Էրիկ Ալին Քորնել
Էրիկ Ալին Քորնել անգլ.՝ Eric Allin Cornell | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1961[1][2][3] (62 տարեկան) Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Բնակության վայր(եր) | Բոուլդեր |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս և ակադեմիկոս |
Հաստատություն(ներ) | Սթենֆորդի համալսարան, Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, Լաբորատոր աստղաֆիզիկայի միացյալ ինստիտուտ և Բոուլդերի Կոլորադոյի համալսարան[4] |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[5] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Սթենֆորդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Cambridge Rindge and Latin School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Եղել է գիտական ղեկավար | Հուանչիան Լոհ |
Պարգևներ | |
Կայք | experts.colorado.edu/display/fisid_100112(անգլ.) |
Eric Allin Cornell Վիքիպահեստում |
Էրիկ Ալին Քորնել (անգլ.՝ Eric Allin Cornell, դեկտեմբերի 19, 1961[1][2][3], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ) ամերիկացի ֆիզիկոս է, 2001 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (Կարլ Վիմանի և Վոլֆգանգ Քեթերլեի հետ) «Ալկալիների ատոմների նոսր գազերում Բոզե-Այնշտայնի կոնդենսատ ստանալու և կոնդենսատների հատկությունների հիմնարար հետազոտությունների համար»[13]։
2000 թվականից ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է[14]
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրիկ Քորնելը ծնվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շինարարական գիտությունների պրոֆեսորի և անգլերենի ուսուցչի ընտանիքում։ Նա ֆիզիկա է սովորել Սթենֆորդի համալսարանում և 1985 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Քեմբրիջ քաղաքում, որտեղ ապրել է երկու տարեկանից։ Աշխատել է Դեյվիդ Փրիթչարդի հետ՝ որոշելու։ 1990 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ Հետաքրքիր, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից Քորնելի հեռանալուց հետո Փրիթչարդի խմբին միացել է Վոլֆգանգ Քեթերլեն, ում հետ Քորնելը հետագայում կիսել է Նոբելյան մրցանակը։
Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտում Քորնելը դիմել է Դեյվ Ուայնլենդի խմբում փոսթդոկի պաշտոնի համար, սակայն չի հաստատվել։ Փոխարենը նրան խորհուրդ են տվել միանալ Կարլ Վիմանի խմբին, ով աշխատում էր Բոլդերի Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտում։ Երկամյա ասպիրանտուրան ավարտելուց հետո նա մնացել է այնտեղ աշխատելու՝ որպես ասիստենտ։ 1995 թվականին դարձել է պրոֆեսոր, 1994 թվականից Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի անդամ է։
1995 թվականին Քորնելն ամուսնացավ Սելեստ Լանդրիի հետ, ում ճանաչում էր ավելի քան 10 տարի, երբ դեռ Սթենֆորդում էր։ Նրանք ունեն երկու դուստր՝ Էլիզան և Սոֆյան։
2004 թվականին նրա ձախ ձեռքը անդամահատվել է նեկրոտիկ ֆասցիիտ վարակի պատճառով։ 2006 թվականին նա վերադարձել է աշխատանքի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://experts.colorado.edu/display/fisid_100112
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ The Nobel Prize in Physics 2001 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://iupap.org/who-we-are/internal-organization/commissions/low-temperature-physics/c5-awards/#commission
- ↑ https://new.nsf.gov/od/honorary-awards/waterman
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/rabi.cfm
- ↑ https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/rwwood/
- ↑ https://www.nist.gov/news-events/news/1997/04/cornell-wins-nsf-award
- ↑ 2003/12/c/ {{{վերնագիր}}}(ռուս.) // Успехи физических наукհատոր=173. — № 12. —
- ↑ Էրիկ Ա. . Cornell Արխիվացված 2019-03-24 Wayback Machine (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղեկություն նոբելյան կոմիտեի կայքում(անգլ.)
- Э. А. Корнелл, К. Э. Виман. «Бозе-эйнштейновская конденсация в разреженном газе. Первые 70 лет и несколько последних экспериментов». Нобелевская лекция, Успехи физических наук, том 173, выпуск 12, декабрь 2003 (ռուս.)
- Էրիկ Քորնելի գլխավոր էջը Կոլորադոյի համալսարանի կայքում Արխիվացված 2012-09-25 Wayback Machine(անգլ.)
- Քորնելի գիտական խմբի էջը Կոլորադոյի համալսարանի կայքում Արխիվացված 2009-11-12 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Ալին Քորնել» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 19 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Անձինք Կալիֆոռնիայից
- Ամերիկացի գիտնականներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով