Վլադիսլավ Կասպարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կասպարով (այլ կիրառումներ)
Վլադիսլավ Կասպարով
Ծնվել էհունվարի 20 (փետրվարի 1), 1884[1]
ԾննդավայրԽանքենդի, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 6 (19), 1917[1] (33 տարեկան)
Մահվան վայրԴավոս, Գրաուբյուդեն, Շվեյցարիա[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Շվեյցարիա
ԿրթությունՇուշիի ռեալական ուսումնարան (1906)[1] և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան (1907)[1]
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Վլադիսլավ Մինասի Կասպարով (Կասպարյանց, հունվարի 20 (փետրվարի 1), 1884[1], Խանքենդի, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 6 (19), 1917[1], Դավոս, Գրաուբյուդեն, Շվեյցարիա[1]), Անդրկովկասում և Ռուսաստանում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1903)։

Ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը (1906)։ Սովորել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1907) և Բեռլինի բարձրագույն առևտրական դպրոցում (1914)։ Հեղափոխական գործունեությունն սկսել է 1903 թվականից՝ սոցիալ-դեմոկրատական աշակերտական խմբակում։ 1906-1912 թվականներին եղել է ՌՍԴԲԿ Բաքվի, Պետերբուրգի և Ռոստովի կոմիտեների անդամ։ 1913-1917 թվականներին որպես քաղաքական վտարանդի ապրել է արտասահմանում (Բեռլին, Շվեյցարիա)։ Կատարել է Լենինի հանձնարարությունները։ Մասնակցել է ՌՍԴԲԿ արտասահմանյան սեկցիաների Բեռնի կոնֆերանսին (1915 թվականի փետրվար), ընտրվել բոլշևիկների արտասահմանյան կազմակերպության կոմիտեի և դրա առաքող հանձնաժողովի անդամ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 276