Խաչգետիկ
Գյուղ | ||
---|---|---|
Խաչգետիկ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Աղավնատուն (համայնք, Քաշաթաղի շրջան) | Աղավնատուն | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Խաչգետիկ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 38 կմ հարավ-արևելք։ Մտնում է Աղավնատուն համայնքի մեջ[2]։
Սաֆիյան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետւթյան արևմտյան հատվացում Քաշաթաղի շրջանում նաղկինում Արցախի Բերձոր գավառում։ Բնակավայրը տեղակայված է Հակարի գետի միջին հոսանքի ձախափնյա ձորալանջին[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարում քրդական ցեղերի ճնշման տակ տարածաշրջանի հիմնականում հայաթափվել էին։ Սաֆիան գյուղի հարևանությամբ էր գտնվում Արցախի վաղ միջնադարյան բնակավայրերից մեկը Խաչգետիկը, որի հետքերը մինչև այսօր տեսանելի են[4]։
19-րդ դարի երկրրորդ կեսին Սաֆիանում բնակություն էին հաստատել թրքախոս քոչվոր քրդերի մի քանի ընտանիքներ։ Մի քանի տասնամյակի ընդացքում Սաֆիան և Խաչգետիկ գյուղերում գտնվող պատմամշակութային հուշառձանները թուրքերի և քրդերի կողմից համայնատարած ավերվել են[4]։
Սաֆիանը 1923 թվականին թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդստանի, իսկ 1930 թվականին Լաչինի շրջանի կազմի մեջ։ 1995 թվականին ՀՀ բնակավայրերից, մասնավորապես Երևանից և Գյումրիից այստեղ հաստատվեցին մի քանի ընտանիք[4]։
Ադրբեջանում խորհդային կարգերի հաստատվելուց հետո Մոսկվայի կենտրոնական բոլշևիկյան իշխանության որոշմամբ այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։
Քանի որ վերոհիշյալ գյուղը և նրա շրջակայքում գտնվող մյուս բնակավայրերը ԼՂԻՄ-ին առավել մոտ էին գտնվում,ուստի խորհրդային տարիներին Բաքվի իշխանությունների կողմից արագ բնակեցվում էին է թուրքերի և քուրդ նոր ընտանիքներով[4]։
Ազատագրվել է 1993 թվականի սեպտեմբերին, բնակեցվել է 1999 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[5]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 32 մարդ է։ 2015 թվականին Խաչգետիկ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 47 մարդ, կա 11 տնտեսություն[6]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[7].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 27 | 29 | 27 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 534
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջ 610.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 330.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |