Լևոն Աճեմյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Աճեմյան | |
---|---|
Ծնվել է | 1888 |
Ծննդավայր | Այգեստան, Վան |
Վախճանվել է | 1951, օգոստոսի 19 |
Վախճանի վայր | Երևան |
Գրական անուն | Ա., Էլան, Լ., Լ. Ա., Լաճ, Ճալ |
Մասնագիտություն | արձակագիր, խմբագիր, թարգմանիչ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կեդրոնական վարժարան |
Աշխատավայր | Փունջ և Հայաստանի Ազգային Գրադարան |
Լևոն Գևորգի Աճեմյան (1888, Վան, Այգեստան - 1951, օգոստոսի 19, Երևան), հայ արձակագիր, խմբագիր, թարգմանիչ։
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում։ Մեծ եղեռնից հետո հաստատվել է Եգիպտոսում, ծավալել գրական-խմբագրական գործունեություն։ 1925-26 թթ. հրատարակել է «Եգիպտահայ տարեցոյցը»։ 1924 թվականին Ալեքսանդրիայում հիմնադրել է «Փունջ» մանկանկական հանդեսը, որի էջերում տպագրվել են հայ ականավոր գրողների, մասնավորապես Հովհաննես Թումանյանի և Ղազարոս Աղայանի մանկական ստեղծագործությունները, ինչպես նաև հայ մանկական գրականության այլ նմուշներ։ Կատարել է բազմաթիվ թարգմանություններ, որոնք լույս են տեսել իր հրատարակած և խմբագրած «Փունջ» պարբերականում։ 1947 թվականին ներգաղթել է Հայաստան, աշխատել Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հանրային գրադարանում։ Կազմել է հայոց լեզվի և պատմության դասագրքեր, որոնք արժանացել են մի քանի հրատարակության[1]։
Օգտագործել է Ա., Էլան, Լ., Լ. Ա., Լաճ, Ճալ ծածկանունները[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հ. Ա, Ե., «Հայաստան», 1973, էջ 76։
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 555։