Վոլտր Բրատեյն
Վոլտր Բրատեյն անգլ.՝ Walter Brattain | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1902[1][2][3][…] Շամեն, Fujian, Ցին կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1987[1][2][3][…] (85 տարեկան) Սիեթլ, ԱՄՆ բնական մահով |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս և գյուտարար |
Հաստատություն(ներ) | Ուիթման քոլեջ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[4] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[4] |
Ալմա մատեր | Ուիթման քոլեջ, Օրեգոնի համալսարան, Մինեսոտայի համալսարան, Queen Anne High School?, Tonasket High School? և University of Oregon College of Arts and Sciences? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Ջոն Տորենս Տեյտ, Ավագ |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Keren Gilmore Brattain? և Emma Jane Miller? |
Հայր | Ross Brattain?[11] |
Walter Houser Brattain Վիքիպահեստում |
Վոլտր Հաուզեր Բրատեյն (անգլ.՝ Walter Houser Brattain, փետրվարի 10, 1902[1][2][3][…], Շամեն, Fujian, Ցին կայսրություն - հոկտեմբերի 13, 1987[1][2][3][…], Սիեթլ, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Bell Labs-ում, ով Ջոն Բարդինի և Ուիլյամ Բրեդֆորդ Շոկլինի հետ հայտնաբերել է տրանզիստորային էֆեկտտը[12]։ Նրանք կիսել են 1956 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակը իրենց հայտնագործության համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոլտր Բրատեյնը ծնվել է Չինաստանի Ֆուցզյան նահանգի Շամեն քաղաքում՝ ամերիկացի ամուսիններ Ռոս Ռ․ Բրատեյնի և Օթիլիյա Հաուզեր Բրատեյնի ընտանիքում[13]։ Ռոս Ռ․ Բրատեյնը Թինգ֊Վեն ինստիտուտում (մասնավոր դպրոց չինացի տղաների համար[14]) ուսուցիչ էր[15] ։ Երկու ծնողներն էլ ավարտել են Ուիթմանի քոլեջը[16] Օթիլիյա Հաուզեր Բրատեյնը տաղանդավոր մաթեմատիկոս էր[17]։ 1903 թվականին ընտանիքը վերադարձել է ԱՄՆ[15] ։ Մի քանի տարի ապրել են Վաշինգթոնի նահանգի Սպոքեն քաղաքում, հետո՝ 1911 թվականին, տեղափոխվել են Վաշինգթոն նահանգի Թանասքեթ քաղաքի մոտակայքում գտնվող անասնապահական ռանչո[15][16] ։
Բրատեյնը դպրոց է հաճախել Վանշինգթոնում՝ մեկ տարի Սիեթլ քաղաքի Աննա թագուհու ավագ դպրոցում, երկու տարի՝ Թանասկեթ ավագ դպրոցում և մեկ տարի Բեյնբրիջ քաղաքի «Մորան» տղաների համար դպրոցում[18]։ Հետագայում սովորել է Ուիթման քոլեջում, որտեղ նրա հետ սովորում էին Բենջամին Հ․ Բրաունը (ֆիզիկոս) և Վոլտեր Ա․ Բրատոնը (մաթեմատիկոս)։ 1924 թվականին Ուիթմանի քոլեջում ստացել է ֆիզիկայի և մաթեմատիկայի բակալավրի աստիճան[19]։ Նրա եղբայր Ռոբերտ Բրատեյնը նույնօես ֆիզիկոս է[16] ։
Արվեստների մագիստրոս դրարձել է Օրեգոնի համալսարանում 1926 թվականին, իսկ փիլիսոփայության դոկտոր Մինեսոտայի համալսարանում 1929 թվականին[19][20]։ Մինեսոտայի համալսարանում Ջոն Հազբրուկ վան Ֆլեք մոտ ուսումնասիրել է քվանտային մեխանիկա։
Վոլտր Բրատեյնը ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը քիմիկոս Կերեն Գիլմորն էր։ Նրանք ամուսնացել են 1935 թվականին, իսկ 1943 ունեցել են ծնվել է նրանց միակ երեխան Վիլյամ Ջ․ Բրատեյնը։ Կերեն Գիլմորը մահացել է 1957 թվականի ապրիլի 10-ին[21]։ 1958 թվականին Վոլտր Բրատեյնը ամուսնացել է Էմմա Ջեյն Միլերի հետ, ով արդեն երեք երեխա ուներ[19]։
1970-ականներին տեղափոխվել է Սիեթլ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջ։ Մահացել է 1987 թվականի հոկտեմբերի 13-ին Սիեթլի ծերանոցում Ալցհայմերի հիվանդությունից[13][20]։ Թաղված է ԱՄՆ Վաշինգթոն նահանգի Գերվիլդ շրջանում՝ Պորեմոյ քաղաքի գերեզմանոցում[22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 Notable Names Database — 2002.
- ↑ The Nobel Prize in Physics 1956 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.fi.edu/en/awards/laureates/walter-h-brattain
- ↑ https://thejohnscottaward.github.io/jsc/1951-2010.html
- ↑ Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
- ↑ https://aapt.org/Programs/awards/richtmyer.cfm
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ «Walter H. Brattain». IEEE Global History Network. IEEE. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 13,0 13,1 «Walter Houser Brattain». Royal Swedish Academy of Sciences. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. «Walter H. Brattain was born in Amoy, China, on February 10, 1902, the son of Ross R. Brattain and Ottilie Houser. ...»
- ↑ «Brattain, Walter H. (1902 - 1987), Physicists, Physicists, Nobel Prize Winners». American National Biography Online. 2001. ISBN 9780198606697. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 Riordan, Michael; Hoddeson, Lillian (1998). Crystal fire : the invention of the transistor and the birth of the information age. New York [u.a.]: Norton. էջ 78. ISBN 9780393318517. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 Bardeen, John (1994). Walter Houser Brattain 1902-1987 (PDF). Washington, D.C.: National Academy of Sciences. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Robert Brattain». PBS Online. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
- ↑ Bardeed, John (1994). «Walter Houser Brattain, 1902—1987» (PDF). National Academy of Sciences.
- ↑ 19,0 19,1 19,2 Coca, Andreea; McFarland, Colleen; Mallen, Janet; Hastings, Emi. «Guide to the Walter Brattain Family Papers 1860-1990». Northwest Digital Archives (NWDA). Վերցված է 2007-ին.
- ↑ 20,0 20,1 Susan Heller Anderson (1987 թ․ հոկտեմբերի 14). «Walter Brattain, Inventor, Is Dead». New York Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. «Walter H. Brattain, who shared the 1956 Nobel Prize in physics for the invention of the transistor, died yesterday of Alzheimer's Disease in a nursing home in Seattle. He was 85 years old. ...»
- ↑ «NECROLOGY». Chemical and Engineering News. 35 (19): 58. 1957 թ․ մայիսի 13. doi:10.1021/cen-v035n019.p058.
- ↑ «Walter Houser Brattain». Find A Grave. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլտր Բրատեյն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 556)։ |
- Փետրվարի 10 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Հոկտեմբերի 13 մահեր
- 1987 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Մինեսոտայի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Ամերիկացի գյուտարարներ