Բոուլդեր (Կոլորադո)
Բոուլդեր | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
---|---|---|
Հիմնադրված է | 1858 թ. | |
Մակերես | 66,946357 կմ², 66,520031 կմ² | |
ԲԾՄ | 1655 մետր | |
Բնակչություն | ▲108 090 մարդ (2016)[1] | |
Ժամային գոտի | UTC-7 և Լեռնային ժամային գոտի | |
Պաշտոնական կայք | bouldercolorado.gov(անգլ.) | |
| ||
Բոուլդեր (անգլ.՝ Boulder), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգում։ Բոուլդեր շրջանի կենտրոնն է։ Մտնում է ԱՄՆ-ի ամենախտաբնակ բնակավայրերի ցանկի մեջ և բնակչության թվով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Կոլորադո նահանգում[2]։
Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների քաղաքի բնակչության թիվը կազմում է 97 385 մարդ[3], իսկ քաղաքային ագլոմերացիայինը՝ 294 567 մարդ[4]։
Բոուլդերը ունի հարուստ պատմություն, 1960-ական թվականներին այստեղ են բնակություն հաստատել հիպիները և այստեղ է գտնվում Կոլորադոյի համալսարանի՝ նահանգի ամենախոշորը, գլխավոր մասնաշենքը։ Բոուլդերը հաճախ հայտնվում է առողջապահության, երջանկության, կյանքի մակարդակի, կրթության և մշակույթի ոլորտներում անցկացված վիճակագրությունների բարձր հորիզոնականներում[5]։
Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառուցվել է 1858 թվականին, գտնվում է Ժայռոտ լեռների լեռնաճյուղերի վրա, Դենվերից 45 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք[6], ծովի մակարդակից 1655 մետր բարձրության վրա։ Բոուլդեր շրջանի վարչական կետրոնն է[7]։
Քաղաքում՝ ի շնորհիվ նրա բարձր դիրքի և լեռնային չոր կլիմայի, տարվա ընթացքում հաշվվում է 300 արևային օր, ինչը Բոուլդերը դարձնում է թեթև ատլետիկայի և մի քանի ձմեռային որոշ սպորտաձևերի մարզումների իդեալական վայր։
Տեղական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոուլդերը ուղանողական քաղաք է։ Այստեղ է գտնվում Կոլորադոյի խոշորագույն ուսումնական հաստատությունը՝ Կոլորադոյի համալսարանը։ Համալսարանը քաղաքի գլխավոր գործատուն է։ Գրեթե մեկ երրորդ մասը ուսանողներ են։ Համալսարանը հայտնի է ամենամյա անցկացվող Շեքսպիրյան փառատոնի շնորհիվ։
Կոլորադոյի համալսարանի բնական պատմության թանգարանը ոլորտում ամենախոշորներից է, հավաքածուն պարունակում է ավելի քան 4 միլիոն ցուցադրանմուշ։
Բոուլեր քաղաքը հայտնի է դարձել ժամանակակից ամերիկացի գրող Սթիվեն Քինգի «Դիմակայություն» վեպում, որի վերջնական գործողությունները կատարվում են հենց կոլորադյան քաղաքում։ Այն հիշատակվում է նաև «Փայլատակում» ֆիլմում։ Սթիվեն Քինգը ծանոթ է եղել Բոուլերին, քանի որ երիտասարդության տարիներին եղել է քաղաքում։ 2009 թվականին ABC family հեռուստաալիքով կայացավ «Հասիր դրան կամ կոտրվիր» սերիալի պրեմիերան, որի հիմնական գործողությունները կատարվում են Բոուլդեր քաղաքում։
- 2010 թվականին USA Today թերթի ռեյտինգում Բոուլդերը անվանվել է ԱՄՆ-ի ամենաերջանիկ քաղաքը։ Այդ որոշմանը հանգել են Gallup հետազոտական ընկերության և առողջապահական Healthways կազմակերպոության քաղաքների ռեյտինգների կազմողները[8][9]։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաջիկստան, Դուշանբե
Չինաստան, Լհասա
Մեքսիկա, Մանտե
Նիկարագուա, Հալապա
Ճապոնիա, Յամագատա
Կուբա, Յանտերաս
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ United States Census 2010
- ↑ «Find a County»։ National Association of Counties։ Վերցված է June 7, 2011
- ↑ «Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Boulder city, Colorado»։ U.S. Census Bureau, American Factfinder։ Վերցված է February 5, 2013
- ↑ «Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Boulder, CO Metro Area»։ U.S. Census Bureau, American Factfinder։ Վերցված է February 5, 2013
- ↑ «Best of Boulder»։ City of Boulder։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-23-ին։ Վերցված է February 11, 2011
- ↑ «Boulder Location»։ www.boulder.swri.edu
- ↑ «Boulder Elevation»։ www.BoulderColoradoUSA.com
- ↑ Самый счастливый город США нашли у подножия Скалистых гор, Lenta.ru, 15.02.2010.
- ↑ Колорадский рай. Исследователи выбрали самый счастливый город Америки, Lenta.ru, 17.02.2010.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բոուլդերի պաշտոնական կայքը (անգլ.)
|