Հակոբ Նորունի
Հակոբ Նորունի | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Հակոբ Լևոնի Նորաշխարհյան |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1926 |
Ծննդավայր | Յողունօլուք, Սամանդաղ, Հաթայի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | հուլիսի 4, 1985 (58 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր և դրամատուրգ |
Կրթություն | Մխիթարյան վարժարան և Սուրբ Ժոզեֆի համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Արարատ և ՀՀ ԳԱԱ |
Հակոբ Նորունի Վիքիդարանում |
Հակոբ Նորունի (Հակոբ Լևոնի Նորաշխարհյան, 1926, դեկտեմբերի 8 - 1985, հուլիսի 4), հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Մուսա լեռան Յողունօլուք գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Մուսա լեռան Նոր Զեյթուն գյուղում, ապա Հալեպի Մխիթարյան վարժարանում և ֆրանսիական լիցեյում։ Հետագայում ավարտել է Բեյրութի ֆրանսիական համալսարանը։ 1956-1965 թվականներին եղել է Բեյրութի «Արարատ» գրական ամսագրի գլխավոր խմբագիրը։ Բեյրութում Հ. Նորունին աշխատել է նաև իբրև հյուրանոցի տնօրեն։ 1975 թվականին ներգաղթել է Հայաստան և բնակություն հաստատել Երևանում։ 1982-1985 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ սփյուռքահայ համայնքների պատմության և մշակույթի բաժնում որպես ավագ գիտաշխատող։ Մահացել է Երևանում [1]։
Հ. Նորունու երկերի մատենագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դողդոջ կայծեր (բանաստեղծություններ), Հալեպ, 1943, 120 էջ։
- Իշխանը (դրամա), Հալեպ, «Սեր Սահակյան» տպարան, 1944, 28 էջ։
- Սահմանագլուխ (բանաստեղծություններ), Բեյրութ, 1959, 90 էջ։
- Երջանկության ճամփան... (թատերախաղ 5 արարով), Բեյրութ, տպարան Տոնիկյան, 1966, 48 էջ։
- Ինչ շուտ փոխվեցար (դրամա), Բեյրութ, 1966, 40 էջ։
- Նամակ ամերիկահայ բարեկամիս։ Ապրումներ, տպավորություններ, Բեյրութ, 1966, 90 էջ։
- Հրաչյա Քոչարի «Սպիտակ գիրքը» (գնահատական-վերլուծական փորձ), Բեյրութ, տպարան «Սևան», 1967, 58 էջ։
- Վարձու պուպրիկներ (պատմվածքներ), Բեյրութ, 1970, 180 էջ։
- Մեղքի արահետեն (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 170 էջ։
- Տարիներիս ապագան (բանաստեղծություններ), «Սովետական գրող», 1983, 116 էջ։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 417
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Կատեգորիաներ:
- Դեկտեմբերի 8 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Թուրքիայում ծնվածներ
- Հուլիսի 4 մահեր
- 1985 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ դրամատուրգներ
- Լիբանանահայ բանաստեղծներ
- Լիբանանահայ արձակագիրներ
- Նորաշխարհյաններ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ