Համբարձում Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համբարձում Կարապետյան
Ծնվել էհոկտեմբերի 2, 1927(1927-10-02)
ԾննդավայրԳեղադիր, Կոտայքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 21, 2004(2004-11-21) (77 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր (1973)
Մասնագիտությունպատմաբան
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Համբարձում Նիկոլայի Կարապետյան (հոկտեմբերի 2, 1927(1927-10-02), Գեղադիր, Կոտայքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - նոյեմբերի 21, 2004(2004-11-21), Երևան, Հայաստան[1]), հայ խորհրդային պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1973 թ.), ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբարձում Կարապետյան հւշատախտակը Երևանի Կիևյան փողոցում

Համբարձում Կարապետյանը ծնվել է Գյոզալդարա (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզի Գեղադիր) գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1957-1961 թվականներին եղել է Հայպետհրատի քաղաքական գրականության խմբագրության վարիչ։

1976 թվականից Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչն էր։ Զբաղվում էր ԽՄԿԿ, կոմերիտմիության և հայ հասարակական մտքի պատմության հարցերով։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Կիևյան փողոցի 22 հասցեում փակցվել է Համբարձում Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ[2]:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի կոմերիտմիության ծնունդը: Երևան, Հայպետհրատ, 1956:
  • Ղուկաս Ղուկասյանի կյանքը: Երևան, Հայպետհրատ, 1958:
  • Ղուկաս Ղուկասյան: Երևան, «Հայաստան», 1971:
  • Լենինը և Հայաստանը: Գ. 2, Հայաստան, 1989, 502 էջ[3]:
  • Ալյոշա Ջափարիձե: Երևան, «Լույս», 1979:
  • Սոցիալ-տնտեսագիտական միտքը բոլշևիկյան հայ պարբերական մամուլում: Երևան, ԵՊՀ, 1980:
  • Հայ դեմոկրատական-առաջադիմական, մարքսիստական միտքը Ռուսաստանի և ռուս ժողովրդի մասին։ Ակնարկներ հայ հասարակական մտքի պատմությունից, Հայաստան, 1981, 304 էջ[4]:
  • Սևրի պայմանագիրը հայոց ճակատագրում, Ա. հ., 2004, 128 էջ[5]:

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Համբարձում Կարապետյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-03 
  2. «Համբարձում Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին» 
  3. Կարապետյան Համբարձում Նիկոլայի (1989)։ Լենինը եւ Հայաստանը: Գ. 2 (հայերեն)։ Հայաստան։ ISBN 9785540002783 
  4. Կարապետյան Համբարձում Նիկոլայի (1981)։ Հայ դեմոկրատական-առաջադիմական, մարքսիստական միտքը Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի մասին ։ Ակնարկներ հայ հասարակական մտքի պատմությունից (հայերեն)։ Հայաստան 
  5. Կարապետյան Համբարձում Նիկոլայի (2004)։ Սեւրի պայմանագիրը հայոց ճակատագրում (հայերեն)։ Ա. հ.։ ISBN 9789994191024 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 307 CC-BY-SA-icon-80x15.png