Նոր ուղի (ամսագիր, Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նոր ուղի (ամսագիր)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր ուղի (այլ կիրառումներ)

«Նոր ուղի», գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիր։ Լույս է տեսել 1929-1932 թվականներին, Երևանում։ Խմբագիրներ՝ Պ․ Մակինցյան, Ա․ Կարինյան, Ե․ Չուբար, Դ․ Սիմոնյան։ Անցյալի գրական ժառանգության գնահատության հարցերում ուղեցույց ունենալով կուսակցության համապատասխան որոշումները նշանակալի չափով նպաստել է հայ սովետական գրականության զարգացմանը, գրական-գեղարվեստական նոր ըմբռնումների ձևավորմանն ու ամրապնդմանը։ Միքայել Նալբանդյանի, Հակոբ Պարոնյանի, Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Ավետիք Իսահակյանի երկերի հետ մեկտեղ տպագրել է Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Դերենիկ Դեմիրճյանի, Ստեփան Զորյանի, Մովսես Արազու, Վահան Թոթովենցի, Նաիրի Զարյանի, Ազատ Վշտունու, Գեղամ Սարյանի, Գուրգեն Մահարու, Վ․ Նորենցի և այլոց ստեղծագործությունները։ Գրականագիտական և քննադատական հոդվածներով հանդես են եկել Ա․ Տերտերյանը, Հ․ Սուրխաթյանը և ուրիշներ։ Երաժշտության ու արվեստի հարցերին անդրադարձել են Ռ․ Թերլեմեզյանը, Գ․ Լևոնյանը, Ա․ Սարգսյանը, Վ․ Ղորղանյանը, Ս․ Քոչարյանը։ Ամսագիրն ուներ «Ռուսական գրականություն», «Արտասահմանյան գրականություն», «Անդրկովկասյան գրականություն» բաժիններ, հետևողականորեն լուսաբանում էր ԽՍՀՄ ժողովուրդների գրական կյանքը։ Գիտական բաժնում տպագրվել են Գ․ Ղափանցյանի, Ռ. Գաբրիելյանի, Է․ Հասրաթյանի, Մորուս Հասրաթյանի և ուրիշների հաղորդումներն ու հոդվածները։ Հասարակական-քաղաքական նյութերը նվիրված էին սոցիալիստական շինարարության տարբեր խնդիրներին, դաշնակցության քննադատությանը, հեղափոխական շարժումների պատմության լուսաբանմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 372