Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության համակարգի ստեղծումը և գործունեությունը 1918-1920 թթ. (Հետախուզություն, բանակ, ՆԳՆ), Երևան, 2015, 748 էջ, Հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 1918-1921 թվականներին, Երևան, 2016, 828 էջ
Ծնվել է 1959 թվականի դեկտեմբերի 4-ին Ադրբեջանական ԽՍՀՇամխորի շրջանիՉարդախլու գյուղում։ 1976 թվականին ավարտելով Երևանի թիվ 159 միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1981 թ. գերազանցության դիպլոմով ավարտելով համալսարանը՝ ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ ԽՍՀՄ պատմություն մասնագիտությամբ։ 1984 թվականին ավարտելով ասպիրանտուրան՝ աշխատանքի է անցել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան) ԽՄԿԿ պատմության ամբիոնում որպես ասիստենտ, 1989 թվականից՝ ավագ դասախոս, 1990 թվականից՝ Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1998 թվականին նշանակվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) սոցիալ-քաղաքական և ընդհանուր տնտեսագիտության դեպարտամենտի վարիչի տեղակալ, 2004-2006 թթ.` Հայոց պատմության ամբիոնի պաշտոնակատար։ 2008 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Գիտական նախասիրությունների ոլորտում են ազգային պետականության և մշակույթի զարգացման հիմնահարցերը և Հայաստանի առաջին հանրապետության պատմությունը։ Մեկ տասնյակից ավելի մենագրությունների և 50-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։