Սուս (համայնք, Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուս (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք
Սուս համայնք
Sus, Lachin corridor.jpg
ԵրկիրԱրցախ Արցախ
ԵնթարկումՔաշաթաղի շրջան
Շրջան Քաշաթաղ
Մակերես2079,2 կմ²
Բնակչություն26 մարդ (2015)
Ազգային կազմՄինչև 01․12․2020թ․-ը՝ հայեր
Ներկայումս բնակչություն չունի
Կրոնական կազմՄինչև 01․12․2020թ․-ը՝ հայ առաքելական
Ժամային գոտիUTC+4
##Սուս (համայնք, Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Սուս, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2]։ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Քաշաթաղի շրջանի Սուս համայնքի Սուս, Գիհուտ, Ուրմիա բնակավայրերը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը, իսկ Ներքին Սուս գյուղը՝ Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման վերահսկողությանը որպես այսպես կոչված Բերձորի միջանցքի մաս։

Սուս Զաբուղ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուս համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի արևմտյան հատվածում։ Շրջանի վարչական կենտրոն Բերձորից հեռու է 6 կմ, մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 53 կմ։ Համայնքը լեռնային է։ Ունի 2079,2 հա տարածք, որից 1318,1 հա-ը անտառային հողեր են[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան պատերազմ (1991-1994)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Սուս գյուղից, համայնքում ընդգրկված են նաև Ներքին Սուս, Գիհուտ և Ուրմիա գյուղերը։

Համայնքում առկա էր միջնակարգ դպրոց, գյուղապետարան[2]։

Մինչև 2020 թվականի դեկտեմբերը Սուս, Ներքին Սուս, Գիհուտ գյուղերն ապահովված էին էլեկտրաէներգիայով[2]։

Համայնքի բնակավայրերի ջրամատակարարումը ինքնահոս է։ Բնակավայրեր առանձին հատվածներ ջրամատակարարում են ստացել տարբեր բնական աղբյուրներից։ Հասանելի է հեռուստատեսությունը, ռադիոն, բջջային հեռախոսակապը և համացանցային կապը[2]։

Համայնքի ճանապարհները մասսամբ ասֆալտապատ էին, մյուսները՝ գրունտային և խճապատ[2]։

Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը համայնքում գործել է հասարակական տրանսպորտ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի Սուս գյուղի բնակչության թվաքանակը կազմում է 26 մարդ, կա 13 տնտեսություն։ Ներքին Սուս գյուղում բնակվում է 94 մարդ, կա 26 տնտեսություն, Գրհուտ գյուղում՝ 46 մարդ, կա 12 տնտեսություն, իսկ Ուրմիա գյուղում՝ 2 մարդ, կա 2 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 31 36 30

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 1] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքի տարածքի 609,4 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուս համայնքում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 36 աշակերտ[2]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Քաշաթաղի շրջանի Սուս համայնքը հանձնվել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման վերահսկողությանը որպես այսպես կոչված Բերձորի միջանցքի մաս։ Բնակչությունը լքել է բնակավայրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]