Բաշգառնեցի Մարտիրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտիրոս Աբրահամյան (այլ կիրառումներ)
Բաշգառնեցի Մարտիրոս
Մարտիրոս Աբրահամյան
Մարտիրոս Բաշգյառնեցի.jpg
սեպտեմբերի 18, 1885-նոյեմբերի 9, 1957
ԾննդավայրԲաշ Գառնի, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԹեհրան, Իրան
ԿոչումԽմբապետ
Մարտեր/
պատերազմներ
Ֆիդայական շարժում, Հայ-թաթարական ընդհարումներ, Իրանի սահմանադրական հեղափոխություն, Առաջին համաշխարհային պատերազմ, Բաշ-Ապարանի ճակատամարտ, Թուրք-հայկական պատերազմ (1920) և Փետրվարյան ապստամբություն
ՊարգևներԳեոր­գև­յան խաչի շքանշանակիր ասպետ

Մարտիրոս Աբրահամյան կամ Բաշգառնեցի Մարտիրոս (սեպտեմբերի 18, 1885, Երևանի նահանգ, Բաշ Գյառնի (այժմ՝ Կոտայքի մարզ, գ. Գառնի), Ռուսական կայսրություն - նոյեմբերի 9, 1957, Թեհրան, Իրան), հայ ֆիդայի, խմբապետ, ազգային-ազատագրական շարժման գործիչ, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, ՀՅԴ կուսակցության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարասկզբի ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչ խմ­բա­պետ Մարտիրոս Աբրահամյանը ծնվել է 1885 թվականի սեպտեմբերի 18-ին (հ.տ.), Երևանի նահանգի Բաշ Գյառնի (այժմ՝ Կոտայքի մարզ, գ. Գառնի) գյուղում։ 1903 թվականից անդա­մակ­ցել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Մարտական մկր­տու­թյունն ստացել է 1904-ին՝ Բաբերդցի Միհրանի գլխա­վո­րած «Մասիս» խմբի կազմում մասնակցելով Մո­սուն-Զորի կռվին։ Այդ արշավանքի նպատակն էր պատժել ռուս-թուրքական սահ­մա­նագլխին տեղակայված թուրքական զորա­մա­սե­րին և քրդական ցեղախմբերին, որոնք խոչընդոտում էին դեպի Երկիր գնացող կամավորական խմբերի մուտքը։ 1905-06 թթ. մասնակցում է թաթարական հարձա­կում­ներից հայրենի Բաշ Գառնիի, Կոտայքի, Սյու­նի­քի և Նախիջևանի հայ­կա­կան գյուղերի պաշտ­­պա­նու­թյանը։ 1908-09 թթ. Նիկոլ Դու­մա­նի, ապա Քեռու ընդհանուր հրամանա­տա­րու­թյամբ Մարտիրոսը մաս­նակ­ցում է պարս­­կական Սահմա­նա­դրա­կան հեղափոխու­թյանը՝ ընդդեմ շա­հա­կան վար­չա­կար­գի։ Իրանից վերադարձի ճանա­պար­հին խմբի մյուս անդամների հետ ձերբա­կալ­վում է սահ­­մանագլխին և 2 տարուց ավելի՝ մինչև 1911-ի աշունը, անցկացնում Նա­խի­ջևանի, Երևանի, ապա Նովոչերկասկի բանտերում։ 1914-1916 թթ. որպես վաշտապետ՝ Դրոյի գլխավորած 2-րդ կամա­վո­րական գումարտակի կազմում մասնակ­ցում է Արևմտյան Հայաստանի ազատա­գրու­թյան համար մղվող կռիվներին։ Այդ ընթաց­քում դրսևորած քաջության և հրամա­նա­տա­րական հմտու­թյուն­ների համար պարգևատրվում է Գեոր­գև­յան 4 խաչերով՝ դառնալով «Գեոր­գև­յան խաչի շքանշանակիր ասպետ»[2]։ 1915-ին խմբապետ Մարտիրոսի վաշտը՝ որպես 2-րդ գումարտակի առաջապահ, առաջինն է մտնում Վան, իսկ հետագա մարտերի ըն­թաց­­քում առաջինն է հասնում նաև Մուշ և Սասունի լեռ­նե­րը։ 1917-1918 թթ. Դրոյի առաջ­նորդությամբ մասնակցում է ներքին թշ­նա­մու՝ Արարատ­յան նահանգի թուր­քա­կան տարրի ըմբոստությունները ճնշելու պատժիչ գործո­ղու­­թյուն­ներին։ Իբրև հեծյալ վաշտի հրամա­նա­տար՝ Բաշգառնեցի Մարտիրոսը մասնակ­ցում է Բաշ-Ապարանի հերո­սա­մարտին՝ աչքի ընկ­նե­լով անկոտ­րում խիզախությամբ և հրամանատարական բար­ձր որակներով։ Առաջին հանրապետու­թյան երկուսուկես տարիների ընթացքում նրան կարելի է տեսնել երկրի գրեթե բոլոր թեժ կետերում՝ տար­բեր մարտական առա­ջա­­դրանք­ներ կատարելիս։ Այդ թվում՝ 1920-ին նրա գլխավորած զորամասը թուր­քա­կան տարրից ազատագրում է Միլլի դարայի (Գեղամա լեռնա­շղ­թայի Գառնին եզերող հատվածը) կիրճն ու լեռ­ները։ Եվ միշտ անվեհեր, միշտ ան­մնա­ցորդ զոհաբերող[3]։ 1920-ի աշնանը՝ հայ-թուրքական պատերազմի ժամանակ, Սուր­մա­լուի ռազմաճակատում նրան վստահված էր Մարգարայի կամուրջի պաշտպա­նու­թյու­նը, որը դե­պի Երևան տանող ամենակարճ ճանապարհն էր։ Թշնամուն ոչ մի կերպ չի հաջող­վում գրավել կա­մուրջը՝ չնայած գերակշիռ ուժերին և բազմաթիվ կատաղի գրոհ­նե­րին։

Մարտիրոս Աբրահամյանի նվիրվածությունը ազ­գա­յին դատին և այդ ճանա­պար­հին դրսևորած զինվորական կարողու­թյուն­ները բարձր են գնա­հատ­վել ժամա­նա­կա­կիցների կողմից[4]։

Խմբապետ Մար­տի­րոսը մահանում է 1957 թվականի նոյեմբերի 9-ին և հու­­ղար­կա­վորվում Թեհրանի Դուլաբի հայ­կա­կան գերեզ­մա­նատան պանթեոնում։

Բաշգառնեցի Մարտիրոսը և Փետրվարյան ապստամբությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբապետ Մարտիրոսի դերը բացառիկ էր Փետրվարյան ապստամբությունը կազմակերպելու և որպես Երևանի վրա արշավող ուժերի հրա­մա­նատար՝ բոլշևիկյան Հեղկոմի լծից Երևանը ազատագրելու գործում։ Նրա առաջնորդությամբ Գառնիի և Կոտայքի ապստամբ ուժե­րը 1921 թվականի փետրվարի 18-ի լուսաբացին Քանաքեռի և Նորքի բարձունքներից մտ­նում են քաղաք և Չեկայի ու քաղաքային բանտերից ազատագրում հար­յու­րավոր ձեր­բա­կալվածների, այդ թվում՝ պե­տա­կան, կուսակցական և մշակու­թա­յին ղե­կավար գործիչների (Հ. Քաջազնունի, Հ. Օհան­ջանյան, Լ. Շանթ, Ն. Աղբալյան և ուրիշ­ներ)։ Հայ­րե­նիքի փրկու­թյան կոմիտեի վա­րած 40-օրյա գոյամարտերի ընթացքում խմբապետ Մար­տի­րոսը ղեկավարել է Ղամար­լու­ի, ապա՝ Աղբաշի ռազմաճակատները, որոնց ուղ­ղու­թյամբ գոր­ծում էին բոլ­շևիկ­ների ենթակայության տակ գտնվող երկու զրա­­հապատ գնացքները։ Փետրվարյան ապս­­տամ­բության, ապա նաև Լեռնա­հա­յաս­տանի պարտու­թյու­նից հետո նա հազա­րա­վոր ապստամբների հետ անցնում է պարս­կա­կան սահմանը և մնացյալ ողջ կյանքը ապ­րում հյուրընկալ Իրանում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փետրուարեան ապստամբութիւնը (Բաշգեառնեցի խմբապետ Մարտիրոսի յուշերը), Գրի առաւ` Եր. Հայրապետեան, «Հայրենիք» ամսագիր, 1956, թիւ 2, էջ 3-12[5], թիւ 3, էջ 25-34, թիւ 4, էջ 17-27, թիւ 5, էջ 39-49, թիւ 6, էջ 59-69, թիւ 7, էջ 32-40, թիւ 8, էջ 52-59, թիւ 9, էջ 49-57, թիւ 10, էջ 68-78, թիւ 11, էջ 78-89, 1957, թիւ 1, էջ 58-66, թիւ 2, էջ 59-71, թիւ 3, էջ 98-104[6], թիւ 4, էջ 67-72, թիւ 5, էջ 47-57, թիւ 6, էջ 61-71, թիւ 8, էջ 70-80[7]։
  • Աբրահամեան Մարտիրոս խմբապէտ, «Իմ յիշելի յուշերը», Գիրք Ա, Թեհրան, 1978[8], 482 էջ, Գիրք Ա, Բ, Երեւան, 2016, 616 էջ։
  • Մարտիրոս Աբրահամյան (Բաշգառնեցի Մարտիրոս), «Իմ հիշելի հուշերը», Խմբագիր և առաջաբանի հեղինակ՝ Վարդան Պետրոսյան, Եր., 2016, 640 էջ[9]։ 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարտիրոս Աբրահամյան (Բաշգառնեցի Մարտիրոս), «Իմ հիշելի հուշերը», Խմբագիր և առաջաբանի հեղինակ՝ Վարդան Պետրոսյան, Եր., 2016, 640 էջ[10]։
  • Յուշեր Փետրւարեան ապստամբութիւնից, «Ալիք», Թեհրան, Թիւ 38, 39[11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խմբապետ Մարտիրոս Աբրահամյան. Գեոր­գեւյան խաչի շքանշանակիր ասպետը» 
  2. «Խմբապետ Մարտիրոս Աբրահամյան. Գեոր­գեւյան խաչի շքանշանակիր ասպետը» 
  3. «Վալադյան Վ., «Գաղափարի և գործի մարդը» (Բաշգեառնեցի Մարտիրոս)»։ Հայրենիք։ 1958 թ․, Vol. 36 
  4. «Բաշգառնեցի Մարտիրոսի և նրա նմանների շնորհիվ մենք այսօր ունենք Հայաստանի Հանրապետություն» 
  5. «Փետրուարեան ապստամբութիւնը»։ Հայրենիք։ 1956թ․ 
  6. «Փետրուարեան ապստամբութիւնը»։ Հայրենիք։ 1957 
  7. «Հայրենիք» 
  8. Աբրահամեան-Բաշգառնեցի Մարտիրոս, Մամեան Արսէն, Ամուրեան Ա (1978)։ Իմ յիշելի յուշերը. Գիրք առաջին։ Հայ դատի մատենաշար։ Թեհրան: տպ. Ալիք 
  9. Աբրահամյան Մարտիրոս, Պետրոսյան Վարդան Զ (2016)։ Իմ հիշելի հուշերը։ 20-րդ դարի սկզբի ազգային-ազատագրական պայքարի նշանավոր ներկայացուցիչ խմբապետ Մարտիրոս Աբրահամյանի հուշերը և մարտական կենսագրությունը։ Երևան: Փրինթինֆո։ ISBN 978-9939-831-88-6 
  10. Աբրահամյան Մարտիրոս, Պետրոսյան Վարդան Զ (2016)։ Իմ հիշելի հուշերը։ 20-րդ դարի սկզբի ազգային-ազատագրական պայքարի նշանավոր ներկայացուցիչ խմբապետ Մարտիրոս Աբրահամյանի հուշերը և մարտական կենսագրությունը։ Երևան: Փրինթինֆո։ ISBN 978-9939-831-88-6 
  11. «Յուշեր Փետրւարեան ապստամբութիւնից»։ Ալիք։ 1957թ., 18 փետրվարի 
  12. «Յուշեր Փետրւարեան ապստամբութիւնից»։ Ալիք։ 1957 թ., 19 փետրվարի 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png