Ծնվել է Արևմտյան ՀայաստանիԲագրևանդ գավառի Գումլուպուճախ գյուղում, որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին։ Գաղթի ճանապարհին մահացել է մայրը, 1918 թվականին՝ հայրը՝ հայտնի խմբապետ Քոչոն, ով կռվել է Անդրանիկի ջոկատում։ Փրկվելով թուրքերի կողմից իրականացրած կոտորածներից՝ համագյուղացիների հետ անցել է Արևելյան Հայաստան։ Եղել է գառնարած, հանքափոր Ալավերդու հանքերում։ Այնուհետև տեղափոխվել է Երևան, ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։
Առաջին պատմվածքը՝ «Խաջե», լույս է տեսել 1931 թվականին, «Նոր ուղի» ամսագրում։ 1934 թվականին խմբագրել է քրդերեն«Ռյա թազա» թերթը։ 1939 թվականին, կուսակցական տույժ ստանալուց հետո, մնացել է անաշխատանք, ապա Մարտիրոս Սարյանը նրան տեղավորել է իր ղեկավարած Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում։ Ոտքով շրջել ու ուսումնասիրել է հայկական վանքերի ու մատուռների վիճակը, և այդ աշխատանքներն ամփոփել «Գորիսի և Սիսիանի շրջանների ալբոմ-ուղեցույցի» մեջ։ 1941-1945 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1942 թվականին լույս է տեսել «Հերոսների ծնունդը», իսկ մեկ տարի անց՝ «Նախօրյակին» պատերազմական ակնարկների և պատմվածքների ժողովածուները։ Ռազմաճակատային պատմվածքների մեջ առանձնանում է «Գեներալի քույրը» պատմվածքը, որն առաջին անգամ տպագրվել է 1945 թվականին, «Պրավդա» թերթում։ Հետագայում այս պատմվածքը թարգմանվել է աշխարհի 24 լեզուներով, ներառվել խորհրդահայ դասագրքերի ծրագրերում։ Ստեղծել է «Մեծ տան զավակները» երկհատոր վեպը։ Կյանքի վերջին տարիներին տպագրել է «Սպիտակ գիրքը», որում զետեղված «Նահապետը», «Կարոտը» և «Եփրատի կամրջին» վիպակներն արձակագրի լավագույն գործերն են։
Հերոսների ծնունդը (նամակներ գործող բանակից), Երևան, 1942, 208 էջ։
Նախօրյակին (նամակներ գործող բանակից), Երևան, 1943, 228 էջ։
Սրբազան ուխտ (պատմվածքներ, ակնարկներ), Երևան, 1946, 208 էջ։
Գրականություն և կյանք, Երևան, 1949, 176 էջ։
Բարեկամություն, Երևան, 1950, 508 էջ։
Մեծ տան զավակները, Երևան, 1952, 732 էջ։
Վիպակներ և պատմվածքներ, Երևան, 1956, 692 էջ։
Մեծ տարեգրության էջերից (փաստեր և խոհեր), Երևան, 1957, 56 էջ։
Մեծ տան զավակները, գիրք 1, Երևան, 1959, 672 էջ։
Մեծ տան զավակները, գիրք 2, Երևան, 1959, 688 էջ։
Լուսնի սոնատը, Երևան, 1963, 68 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 1. Խաջե, Վահան Վարդյան, Օգսեն Վասպուրի ճանապարհորդությունը, Ամուսնություն, Լուսնի սոնատը, Պատերազմ և խաղաղություն, Կոստան պապի հիշողությունները, Արվեստի փիլիսոփայություն, Հնձվորի սերը, Եղբայրներ, Սյունեցիներ, Երևան, 1964, 576 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 2. Ժամանակներ, Հյուսիսային ծիածան, Հերոսական տարիներ, Նահապետը, Մայրենի լեզու, Երևան, 1965, 628 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 3. Մեծ տան զավակները, գիրք 1, Երևան, 1965, 656 էջ։
Սպիտակ գիրքը, Երևան, 1965, 340 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 4. Մեծ տան զավակները, գիրք 2, Երևան, 1967, 676 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 5. Օրագրություններ, Կինո-էպոպեա, Պատմվածքներ, Ուղեգրություններ, Երևան, 1968, 764 էջ։
Երկերի ժողովածու, հատ. 6. Քննադատություն, Հրապարակախոսություն, Երևան, 1971, 676 էջ։
Ընտիր երկեր, հատ. 1. Ժամանակներ, Ռուս մարդու տունը, Սպիտակ գիրքը, Երևան, 1975, 576 էջ։
Ընտիր երկեր, հատ. 2. Օրագրություններ, Լենինի բարեկամը, Հյուսիսային ծիածան, Ուղեգրություններ, Հրապարակախոսություն, Երևան, 1977, 616 էջ։
Երկեր. Օգսեն Վասպուրի ճանապարհորդությունը, Սպիտակ գիրքը, Եփրատի կամրջին, Մայրենի լեզու, Կարոտը, Նահապետը, Երևան, 1980, 504 էջ։
Հակոբ Նորունի, Հրաչյա Քոչարի «Սպիտակ գիրքը» (գնահատական-վերլուծական փորձ), Բեյրութ, տպարան «Սևան», 1967, 58 էջ։
Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորում զետեղված է «Հրաչյա Քոչար» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
Լայնորեն ծավալենք բոլշևիկյան քննադատությունն ու ինքնաքննադատությունը (ընկ.ընկ Գեղամ Սարյանի և Հրաչյա Քոչարի հոդվածների առթիվ)։ «Գրական թերթ», 1948, № 5:
Սողոմոն Սողոմոնյան, Գրողը և քաղաքացին (Հրաչյա Քոչարի ծննդյան տարեդարձի առթիվ)։ «Գրական թերթ», 1969, № 6: