Ավետիս Յափուճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիս Յափուճյան
արմտ. հայ.՝ Աւետիս Եափուճեան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1931(1931-01-10)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Մահացել էհուլիսի 5, 2017(2017-07-05) (86 տարեկան)
Մահվան վայրՍիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն Եգիպտոսի թագավորություն,  Եգիպտոս և  Ավստրալիա
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
ԿրթությունԳալուստյան ազգային վարժարան (1949) և Երևանի պետական համալսարան (1974)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու (1974)
Մասնագիտությունպատմաբան, խմբագիր, հրապարակախոս, թարգմանիչ և մշակութային գործիչ
ԱշխատավայրՓունջ, Արեւ և ՀԲԸՄ
ԿուսակցությունՌԱԿ
Պարգևներ և
մրցանակներ

Ավետիս Հովհաննեսի Յափուճյան (հունվարի 10, 1931(1931-01-10), Կահիրե, Եգիպտոս - հուլիսի 5, 2017(2017-07-05), Սիդնեյ, Ավստրալիա[1]), եգիպտահայ պատմաբան, մշակութային գործիչ, խմբագիր։ Պատմական գիտությունների թեկնածու (1974, Երևան)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Կահիրեի Գալուստյան վարժարանը (1949), Լոնդոնի մանկավարժական ինստիտուտի լրագրության ֆակուլտետը (19531966 թվականից «Սրն» օրաթերթի (Կահիրե) խմբագիրն է։ Կահիրեում լույս են տեսել Յափուճյանի «Հայ ժողովուրդի մեծ գոյամարտը» (1968), «Ով կազմակերպել է Փետրվարյան արկածախնդրությունը և ինչ եղավ անոր հետևանքը» (1969), «Արևմտահայաստանի կորուստը և անոր պատասխանատուները» (1970), «Եվ վերածնավ հայ ժողովուրդը հուրեն ու սուրեն» (1971), «Բաքվի հերոսամարտը և անոր պարտության պատասխանատուները» (1973), «1918 թվականի թուրքական արշավանքը Հայաստան և Բաթումի պայմանագիրը» (1974), «Հայ ժողովրդին անկախության պայքարը Կիլիկիո մեջ 1919 թվերից (1977), «Մեծ եղեռնը օտար մտավորականության գնահատումով» (1980) գրքերը։ Ֆրանսերենից և անգլերենից հայերեն է թարգմանել վեպեր և գիտական երկեր[2]։ Իր գործունեությամբ նպաստում է սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդմանը[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արեւմտահայաստանի կորուստը եւ անոր պատասխանատուները, Գահիրէ, 1970, 225 էջ։
  • Եւ վերածնաւ հայ ժողուուրդը հուրէն եւ սուրէն, Գահիրէ, 1971, 342 էջ։
  • Հայ ժողովուրդին անկախութեան պայքարը Կիլիկիոյ մէջ 1919-1921 թթ., մաս Ա., Գահիրէ, 1977, 1086 էջ։
  • Հայաստանի հանրապետութեան քաղաքական, տնտեսական, զինուորային, ընկերային կացութիւնը, Գահիրէ, 1972, 462 էջ։
  • Մեծ եղեռնը օտար մտաւորականութեան գնահատումով, Գահիրէ, 1980, 168 էջ։
  • Նանսեն եւ հայ գաղթականութեան հայրենադարձութեան հարցը, Գահիրէ, 1983, 280 էջ։
  • Ով կազմակերպեց Փետրուարեան արկածախնդրութիւնը եւ ինչ եղաւ անոր հետեւանքը, Գահիրէ, 1969, 136 էջ։
  • Պայքարի ճանապարհով, Սիտնի, 2001, 312 էջ։
  • Պաքուի հերոսամարտը եւ անոր պարտութեան պատասխանատուները, Գահիրէ, 1973, 134 էջ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավստրալիայի կառավարության Հատուկ շքանաշան, 2001
  • Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Ս.Սահակ-Ս.Մեսրոպ» շքանշան, 2005
  • ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալ, 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Daily AZG։ «ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴՈԿՏ. ԱՎԵՏԻՍ ՅԱՓՈՒՃՅԱՆԸ»։ AZG Daily։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 26-ին։ Վերցված է 2018 թ․ հունվարի 23 
  2. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Եափուճեան , Աւետիս»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2019 թ․ հունվարի 10 
  3. Baghdasaryan Aram։ «AV Production - Ավետիս Յափուճյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին։ Վերցված է 2018 թ․ հունվարի 23 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 124