Ավարտել է Փրինսթոնի համալսարանը (1914)։ 1920-1923 թվականներին՝ Ջ․ Վաշինգտոնի (Սենտ Լուիս), 1923-1945 թվականներին՝ Չիկագոյի համալսարանների պրոֆեսոր։ 1945-1953 թվականներին եղել է Վաշինգտոնի համալսարանի ռեկտոր, 1954 թվականից՝ պատվավոր պրոֆեսոր։ 1922 թվականին հայտնագործել է նյութի էլեկտրոններից ցրվող ռենտգենյան ճառագայթների ալիքի երկարության փոփոխման երևույթը (տե՛ս Քոմփթոնի էֆեկտ) և ստեղծել դրա տեսությունը՝ լույսի ֆոտոնային պատկերացման հիման վրա (Նոբելյան մրցանակ, 1927)։ 30-ական թվականներին զբաղվել է տիեզերական ճառագայթների հետազոտությամբ և հայտնաբերել լայնութենական էֆեկտը, որը վկայում է առաջնային տիեզերական ճառագայթների մասնիկային բնույթի մասին։ 1941-1945 թվականներին մասնակցել է ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։