Վալերի Գուրգենի, Սարգսյան Գագիկ Խորենի, Զուլալյան Մանվել Կարապետի, Երևա, «Լույս», 1996:
  • Հայաստանը Լանկ-Թամուրի և թուրքմեն ցեղերի արշավանքների շրջանում (1386-1500 թվականներին): [Պատմագիտական մենագրություն], Կիրակոսյան Գեղամ Եղիշի, Շահնազարյան Ա. Ի, Զուլալյան Մանվել Կարապետի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Գիտություն, 1997:
  • Ճշմարտացի պատմություն = A Truthful History. Ներսեսով Միրզա Յուսուֆ, Կոստիկյան Ք. Պ, Զուլալյան Մանվել Կարապետի, Չոբանյան Պավել Աշոտի, Արևելագիտության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, Երևա, «Զանգակ-97», 2000:
  • Պատմություն: Դասագիրք հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի համար, Հարությունյան Բաբկեն Հարությունի, Ավետիսյան Պավել Սեդրակի, Քոսյան Արամ Վաղարշակի, Ստեփանյան Ալբերտ Անդրանիկի, Դիլոյան Վալտեր Արտաշեսի, Զուլալյան Մանվել Կարապետի, Բարխուդարյան Վլադիմիր Բախշիի, Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Երևան, «Զանգակ-97», 2001:
  • Աբբա Շամեռոնի օրագիրը: Կիլիկիա, 1920 վական, Կոստանդնուպոլիս, 1921-1923 թվականներ, Շամեռոն Ժյուլ, Սահակյան Ս, Մուրադյան Սամվել Պարգևի, Զուլալյան Մանվել Կարապետի, ՀՀ ԳԱԱ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հրատարակչություն, 2002:
  • ԽՍՀՄ-Թուրքիա հարաբերությունները. հայկական հարցը, սևծովյան նեղուցների խնդիրը և դաշնակից պետությունները (1945-1947 թվականներ), Մելքոնյան Քրիստինե, Զուլալյան Մանվել Կարապետի, Սաֆրաստյան Ռուբեն Արամի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Արևելագիտության ինստիտուտ, Երևան, Ա. հ., 2013:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Բարխուդարյան, Պավել Չոբանյան «Ակադեմիկոս Մանվել Զուլալյան» (Ծննդյան 70-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1 2000, էջ 256-258