Անրի Բեքերել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անտուան Անրի Բեքերելից)
Picto Info sciences exactes.png
Անրի Բեքերել
HenriBecquerel
Henri Becquerel.jpg
Ծնվել է դեկտեմբերի 15, 1852({{padleft:1852|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:15|2|0}})[1]
Փարիզ[2]
Մահացել է օգոստոսի 25, 1908({{padleft:1908|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:25|2|0}})[1] (55 տարեկանում)
Լե Կրուազիկ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություն ֆիզիկոս[3], ճարտարագետ և համալսարանի պրոֆեսոր
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Լուի լը Գրան լիցեյ և Պոլիտեխնիկական դպրոց
Տիրապետում է լեզուներին ֆրանսերեն[4]
Եղել է գիտական ղեկավար Մարի Քյուրի
Պարգևներ ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[5] և Հելմհոլցի մեդալ
Երեխա(ներ) Ժան Բեքերել
Հայր Ալեքսանդր Էդմոն Բեքերել
Ստորագրություն
Henri Becquerel signature.svg
Henri Becquerel Վիքիպահեստում


Անտուան Անրի Բեքերել (ֆր.՝ Antoine Henri Becquerel, դեկտեմբերի 15, 1852[1], Փարիզ[2] - օգոստոսի 25, 1908[1], Լե Կրուազիկ), ֆրանսիացի ֆիզիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտուան Անրի Բեքերելը հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը։ Բեքերելը 1874 թվականին ավարտել է Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցը, իսկ 1876 թվականին դասավանդել է նույն դպրոցում։ 1892 թվականին դարձել է Փարիզի բնագիտապատմական թանգարանի, 1895 թվականին՝ Պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր, 1908 թվականին ընտրվել է Փարիզի գիտությունների ակադեմիայի նախագահ։ Անրի Բեքերելն զբաղվել է օպտիկայի, էլեկտրականության, մագնիսականության, լուսաքիմիայի, էլեկտրաքիմիայի և օդերևութաբանության զանազան հարցերի ուսումնասիրությամբ։ 1896 թվականին հետազոտելով լուսարձակող տարբեր նյութերի ազդեցությունը լուսանկարչական թղթի վրա, հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը, որի համար 1903 թվականին արժանացել է Նոբելյան Մրցանակի։ Ուսումնասիրել է նաև ռադիոակտիվ ճառագայթման ֆիզիոլոգիական ազդեցությունը։

Միավորների միջազգային համակարգում Բեքերելի անունով է կոչվել ռադիոակտիվության միավորը (Բք)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  2. 2,0 2,1 2,2 Беккерель Антуан Анри, Беккерель Антуан Анри // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  3. Record #119559633 // Gemeinsame Normdatei Ստուգված է հունիսի 25-ին 2015:
  4. http://data.bnf.fr/ark:/12148/cb130831932 Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  5. The Nobel Prize in Physics 1903Նոբելյան հիմնադրամ. Ստուգված է օգոստոսի 3-ին 2015:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2008, էջ 156