Սուս (համայնք, Քաշաթաղի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուս (այլ կիրառումներ)
| Գյուղական համայնք | ||
|---|---|---|
| Սուս համայնք | ||
| 39°37′48″N 46°30′40″E / 39.63000°N 46.51111°E | ||
| Երկիր | ||
| Ենթարկում | Քաշաթաղի շրջան | |
| Շրջան | Քաշաթաղ | |
| Գյուղական | Լաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) | |
| Մակերես | 2079,2 կմ² | |
| Բնակչություն | 26 մարդ (2015) | |
| Ազգային կազմ | Մինչև 01․12․2020թ․-ը՝ հայեր Ներկայումս բնակչություն չունի | |
| Կրոնական կազմ | Մինչև 01․12․2020թ․-ը՝ հայ առաքելական | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||

Սուս, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2]։ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Քաշաթաղի շրջանի Սուս համայնքի Սուս, Գիհուտ, Ուրմիա բնակավայրերը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը, իսկ Ներքին Սուս գյուղը՝ Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման վերահսկողությանը որպես այսպես կոչված Բերձորի միջանցքի մաս։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուս համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի արևմտյան հատվածում։ Շրջանի վարչական կենտրոն Բերձորից հեռու է 6 կմ, մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 53 կմ։ Համայնքը լեռնային է։ Ունի 2079,2 հա տարածք, որից 1318,1 հա-ը անտառային հողեր են[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան պատերազմ (1991-1994)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի Սուս գյուղից, համայնքում ընդգրկված են նաև Ներքին Սուս, Գիհուտ և Ուրմիա գյուղերը։
Համայնքում առկա էր միջնակարգ դպրոց, գյուղապետարան[2]։
Մինչև 2020 թվականի դեկտեմբերը Սուս, Ներքին Սուս, Գիհուտ գյուղերն ապահովված էին էլեկտրաէներգիայով[2]։
Համայնքի բնակավայրերի ջրամատակարարումը ինքնահոս է։ Բնակավայրեր առանձին հատվածներ ջրամատակարարում են ստացել տարբեր բնական աղբյուրներից։ Հասանելի է հեռուստատեսությունը, ռադիոն, բջջային հեռախոսակապը և համացանցային կապը[2]։
Համայնքի ճանապարհները մասսամբ ասֆալտապատ էին, մյուսները՝ գրունտային և խճապատ[2]։
Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը համայնքում գործել է հասարակական տրանսպորտ[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի Սուս գյուղի բնակչության թվաքանակը կազմում է 26 մարդ, կա 13 տնտեսություն։ Ներքին Սուս գյուղում բնակվում է 94 մարդ, կա 26 տնտեսություն, Գրհուտ գյուղում՝ 46 մարդ, կա 12 տնտեսություն, իսկ Ուրմիա գյուղում՝ 2 մարդ, կա 2 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
| Տարի | 2008 | 2009 | 2010 |
|---|---|---|---|
| Բնակիչ | 31 | 36 | 30 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 1] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքի տարածքի 609,4 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուս համայնքում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 36 աշակերտ[2]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Քաշաթաղի շրջանի Սուս համայնքը հանձնվել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման վերահսկողությանը որպես այսպես կոչված Բերձորի միջանցքի մաս։ Բնակչությունը լքել է բնակավայրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Արխիվացված է օրիգինալից 2022-03-10-ին. Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
| ||||||||||||||
