Աղավնատուն (համայնք, Քաշաթաղի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնատուն (այլ կիրառումներ)
Երկիր | Արցախի Հանրապետություն |
---|---|
Կարգավիճակ | Համայնք |
Մտնում է | Քաշաթաղի շրջան |
Ներառում է | Աղավնատուն գյուղ, Խաչգետիկ գյուղ, Հարար գյուղ, |
Վարչկենտրոն | Աղավնատուն գյուղ |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (2015) | 127 |
Տարածք | 5821,6 հա |
Ժամային գոտի | +4 |
Աղավնատուն, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան մասում։ Ունի բարձրլեռնային տեղանք։ Համայնքի տարածքն 5821,6 հա է, որից 4489,7 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Հագարի գետի վտակը[2]։
Բերձոր շրջկենտրոնից հեռու է 36 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 86 կմ[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի տարածքում էին գտնվում 15-ից 16-րդ դարերով թվագրվող խաչքար, Հարար գյուղի Սուրբ Ստեփանոս անունով հայտնի եկեղեցին, որը թվագրվում է 15-ից 16-րդ դարերով, 14-ից 15-րդ դարերով թվագրվող երեք խաչքարեր[2]։
Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Աղավնատուն համայնքն իր մեջ ներառում է Աղավնատուն, Խաչգետիկ, Հարար գյուղերը[2]։
Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, դպրոց[2]։
Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։
Գործում էր ինքնահոս ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր 1 ակունքից[2]։
2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին, խճից և չմշակված այլ նյութերից[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղավնատուն համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 127 մարդ, որոնք կազմել են 31 տուն։ Նույն թվականի դրությամբ Աղավնատուն գյուղում բնակվել է 36 մարդ, որոնք կազմել են 9 տուն։ Խաչգետիկ գյուղում բնակվել է 47 մարդ, որոնք կազմել են 11 տուն։ Հարար գյուղում բնակվել է 44 մարդ, որոնք կազմել են 11 տուն[2]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղավնատուն համայնքում գործում էր հիմնական դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 24 աշակերտ[2]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 991,7 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։