Հրանտ Աբրահամյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Հրանտ Աբրահամյան
Ծնվել էօգոստոսի 12, 1931(1931-08-12) (88 տարեկան)
ԾննդավայրՔերթ, Արցախ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1997)
Մասնագիտությունպատմաբան և գրող
ԱշխատավայրՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Հրանտ Բարսեղի Աբրահամյան (օգոստոսի 12, 1931(1931-08-12), Քերթ, Արցախ), հայ պատմաբան, գրող: Պատմական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (1998):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Աբրահամյանը ծնվել է 1931 թվականի օգոստոսի 12-ին, Քերթ (ԼՂՀ Մարտունու շրջանում) գյուղում: 1954 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը: 1975 թվականից աշխատել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում (1997 թվականից՝ նաև Երևանի տնտեսագիտաիրավագիտական համալսարանի) դասախոս: 1991-1996 թվականներին եղել է «Վարանդա» հայրենակցական միության նախագահը: ԳԱԱ ՊԻ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն[1]:

Աշխատանքները վերաբերում են Արցախի ազատագրական շարժման պատմությանը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակ (1998, 2002):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արցախը 18-19-րդ դարերում: Հեղինակային հրատարակություն: 2015, 423 էջ[2]:
  • Լեռնային Ղարաբաղի հանրապետություն. սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը (2000-2008), Երևան, Պատմության ինստիտուտ, 2013:
  • «Կռունկ», Ստեփանակերտ, Վաչագան Բարեպաշտ, 2013:
  • Քերթ: (Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը), Երևան , «Զանգակ-97», 2010:
  • Քաղաքական քառուղիներում 1999-2009, Երևան, Ամարաս հրատարակչություն, 2009:
  • Արցախահայության հասարակական-քաղաքական կյանքը և Արցախի թեմը (1901-1933), Էջմիածին, 2009 (համահեղինակ):
  • Մարտ՝ կրակագծի մատույցներում: (էջեր «Արցախ» հայրենակցականի քսանամյա պատմությունից), Երևան, «Ամարաս», 2008 (համահեղինակ):
  • Հայ ժողովրդի պատմություն: (Սկզբից մինչեւ մեր օրերը): Դասագիրք ֆիզիկական կուլտուրայի ուսանողների համար: Զանգակ-97, 2004. 207 էջ[3]:
  • Մարտնչող Արցախը, Երևան, «Զանգակ-97», 2003 (համահեղինակ)[4]:
  • Արցախի համար զոհված վարանդացիները (1988-2001): Գիրք-հուշամատյան, Երևան, Նոյյան տապան, 2003 (համահեղինակ)[5]:
  • Ճակատագրին ընդառաջ: Փաստավավերագրական ակնարկ, Երևան, «Ամարաս», 2001 (համահեղինակ):
  • Թևան, Երևան, Ամարաս հրատարակչություն, 1998:
  • Արցախի հերոսամարտը (1918), Երևան, ,Ամարաս», 1998 (համահեղինակ):
  • Երբ հայրենիքը վտանգի մեջ է: (Էջեր «Արցախ» հայրենակցական միության անցած ուղուց), Երևան, «Լույս», 1997:
  • Արցախը կանչում էր Անդրանիկին: (Փաստաթղթեր), Երևան: «Հայաստան», 1995 (համահեղինակ):
  • Արցախյան գոյամարտ, Երևան, «Գիտելիք» հրատարակչություն, 1991:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 20:
  2. Աբրահամյան Հրանտ Բարսեղի (2015)։ Արցախը 18-19-րդ դարերում (հայերեն)։ Heghinakayin hratarakutʻyun։ ISBN 9789939015422 
  3. Աբրահամյան Հրանտ Բարսեղի (2004)։ Հայ ժողովրդի պատմություն: (Սկզբից մինչեւ մեր օրերը): Դասագիրք ֆիզիկական կուլտուրայի ուսանողների համար (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789993028963 
  4. Աբրահամյան Հրանտ Բարսեղի (2003)։ Մարտնչող Արցախը : Գ (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789993025320 
  5. Աբրահամյան Հրանտ Բարսեղի (2003)։ Արցախի համար զոհված վարանդացիները (1988-2001) (հայերեն)։ Նոյյան տապան։ ISBN 9789993051718