Jump to content

Յոհանես Դիդերիկ վան դեր Վալս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհանես Դիդերիկ վան դեր Վալս
հոլ.՝ Johannes Diderik van der Waals
Ծնվել էնոյեմբերի 23, 1837(1837-11-23)[1][2][3][…]
Լեյդեն
Մահացել էմարտի 8, 1923(1923-03-08)[1][2][4][…] (85 տարեկան)
Ամստերդամ, Նիդերլանդներ[4]
ԳերեզմանAmsterdam New Eastern Cemetery
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունֆիզիկոս, քիմիկոս, պրոֆեսոր, մաթեմատիկոս, ֆիզիկոս-տեսաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ամստերդամի համալսարան[4]
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունՆիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[5] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԼեյդենի համալսարան
Տիրապետում է լեզուներինհոլանդերեն[6]
Գիտական ղեկավարՊիտեր Ռիյկե
Եղել է գիտական ղեկավարWillem Hendrik Keesom?, Յոհանես Դիդերիկ վան դեր Վալս[7], Diederik Korteweg?[7], Philipp Abraham Kohnstamm?[7], Յոհանես Դիդերիկ վան դեր Վալս[7], Obe Postma?[7], Henri Adrien Naber?[7], Gerrit Hondius Boldingh?[7], Johannes C. Schalkwijk?[7], Bokko Meilink?[7] և Cornelius Dorsman?[7]
Ազդվել էՌուդոլֆ Կլաուզիուս
Պարգևներ
Ամուսին(ներ)Anna Magdalena Smit?
Երեխա(ներ)Ժակլին վան դեր Վալս և Յոհանես Դիդերիկ վան դեր Վալս
 Johannes Diderik van der Waals Վիքիպահեստում

Յոհանես Դիդերիկ վան դեր Վալս (հոլ.՝ Johannes Diderik van der Waals), (նոյեմբերի 23, 1837(1837-11-23)[1][2][3][…], Լեյդեն - մարտի 8, 1923(1923-03-08)[1][2][4][…], Ամստերդամ, Նիդերլանդներ[4]), հոլանդացի ֆիզիկոս։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնուրույն ուսումնասիրել է ֆիզիկա, ապա ավարտել Լեյդենի համալսարանը։ Ամստերդամի համալսարանի պրոֆեսոր (1877-1907 թվականներին)։ Աշխատանքները վերաբերում են մոլեկուլային ֆիզիկային և ցածր ջերմաստիճանային երևույթների ուսումնասիրմանը։ 1873 թվականին արտածել է իրական գազի վիճակի հավասարումը, որը հաշվի է առնում մոլեկուլների ծավալն ու դրանց միջև գործող փոխազդեցության ուժերը։ Առաջինն է դիտարկել միջմոլեկուլային ուժերի (Վան-Դեր-Վալսյան ուժեր) հարցը՝ կապված գազանման և հեղուկ վիճակներում նյութի կառուցվածքի հետ։ Առաջարկել է կրիտիկական երևույթների բնույթը որակապես բացատրող տեսություն, մշակել մազականության թերմոդինամիկական տեսությունը։ Ունի նաև էլեկտրոլիտային դիսոցմանն ու հիդրոստատիկային վերաբերող աշխատանքներ։ Փարիզի ԳԱ պատվավոր անդամ (1910 թվականին)։ Նոբելյան մրցանակ (1910 թվականին)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 270
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհանես Դիդերիկ վան դեր Վալս» հոդվածին։