Նահապետը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նահապետը
Ժանրվիպակ
ՀեղինակՀրաչյա Քոչար
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1964

Նահապետը, Հրաչյա Քոչարի՝ 1964 թվականին գրված վիպակը, որի համար հեղինակն արժանացել է ՀԽՍՀ պետական առաջին մրցանակի։ Վիպակի հիման վրա 1977 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց Մեծ Եղեռնի տարիներին արտամետցի Նահապետի աչքի առաջ թուրքերն սպանում են նրա տղաներին ու կնոջը, տանում աղջիկներին։ Նահապետին ազատ են արձակում, քանզի թուրքերի ղեկավարը բազմիցս հյուրընկալվել էր Նահապետի տանը։ Նահապետը այլ գաղթականների հետ հասնում է Արևելյան Հայաստան, բնակություն հաստատում հայկական մի գյուղի ծայրին գտնվող լքված հոլիկում։

Հետագայում Նահապետին այցի է գալիս նրա քրոջ ընտանիքը։ Քրոջ ամուսնու օգնությամբ Նահապետը նոր տուն է կառուցում, որի շուրջը շուտով այգի է տնկում։ Նահապետն ամուսնանում է այրի Նուբարի հետ, երկվորյակ երեխաներ են ունենում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակը litopedia.org կայքում