Գողթանիկ (գյուղ, Արցախ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գողթանիկ (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Գողթանիկ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Մակերես | 1927,5 կմ² | |
Բնակչություն | 103 մարդ | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գողթանիկ, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 80 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձրլեռնային է, ունի 1927,5 հա տարածք, որից 428,3 հա գյուղատնտեսական նշանակություն, 1403,5 հա անտառային հողեր։ Գողթանիկ համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետի վտակը։ Ազատագրվել է 1993 թվականի մարտի վերջին, բնակեցվել է 1994 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գողթանիկ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 103 մարդ, կա 21 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ խաչքար (12-13-րդ դարեր), խաչքար (13-րդ դար), խաչքար (17-18-րդ դարեր), խաչքար (18-րդ դար), կամուրջ «Կոտրած»:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |