Ալեքսանդր Ռեմեզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ռեմեզով
դեկտեմբերի 10 (22), 1869 (154 տարեկան) -
ԾննդավայրՌյազանի նահանգ, Ռուսական կայսրություն
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան

Ալեքսանդր Կոնդրատևիչ Ռեմեզով ռուս.՝ Александр Кондратьевич Ремезов, դեկտեմբերի 10 (22), 1869, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուսական ցարական, ապա Կարմիր բանակի բարձրաստիճան սպա, գեներալ–մայոր (կոչումը շնորհվել է 1915 թվականին), Կարմիր Բանակի զորահրամանատար, կոմանդարմ։ Մասնակցել է ռուս–ճապոնական պատերազմին, Առաջին Համաշխարհային պատերազմին, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ռեմեզովը կրոնա–դավանական պատկանելությամբ ուղղափառ էր։ Եղել է ուղղափառ հոգևորականի որդի։ Ալեքսանդրը պատանի հասակում սովորել է Ռյազանի հոգևոր ճեմարանում[1]։ 1886 թվականին արձակվել է ճեմարանից՝ սեփական խնդրագրի հիման վրա[2]։

Զինծառայություն ցարական և դեմոկրատական Ռուսաստանի բանակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ռեմեզովը եղել է Տասնմեկերորդ կարմիր բանակի շտաբի պետը 1919 թվականի հոկտեմբեր 10–ից մինչև 1921 թվականի մայիսի 7–ը[3]։

Զինվորական ծառայության է անցել 1887 թվականի հունվարի 14–ին՝ որպես կամավոր ծառայության անցած։ Ծառայությունը սկսել է Ռուսաստանի կայսերական բանակի 2-րդ Ֆանոգորիական գրենադերական զորագնդում։

Ավարտել է Կազան քաղաքի հետևակային յունկերական ուսումնարանը՝ 1889 թվականին՝ 2-րդ կարգի առաջադիմությամբ։

Ավարտելուց հետո նշանակվել է ծառայության Ռուսաստանի կայսերական բանակի 117-րդ հետևակային Յարոսլավյան զորագնդում։

1896 թվականին Ռեմեզովը ընդունվել է Ռուսաստանի կայսերական Գլխավոր Շտաբի Նիկոլաևյալ ռազմական ակադեմիա և ավարտել է այն 1899 թավականին 1-ին կարգի առաջադիմությամբ։

Այս ակադեմիան ավարտելուց հետո Ռեմեզովին նշանակել են Գլխավոր Շտաբի ենթակայությամբ ծառայության։

Ուղարկվել է Վարշավայի ռազմական օկրուգ, որպես Օսովեցկյան ամրոցի շարային բաժնի պետ՝ այդ պաշտոնում լինելով 1900 թվականի հունվարի 13–ից մինչև նոյեմբերի 4–ը։ Այնուհետև նշանակվել է Ռուսական կայսրության 14-րդ բանակային կորպուսի շտաբի ավագ համհարզ՝ այդ պաշտոնում լինելով 1900 թվականի նոյեմբերի 4–ից մինչև 1904 թվականի հունվարի 31–ը։

Այնուհետև նշանակվել է Կվանտունյան մարզի շտաբի ավագ համհարզի օգնական՝ այդ պաշտոնը վարելով 1904 թվականի հունվարի 31–ից մինչև սեպտեմբերի 4–ը։

1904 թվականի սեպտեմբերի 4–ից մինչև 1905 թվականի մարտի 11–ը պաշտոնավարել է որպես Մանջուրական բանակի ռազմական օկրուգային վարչության շտաբի ավագ համհարզ։

Այնուհետև պաշտոնավարել է որպես Մանջուրական բանակի թիկունքի գեներալ–կվարտերմեյստերի վարչությանը կից հանձնարարությունների շտաբային սպա։

Հաջորդ պաշտոնը եղել է Ռուսական կայսերական բանակի 17-րդ բանակային կորպուսի շտաբին կից հատուկ հանձնարարություններով շտաբային սպա, որը նա վարել է 1905 թ․ մարտի 11–ից մինչև օգոստոսի 25–ը։

1905 թվականի օգոստոսի 25–ից մինչև 1906 թվականի սեպտեմբերի 10–ը Ռեմեզովը պաշտոնավարել է որպես 2–րդ համահավաք հրաձգային կորպուսի շտաբին կից հատուկ հանձնարարությունների շտաբային սպա։

1906 թվականի սեպտեմբերի 10–ից մինչև նոյեմբերի 19–ը պաշտոնավարել է որպես Իրկուտսկի ռազմական օկրուգի շտաբի ավագ համհարզ։

1906 թվականի նոյեմբերի 19–ից մինչև 1907 թվականի նոյեմբերի 6–ը Ռեմեզովն անցել է ցենզային հրամանատարական ստաժավորում 27-րդ Արևելա–Սիբիրյան հրաձգային զորագնդի վաշտում։

Մինչև 1908 թվականի ապրիլի 27–ը Ռեմեզովը հանդիսացել է Մերձամուրյան ռազմական օկրուգի շտաբին կից հանձնարարությունների շտաբային սպա։

1908 թ․ ապրիլի 27–ից մինչև 1910 թ․ սեպտեմբերի 26–ը Ռեմեզովը պաշտոնավարել է որպես 2-րդ Սիբիրյան հետևակային ռեզերվային բրիգադի շտաբային սպա։

1909 թ․ մայիսի 4–ից մինչև սեպտեմբերի 6–ը 8-րդ հետևակային Սիբիրյան ռեզերվային Տոմսկի զորագնդում անցել է գումարտակի հրամանատարի ցենզային հրամանատարություն կամ ստաժավորում։

1910 թ․ սեպտեմբերի 26–ից մինչև 1914 թ․ դեկտեմբերի 25–ը պաշտոնավարել է որպես 49-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ։

1914 թ․ դեկտեմբերի 25–ից մինչև 1915 թ․ հուլիսի 5–ը եղել է Տրոոիցե–Սերգեևյան զորահնդի հրամանատարը։

1915 թ․ հուլիսի 5–ից մինչև 1916 թ. մայիսի 5–ը պաշտոնավարել է որպես Ռուսական կայսրության 81-րդ հետևակային դիվիզիայի բրիգադի հրամանատար։

1916 թ. մայիսի 5–ից մինչև հունիսի 5–ը պաշտոնավարել է որպես Ռուսական կայսրության 75-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ։

1916 թ․ հունիսի 5–ից մինչև 1917 թ. ապրիլի 18–ը Ռեմեզովը պաշտոնավարել է որպես Ռուսական կայսրության 31-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

1917 թ․ ապրիլի 18–ը պաշտոնավարել է որպես 16-րդ Սիբիրյան հրաձգային դիվիզիայի հրամանատար, այնուհետև՝ 1917 թ․ նոյեմբերի 19–ից՝ 2-րդ Սիբիրյան հրաձգային դիվիզիայի հրամանատար[4][5][6][7][8][9][10][11]։

Անցում բոլշևիկների կողմը[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թ․ Ռեմեզովը կամավորապես մտավ Կարմիր Բանակ և նշանակվեց 10-րդ հրաձգային դիվիզիայի պետ՝ հրամանատար, այդ պաշտոնը վարելով 1918 թ․ հուլիսի 30–ից։ Այդ դիվիզիան կազմավորվել էր Պերմում։

Այդ դիվիզիայի հրամանատարի պաշտոնը Ռեմեզովը վարել է մինչև 1918 թ․ դեկտեմբերի 10–ը։

1919 թ․ հունվարի 27–ից մինչև հուլիսի 1–ը Ռեմեզովը պաշտոնավարել է որպես Կարմիր Բանակի 7-րդ բանակի զորահրամանատար։

Ապա՝ հավանաբար, որոշակի անհաջողությունների հետևանքով, դրվել է Կարմիր Բանակի Գլխավոր հրամանատարության ենթակայության ներքո, որպես կադրային ռեզերվի մաս։ Մասնավորապես՝ 1919 թ․ հունիսի 28–ից Ռեմեզովը գտնվել է Կարմիր բանակի Գլխավոր հրամանատարի՝ Գլավկոմի տրամադրության ներքո։

1919 թ․ հոկտեմբերի 10–ից մինչև 1921 թ․ մայիսի 7–ը Ռեմեզովը պաշտոնավարել է որպես 11-րդ կարմիր բանակի շտաբի պետը։ Ընդ որում՝ Ռեմեզովը եղել է Տասնմեկերորդ Կարմիր Բանակի հրամանատարի պաշտոնակատարը՝ նախ՝ երկու շաբաթով՝ 1920 թվականի հուլիսի 12–ից մինչև հուլիսի 26–ը, իսկ ապա մեկ շաբաթով՝ 1920 թվականի սեպտեմբերի 12–ից մինչև սեպտեմբերի 19–ը։ Այսինքն՝ այն ժամանակահատվածի մի մասում, որի ընթացքում Տասնմեկերորդ Կարմիր Բանակը ռազմական գործողություններ էր մղում Հայաստանի Առաջին Հանրապետության և նրա օրգանական մասը կազմող Սյունիքի զորքերի դեմ[12][13]։

Ռեմեզովը 1919 թ․ հուլիսի 15ին և 1920 թ․ օգոստոսի 7–ին մտցվել է Կարմիր բանակի Գլխավոր Շտաբի ցուցակների մեջ։ Սակայն արդեն 1923 թ․ մարտի 1–ին Ալեքսանդր Ռեմեզովը զինվորականների ցուցակում այլևս չկա[4][5][6][7][8][9][10][11]։

Մասնակցությունը Հայաստանի դեմ պատերազմական գործողություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

11–րդ կարմիր բանակի մուտքը Հայաստանի մայրաքաղաք Երևան և Անկախ Հայաստանի կործանումը․ 1920 թ․ դեկտեմբերի 2։

1919 թ․ հոկտեմբերի 10–ից մինչև 1921 թ․ մայիսի 7–ը Ռեմեզովը պաշտոնավարել է որպես 11-րդ կարմիր բանակի շտաբի պետը։ Ընդ որում՝ Ռեմեզովը եղել է Տասնմեկերորդ Կարմիր Բանակի հրամանատարի պաշտոնակատարը՝ նախ՝ երկու շաբաթով՝ 1920 թվականի հուլիսի 12–ից մինչև հուլիսի 26–ը, իսկ ապա մեկ շաբաթով՝ 1920 թվականի սեպտեմբերի 12–ից մինչև սեպտեմբերի 19–ը։ Այսինքն՝ այն ժամանակահատվածի մի մասում, որի ընթացքում Տասնմեկերորդ Կարմիր Բանակը ռազմական գործողություններ էր մղում Հայաստանի Առաջին Հանրապետության և նրա օրգանական մասը կազմող Սյունիքի զորքերի դեմ։

Ռազմական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև տրված են Ալեքսանդր Ռեմեզովի ռազմական կոչումներն՝ ըստ աճման կարգի։ Փակագծում՝ շնորհման տարեթիվը։ Նախ՝ գրված է ռուսական կոչումը՝ հայերեն տառադարձությամբ, ապա՝ ռուսատառ, իսկ վերջում՝ հայկական համարժեքը՝ Առաջին հանրապետությունում և ներկայումս[14]։

  • Պոդպրապորշչիկ, подпрапорщик, ենթապրապորշիկ, ենթա–վառատար, կրտսեր ենթասպա (1889);
  • Պոդպորուչիկ, подпоручик, կրտսեր տեղակալ, կրտսեր լեյտենանտ (5 դեկտեմբերի 1889);
  • Պորուչիկ, поручик, տեղակալ, լեյտենանտ (1 սեպտեմբերի 1893);
  • Շտաբս–կապիտան, штабс-капитан, փոխգլխապետ, ավագ լեյտենանտ (2 հունիսի 1899);
  • Կապիտան, капитан, գլխապետ, կապիտան (1 ապրիլի 1901);
  • Փոխգնդապետ, подполковник, փոխգնդապետ, փոխգնդապետ (6 դեկտեմբերի 1904);
  • Գնդապետ, полковник, գնդապետ, գնդապետ (6 դեկտեմբերի 1908);
  • Դեր–զորավար, генерал-майор, դեր–զորավար, գեներալ–մայոր (1 մայիսի 1915, ավագություն՝ 2 դեկտեմբերի 1914)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեորգիևյան զենք՝ Սուրբ Գևորգի զենք[15]։
  • Սուրբ Ստանիսլավի Գ Աստիճանի շքանշան[16]։
  • Սուրբ Ստանիսլավի Բ Աստիճանի շքանշան[17]։
  • Սուրբ Աննայի Գ աստիճանի շքանշան[18]։
  • Սուրբ Աննայի Բ աստիճանի շքանշան՝ սրերով և շքաժապավենով[19]։
  • Սուրբ Վլադիմիրի Դ աստիճանի շքանշան՝ սրերով և շքաժապավենով[20]։
  • Սուրբ Վլադիմիրի Գ Աստիճանի շքանշան՝ սրերով և շքաժապավենով[21]։
  • Սուրբ Ստանիսլավի Ա Աստիճանի շքանշան՝ սրերով և շքաժապավենով[22]։
  • Սուրբ Աննայի Ա աստիճանի շքանշան՝ սրերով[23]։
  • Մեդալ՝ ի հիշատակ ռուս–ճապոնական պատերազմի[24]։
  • Մեդալ՝ ի հիշատակ Ալեքսանդր Գ–ի թագադրման[25]։
  • Բարձրագույն՝ ցարական երախտագիտություն[26]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Залесский К. А. Кто был кто в Первой мировой войне. М., 2003;
  • Гражданская война и военная интервенция в СССР. М., 1983;
  • Кавтарадзе А. Г. Военспецы на службе Республики Советов. М., 1988;
  • Военный орден святого великомученика и победоносца Георгия. Биобиблиографический справочник. РГВИА, М., 2004;
  • Директивы командования фронтов Красной армии (1917-1922), т. 4. М., 1978;
  • Список старшим войсковым начальникам, начальникам штабов: округов, корпусов и дивизий и командирам отдельных строевых частей. Военная типография, Санкт-Петербург, 1913;
  • Список Генерального штаба. Петроград, 1914;
  • Ганин А. В. Корпус офицеров Генерального штаба в годы Гражданской войны 1917-1922 гг. М., 2010;
  • Список генералам по старшинству. Петроград, 1916;
  • Русский инвалид. № 239, 1915.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Учился в Рязанской духовной семинарии.
  2. Выпускники Рязанской духовной семинарии․
  3. Русская армия в Великой войне: Картотека проекта: Ремезов Александр Кондратьевич
  4. 4,0 4,1 Кавтарадзе А. Г. Военспецы на службе Республики Советов. М., 1988․
  5. 5,0 5,1 Военный орден святого великомученика и победоносца Георгия. Биобиблиографический справочник. РГВИА, М., 2004․
  6. 6,0 6,1 Директивы командования фронтов Красной армии (1917-1922), т. 4. М., 1978․
  7. 7,0 7,1 Список старшим войсковым начальникам, начальникам штабов: округов, корпусов и дивизий и командирам отдельных строевых частей. Военная типография, Санкт-Петербург, 1913․
  8. 8,0 8,1 Список Генерального штаба. Петроград, 1914․
  9. 9,0 9,1 Ганин А. В. Корпус офицеров Генерального штаба в годы Гражданской войны 1917-1922 гг. М., 2010․
  10. 10,0 10,1 Список генералам по старшинству. Петроград, 1916․
  11. 11,0 11,1 Русский инвалид. № 239, 1915.
  12. Залесский К. А. Кто был кто в Первой мировой войне. М., 2003․
  13. Гражданская война и военная интервенция в СССР. М., 1983․
  14. Տե՛ս Գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեանի համապատասխան հոդվածները ռազմական կոչումների մասին ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթում։
  15. Георгиевское оружие (за то, что во время боёв 14-го — 17-го ноября 1914 года, на Карпатах, неоднократно личным примером мужества и храбрости ободряя вверенные ему войска, выдерживал натиск превосходных сил противника и тем облегчил действие главных сил дивизии), 24 февраля 1915․
  16. Орден Святого Станислава 3-й степени, 1901․
  17. Орден Святого Станислава 2-й степени с мечами, 1905․
  18. Орден Святой Анны 3-й степени, 1906․
  19. Орден Святой Анны 2-й степени с мечами, 1907․
  20. Орден Святого Владимира 4-й степени с мечами и бантом, 3 марта 1915․
  21. Орден Святого Владимира 3-й степени с мечами, 3 марта 1915․
  22. Орден Святого Станислава 1-й степени с мечами, октябрь 1915․
  23. Орден Святой Анны 1-й степени с мечами, 11 октября 1917․
  24. Медаль в память русско-японской войны․
  25. Медаль в память царствования Александра III․
  26. Высочайшее благоволение (за отличие в делах против неприятеля), 12 февраля 1916.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]