Պողոս Բեկ-Փիրումյան
Պողոս-Բեկ Փիրումյան | |
---|---|
![]() | |
1862 - 1921 | |
Ծննդավայր | գ․ Նախիջևանիկ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Երևան, ՀՍՍՌ |
Ծառայության տարիներ | 1878-1920 |
Մարտեր/ պատերազմներ |
Պողոս-Բեկ Կարամանի Փիրումյան (1862 - 1921), հայ ռազմական գործիչ, Ռուսական կայսրության Հայկական 5-րդ հրաձգային գնդի հրամանատար, Հայաստանի Հանրապետության բանակի զորամիավորման հրամանատար, Սարդարապատի հերոսամարտի մասնակից-հրամանատար, գնդապետ։
Զինվորական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Շուշիի զինվորական գիմնազիան (1874) և Յունկերական ուսումնարանը (1878)։ 1878 թվականից՝ 16-րդ գրենադերական Մինգրելյան գնդի պրապորշչիկ, 1882 թվականից՝ 84-րդ Շիրվանյան հետևակային գնդի պոդպորուչիկ, 1891 թվականից՝ Ալեքսանդրապոլում գտնվող Արդահանյան գնդի շտաբս-կապիտան։ 1898 թվականին ատացել է կապիտանի, 1905 թվականին՝ փոխգնդապետի կոչում։ 1906 թվականին կարճ ժամանակով ծառայել է Հեռավոր Արևելքում, եղել Մոժայսկյան 141-րդ հետևակային գնդի հրամանատար։ 1908 թվականից ծառայել է Քութայիսում, Փոթիի գնդում։ 1914 թվականին անցել է թոշակի, սակայն առաջին համաշխարհային պատերազմի սկզբին վերադարձել է գործող բանակ, նշանակվել Լուցկի Մստիսլավյան գնդի հրամանատար։ 1916 թվականին փոխադրվել է Կովկասյան ռազմաճակատ, որպես Հայկական 5-րդ հրաձգային գնդի հրամանատար, մարտնչել Վանի, Մուշի շրջաններում։ 1916-1917 թվականներին՝ Դարալագյազ-Նոր Բայազետի զորաջոկատի հրամանատար։ Մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, եղել 5-րդ (Դարաբաղյան) գնդի հրամանատարը, կարևոր դեր է խաղացել թուրքական բանակի ջախջախման գործում։
Փիրումյանի զորավարական հմտությունն ու արիությունը բարձր է գնահատել Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո շուրջ 1000 հայ սպաներ խորհրդային զինվորների կողմից ձերբակալվում են, ենթարկվում բռնությունների, այնուհետև մասսայաբար գնդակահարվում։ Չհանդուրժելով հայ սպաների հանդեպ կատարված գործողությունները՝ Պողոս Բեկ-Փիրումյանը ինքնասպան է լինում[1][2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պողոս Բեկ-Փիրումյանին նվիրված նամականիշ՝ թողարկված Արցախի Հանրապետության կողմից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հրամանատար Դանիել Բեկ-Փիրումյան» (անգլերեն)։ Վերցված է 2021-09-23
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պողոս Բեկ-Փիրումյան կատեգորիայում։ |
- 1862 ծնունդներ
- 1921 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Հայ ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Հայ գնդապետներ
- Հայաստանի առաջին հանրապետություն
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Ինքնասպաններ
- Նախիջևանիկ գյուղում ծնվածներ