Ծնվել է ԱրցախիԳետաշեն գյուղում։ 1928 թ.-ին ավարտել է Բաքվի թիվ 22 իննամյա դպրոցը, 1931 թ.-ին Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1931 - 1933 թթ.-ին աշխատել է Աշտարակում, սկզբում որպես ժողկրթբաժնի վարիչ, ապա «Այգեգործ» թերթի քարտուղար։ 1933 թ.-ին սովորել է Լենինգրադի գեղարվեստագիտության պետական ակադեմիայի արևմտաեվրոպական գրականության բաժնում։ Այնուհետև աշխատել է Երևանի մանկավարժական ինստիտուտում` որպես բանասիրական ֆակուլտետի դեկան, արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ և եվրոպական գրականության ավագ դասախոս։ Միաժամանակ դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում։ 1941 - 1946 թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում, Մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին, որի ընթացքում վաստակել է մայորի կոչում։ 1946 - 1947 թթ.-ին եղել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրը և Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։ 1947 թ.-ին «Ռոմանտիկական դրամայի տեսությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1966 թ.-ին «Ժամանակակից հայ պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1971 թ.-ից Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչն էր։ Պարգևատրվել է Հայրենական Մեծ պատերազմի երկրորդ աստիճանի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է Երևանում[1]։ Նրա աշխատությունները մինչ օրս ծառայում են որպես բուհական դասագրքեր։
Մահացել է 1978 թվականի օգոստոսի 28-ին Երևանում, թաղված է Սովետաշենի գերեզմանատան պանթեոնում։