Գալուստյան ազգային վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գալուստյան ազգային վարժարան, երկսեռ ամենօրյա ուսումնական հաստատություն։ Հիմնադրվել է 1828 թվականին Կահիրեում։ Հիմնադիր-բարերարի անունով սկզբում կոչվել է Եղիազարյան հոգետուն, դպրատուն։ Քաղաքի առաջին մասնավոր հայկական դպրոցն էր, որը թույլատրվել էր բացել «շնորհիվ այն ազդեցիկ դիրքի, որ եգիպտահայ համայնքն ուներ եգիպտական արքունիքում»։ Տարրական դպրոց էր։ Հիմնական առարկան կրոնն էր, դասավանդվել է նաև թվաբանություն, հայերեն և արաբերեն։ Գպրատան ծախսերը կատարվել են ազգապատկան կալվածների եկամուտներից։ 1854 թվականին տեղափոխվել է Կարապետ Գալուստի միջոցներով կառուցված նոր շենք և կոչվել Խորենյան (Մովսես Խորենացու անունով) ազգային վարժարան, իսկ 1897 թվականից՝ Գալուստյան ազգային վարժարան։ Հաստատությունը գտնվում է թեմակալ առաջնորդի և հոգաբարձուների հսկողության տակ, գոյատևում է Կարապետ Գալուստի կաակած միջոցներով։ Ունի մանկապարտեզ, տարրական և բարձրագույն նախակրթարանի բաժիններ, ինչպես նաև գրադարան, մատենադարան։ Աշակերտները սովորում են հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, կրոնագիտություն, թվաբանություն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, արվեստի առարկաներ։ 1996 թվականին աշակերտների թիվը 45 էր, ուսուցիչներինը՝ 16։ Այստեղ դասավանդել են Ա. Ալպոյաճյանը, Հ. Օշականը, Հ. Սեթյանը, Լ. Աճեմյանը և ուրիշներ։ Վարժարանի շրջանավարտներից են Վահան Թեքեյանը, Գառզուն, Գոհար Գասպարյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 661