Փունջ (թերթ, Ալեքսանդրիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փունջ (թերթ)ից)
Փունջ
Փունջ երկշաբաթաթերթի տիտղոսաթերթի մի մասը
Տեսակհանդես
Լեզուարևմտահայերեն
Գլխավոր խմբագիրԼևոն Աճեմյան
ԵրկիրԱլեքսանդրիա, Կահիրե
Հաճախականություներկշաբաթաթերթ

«Փունջ», պատանեկան գրական պատկերազարդ երկշաբաթաթերթ, 1940 թվականից՝ ամսագիր։ Լույս է տեսել 1925-1946 թթ. Ալեքսանդրիայում, ապա՝ Կահիրեում։ Խմբագիրներ՝ Մելքոն Քարամյան, Լևոն Աճեմյան։ Նպատակն էր «հայ մանուկին ընթերցանության համար նյութեր մատակարարել»։

Ներկայացրել է հիմնականում արևելահայ դասականներին՝ արևմտահայերենով, տպագրել թարգմանություններ։ Անդրադարձել է Խորհրդային Հայաստանի տնտեսական, մշակութային կյանքին, պատմել Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ մարտիկների սխրանքների մասին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան, Ե., 2015, էջ 1093։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։