Հրանտ Ավետիսյան (պատմաբան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Ավետիսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Հրանտ Ավետիսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 10, 1927[1] Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հոկտեմբերի 9, 2004 (77 տարեկան) Երևան, Հայաստան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ[1] և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ |
Ալմա մատեր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1949)[1] |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1] (1966) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Հրանտ Ալեքսանի Ավետիսյան (մարտի 10, 1927[1], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 9, 2004, Երևան, Հայաստան), պատմաբան, հասարակական գործիչ։ Պատմական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1991), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրանտ Ավետիսյանը ծնվել է 1927 թվականի մարտի 10-ին նախկին Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր) Կարսից գաղթած ավանդական հայ ընտանիքում։ 1944 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1949 թվականին համալսարանն ավարտելուց հետո անցել է կոմերիտական, ապա 1952 թվականից՝ կուսակցական աշխատանքի։ 1954 թվականից աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայում` սկզբում տարբեր պաշտոններ վարելով ԳԱԱ նախագահության համակարգում, իսկ 1979 թվականից ստանձնելով ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնը։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրանտ Ավետիսյանի թեկնածուական (1960) և դոկտորական (1966) ատենախոսությունները վերաբերում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Անդրկովկասի և Հայաստանի ազգային և երիտասարդական շարժման պատմության ուսումնասիրությանը։
Հրատարակել է բազմաթիվ հոդվածներ Հայկական հարցի թեմայով` 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի և դրանց մասնակից հերոսների, Լեռնային Ղարաբաղը 1921 թվականին Ադրբեջանին բռնակցելու և գիտաճանաչողական ու քաղաքական մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ իրադարձությունների մասին։
1993 թվականին ռուսերեն լույս է տեսել «Բրեստ-Լիտովսկ. ինչպես բռնակցվեցին Թուրքիային Կարսը, Արդահանը, Բաթումը» աշխատությունը, դրան հաջորդել է «Հայկական հարցը 1918 թ.» խորագրով աշխատությունը։
1998 թվականին լույս է տեսել «Հայոց ազգային միասնության հաղթանակը» խորագրով մենագրությունը[2][3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 613.
- ↑ Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2016-11-12
- ↑ Ակադեմիկոս Հրանտ Ավետիսյան (Ծննդյան 75-ամյակի առթիվ)(չաշխատող հղում)
- ↑ Հրանտ Ավետիսյան
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՀ ԳԱԱ նախագահություն, ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունք, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ «Հրանտ Ավետիսյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2004, էջ 311-313
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 613)։ ![]() |
|
- Մարտի 10 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Վանաձոր քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 9 մահեր
- 2004 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պատմաբաններ
- Ակադեմիկոսներ
- ԵՊՀ պատմության ֆակուլտետ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Հայ հասարակական գործիչներ
- Խորհրդային պատմաբաններ
- 20-րդ դարի պատմաբաններ
- 21-րդ դարի պատմաբաններ