Վիկտոր Հեսս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Հեսս
գերմ.՝ Victor Hess
Ծնվել էհունիսի 24, 1883(1883-06-24)[1][2][3][…]
Schloss Waldstein, Ավստրո-Հունգարիա
Մահացել էդեկտեմբերի 17, 1964(1964-12-17)[4][1][2][…] (81 տարեկան)
Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ավստրիա
Մասնագիտությունֆիզիկոս, պրոֆեսոր և հետազոտող
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան, Լեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքի համալսարան, Գրացի համալսարան և Ֆորդհեմի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունՊապական գիտությունների ակադեմիա[5], Ավստրիայի գիտությունների ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6]
Ալմա մատերԳրացի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1] և գերմաներեն[1]
Պարգևներ
ԿուսակցությունՀայրենական ճակատ
Ամուսին(ներ)Մարի Բերտա Ուորներ Բրեյսկի և Էլիզաբեթ Մ. Հոենկե
 Victor Franz Hess Վիքիպահեստում

Վիկտոր Ֆրանց Հեսս (գերմ.՝ Victor Franz Hess, հունիսի 24, 1883(1883-06-24)[1][2][3][…], Schloss Waldstein, Ավստրո-Հունգարիա - դեկտեմբերի 17, 1964(1964-12-17)[4][1][2][…], Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ավստրիացի ֆիզիկոս։ Սովորել է Գրացի և Վիեննայի համալսարաններում։ 1920 թվականից՝ Գրացի, այնուհետև՝ Ինսբրուքի համալսարանների պրոֆեսոր։ 1938 թվականներին տեղափոխվել է ԱՄՆ և դարձել Ֆորդհեմի համալսարանի (Նյու Յորք) ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են տիեզերական ճառագայթների ֆիզիկային, ռադիոակտիվությանը, ատոմի տեսությանը, օպտիկային։ 1912 թվականին հայտնաբերել է, որ օդի իոնացումը բարձրության հետ աճում է։ Այդ փաստի հիման վրա ենթադրել է տիեզերական ծագում ունեցող ճառագայթման (տիեզերական ճառագայթում) գոյությունը։ Արժանացել է նոբելյան մրցանակի (1936)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Հեսս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 369