Հայաստանի Հանրապետության Կառավարություն (1918-1920)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի Հանրապետության Կառավարություն (այլ կիրառումներ)
Հայաստանի Հանրապետության Կառավարություն
Տեսակկառավարություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստանի Առաջին Հանրապետություն
Ստեղծման թվականմայիսի 28, 1918
Լուծարման թվականդեկտեմբերի 2, 1920
ՇտաբակայանԵրևան
Կայքgov.am/am/prime-ministers/

Հայաստանի Հանրապետության Կառավարություն (1918-1920) - Հայաստանի Առաջին Հանրապետության գործադիր մարմինը։ Կառավարության ղեկավար էր Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը նշանակվում էր Ազգային Ժողովի որոշմամբ։

Հանրապետության գոյության 2,5 տարիների ընթացքում Հայաստանը ունեցել է 4 վարչապետ։

Հովհաննես Քաջազնունու կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թ-ի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո առաջին վարչապետ նշանակվեց Հայոց Ազգային Խորհրդի անդամ, ՀՅԴ անդամ Հովհաննես Քաջազնունին։ Հունիսի 30-ին Քաջազնունին ներկայացրեց կառավարության կազմը՝ բաղկացած 4 նախարարներից.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Hovhannes Katchaznouni.JPG Հովհաննես Քաջազնունի ՀՀ Վարչապետ ՀՅԴ
044 aleksander khatisyan.jpg Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
Aram Manoogian.gif Արամ Մանուկյան ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
127 khachatur karchikyan.jpg Խաչատուր Կարճիկյան ՀՀ Ֆինանսների նախարար ՀՅԴ
Hovhannes Hakhverdyan.jpg Հովհաննես Հախվերդյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական

Հուլիսին Երևանում մի քանի ամիս անընդմեջ ծանրագույն պայմաններում իշխանություն իրականացնող Արամ Մանուկյանի ճնշման ներքո՝ 1918 թ-ի հուլիսի 15-ին Հայաստանի կառավարության կազմը տեղափոխվում է Թիֆլիսից Երևան` թողնելով իր գրեթե ողջ շարժական ու անշարժ գույքը Վրաստանում։ Կառավարության կազմին կայարանում ճանապարվելու ժամանակ ներկա չի լինում Վրաստանի որևէ պաշտոնյա։ Ճանապարհյին կառավարության կազմը գնացքով կանգնում է Ղազախի կայարանում, որտեղ նրանց համար տեղի ադրբեջանցիները ճոխ ընդունելություն են կազմակերպում ու ճանապարհում դեպի Երևան։ Հետպատերազմական Երևանում կառավարության կազմին ընդունում է Արամ Մանուկյանը։

Հոկտեմբերին Ազգային Ժողովի ճնշման արդյունքում Քաջազնունին հրաժարական է ներկայացնում։ Ազգային Ժողովը ընդունում է կառավարության հրաժարականը ու կրկին Քաջազնունուն հանձնարարում կազմել նոր՝ կոալիցիոն կառավարություն։ Կոալիցիոն կառավարության կազմին միանալուց հրաժարվում են Սոցիալ-հեղափոխական կուսակցությունը և Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, ինչի արդյունքում նոր կառավարության կազմը ձևավորվում է ՀՅԴ ու Ժողովրդական կուսակցության անդամներից։ Նոյեմբերի 4-ին կազմվում է կոալիցիոն կառավարության երկրորդ կազմը.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Hovhannes Katchaznouni.JPG Հովհաննես Քաջազնունի ՀՀ Վարչապետ ՀՅԴ
Sirakan-tigranyan.jpg Սիրական Տիգրանյան ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
Aram Manoogian.gif Արամ Մանուկյան ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
127 khachatur karchikyan.jpg Խաչատուր Կարճիկյան ՀՀ Սոցիալական Ապահովության նախարար ՀՅԴ
125 artashes enfiajyan.jpg Արտաշես Էնֆիաջյան ՀՀ Ֆինանսների նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
001 samson harutyunyan.jpg Սամսոն Հարությունյան ՀՀ Արդարադատության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
126 mikael atabekyan.jpg Միքայել Աթաբեկյան ՀՀ Հանրային Կրթության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Լևոն Ղուլյան ՀՀ Մատակարարման նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Hovhannes Hakhverdyan.jpg Հովհաննես Հախվերդյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական

1918-1919 թ-ի ձմռանը տիֆի համաճարակի արդյունքում մահանում է Արամ Մանուկյանը ու Պետական վերահսկող պաշտոնը զբաղեցնող Մինաս Բերբերյանը, իսկ Հովհաննես Քաջազնունին ու Սիրական Տիգրանյանը նույնպես վարակվում, բայց հաջողությամբ ապաքինվում են։ 1919 թ-ի փետրվարի 15-ին Քաջազնունուն գործուղում են Վրաստան ու ԱՄՆ՝ վարելու այնտեղ հայանպաստ բանակցություններ։ Նույն ժամանակ Քաջազնունին ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Hovhannes Katchaznouni.JPG Հովհաննես Քաջազնունի ՀՀ Վարչապետ ՀՅԴ
Sirakan-tigranyan.jpg Սիրական Տիգրանյան ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
044 aleksander khatisyan.jpg Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
013 sahak torosyan.jpg Սահակ Թորոսյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար[1] ՀՅԴ
125 artashes enfiajyan.jpg Արտաշես Էնֆիաջյան ՀՀ Ֆինանսների նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
001 samson harutyunyan.jpg Սամսոն Հարությունյան ՀՀ Արդարադատության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Գևորգ Մելիք-Ղարագյոզյան ՀՀ Կրթության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
057 chritophor vermishev.png Քրիստափոր Վերմիշյան ՀՀ Մատակարարման նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Araratov.jpeg Քրիստափոր Արարատյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական

Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 27-ին երկրից արդեն շուրջ 2,5 ամիս բացակայող վարչապետ Քաջազնունին փոխանցում է իշխանությունը Ալեքսանդր Խատիսյանին, որը ստանձնում է վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները։ Մայիսի 28-ին Ալեքսանդր Խատիսյանը հաստատվում է ՀՀ վարչապետի պաշտոնում։

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
044 aleksander khatisyan.jpg Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
Sargis-Manasyan.JPG Սարգիս Մանասյան ՀՀ Ներքին Գործերի նախարարի պաշտոնակատար ՀՅԴ
003 grigor jaghetyan.jpg Գրիգոր Ջաղեթյան ՀՀ Ֆինանսների նախարար Անկուսակցական
Araratov.jpeg Քրիստափոր Արարատյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական
Հարություն Չմշկյան ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հայ ժողովրդական կուսակցություն
013 sahak torosyan.jpg Սահակ Թորոսյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար ՀՅԴ
Գևորգ Մելիք-Ղարագյոզյան ՀՀ Կրթության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
057 chritophor vermishev.png Քրիստափոր Վերմիշյան ՀՀ Մատակարարման նախարար Հայ ժողովրդական կուսակցություն

1919 թ-ի ամռանը երկրորդ գումարման Ազգային Ժողովը պահանջեց Խատիսյանին ձևավորել նոր կառավարություն։ Օգոստոսի 10-ին կառավարության նոր կազմը հաստատվեց.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
044 aleksander khatisyan.jpg Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
Abraham-Gyulkhandanyan.jpg Աբրահամ Գյուլխանդանյան ՀՀ Արդարադատության նախարար, ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
Sargis-Araratyan.jpg Սարգիս Արարատյան ՀՀ Ֆինանսների նախարար, ՀՀ Մատակարարման նախարար ՀՅԴ
010 avetik sahakyan.jpg Ավետիք Սահակյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար, ՀՀ Գյուղատնտեսության ու Հանրային գույքի նախարար ՀՅԴ
Նիկոլ Աղբալյան ՀՀ Կրթության նախարար ՀՅԴ
Araratov.jpeg Քրիստափոր Արարատյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական

1920 թ-ի գարնանը Խատիսյանը ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը։

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
044 aleksander khatisyan.jpg Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
Abraham-Gyulkhandanyan.jpg Աբրահամ Գյուլխանդանյան ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
118 artashes chilingaryan.jpg Արտաշես Չիլինգարյան ՀՀ Արդարադատության նախարար ՀՅԴ
123 arshak jamalyan.jpg Արշակ Ջամալյան ՀՀ Կապի նախարար ՀՅԴ
Սիմոն Վրացյան ՀՀ Գյուղատնտեսության ու Հանրային գույքի նախարար, ՀՀ Աշխատանքի նախարար ՀՅԴ
119 artashes babalyan.jpg Արտաշես Բաբալյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար ՀՅԴ
Sargis-Araratyan.jpg Սարգիս Արարատյան ՀՀ Ֆինանսների նախարար ՀՅԴ
Նիկոլ Աղբալյան ՀՀ Կրթության նախարար ՀՅԴ
Araratov.jpeg Քրիստափոր Արարատյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական
003 grigor jaghetyan.jpg Գրիգոր Ջաղեթյան Պետական վերահսկող Անկուսակցական

1920 թ-ի մայիսին բոլշևիկյան ապստամբության արդյունքում Խատիսյանը հրաժարական տվեց։

Համո Օհանջանյանի կառավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խատիսյանի հրաժարականից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնեց ՀՅԴ անդամ Համո Օհանջանյանը, որը ղեկավարեց 1920 թ-ի մայիսի 5-ից նոյեմբերի 25-ը։ Համո Օհանջանյանի ղեկավարած կառավարության ոչ լիարժեք կազմը հետևյալն է.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
045 hamo ohanjanyan.jpg Համո Օհանջանյան ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
Ռուբեն Տեր-Մինասյան ՀՀ Ռազմական նախարար ՀՅԴ
125 artashes enfiajyan.jpg Արտաշես Էնֆիաջյան ՀՀ Ֆինանսների նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
121 gevorg ghazaryan.jpg Գևորգ Ղազարյան ՀՀ Կրթության նախարար
Sargis-Araratyan.jpg Սարգիս Արարատյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար ՀՅԴ
123 arshak jamalyan.jpg Արշակ Ջամալյան ՀՀ Կապի նախարար ՀՅԴ
Սիմոն Վրացյան ՀՀ Գյուղատնտեսության նախարար ՀՅԴ
013 sahak torosyan.jpg Սահակ Թորոսյան ՀՀ Մատակարարման նախարար ՀՅԴ

Օգոստոսին Սահակ Թորոսյանի փոխարեն Մատակարարման նախարար է նշանակվում Սարգիս Արարատյանը։

Սիմոն Վրացյանի կառավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Առաջին Հանրապետության չորրորդ և վերջին վարչապետը Համո Օհանջանյանից հետո դարձավ Սիմոն Վրացյանը, ով այս պաշտոնում մնաց ընդամենը մոտ մեկ շաբաթ մինչև Հանրապետության կազմալուծում 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը։ Սիմոն Վրացյանի ղեկավարած կառավարության ոչ լիարժեք կազմը հետևյալն է.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Vratsyan Simon.jpg Սիմոն Վրացյան ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
Db Tro1.jpg Դրաստամատ Կանայան ՀՀ Ռազմական նախարար ՀՅԴ
071 hambardzum terteryan.jpg Համբարձում Տերտերյան ՀՀ Ֆինանսների նախարար, ՀՀ Հանրային Խնամատարության նախարար ՀՅԴ
117 vahan minakhoryan.jpg Վահան Մինախորյան ՀՀ Կրթության նախարար Սոցիալ-հեղափոխական կուսակցություն
120 arsham khondkaryan.jpg Արշամ Խոնդկարյան ՀՀ Կապի նախարար Սոցիալ-հեղափոխական կուսակցություն

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Republic of Armenia։ The first year, 1918-1919 By Richard G. Hovannisian; ISBN 0520018052