Փունջ (թերթ, Ալեքսանդրիա)
Արտաքին տեսք
| Փունջ | |
|---|---|
| Տեսակ | հանդես |
| Լեզու | հայերեն |
| Երկիր | Ալեքսանդրիա, Կահիրե |
| Հաճախականություն | երկշաբաթաթերթ |
«Փունջ», պատանեկան գրական պատկերազարդ երկշաբաթաթերթ, 1940 թվականից՝ ամսագիր։ Լույս է տեսել 1925-1946 թթ. Ալեքսանդրիայում, ապա՝ Կահիրեում։ Խմբագիրներ՝ Մելքոն Քարամյան, Լևոն Աճեմյան։ Նպատակն էր «հայ մանուկին ընթերցանության համար նյութեր մատակարարել»։
Ներկայացրել է հիմնականում արևելահայ դասականներին՝ արևմտահայերենով, տպագրել թարգմանություններ։ Անդրադարձել է Խորհրդային Հայաստանի տնտեսական, մշակութային կյանքին, պատմել Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ մարտիկների սխրանքների մասին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան, Ե., 2015, էջ 1093։
