Չարլզ Գլովեր Բարկլա
Չարլզ Գլովեր Բարկլա անգլ.՝ Charles Glover Barkla | |
---|---|
Ծնվել է | հունիսի 7, 1877[1][2][3][…] Ուիդնես, Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1944[1][2][3][…] (67 տարեկան) Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն |
Բնակության վայր(եր) | Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ազգություն | անգլիացի |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Քեմբրիջի համալսարան Լիվերպուլի համալսարան Էդինբուրգի համալսարան |
Գործունեության ոլորտ | ատոմային ֆիզիկա և Միջուկային ֆիզիկա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Ալմա մատեր | Թրինիթի քոլեջ, Լիվերպուլի համալսարան, Քեմբրիջի համալսարան և Թագավորական քոլեջ, Քեմբրիջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Օլիվեր Լոջ |
Եղել է գիտական ղեկավար | Robert Dunbar?[1] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Mary Esther Cowell? |
Charles Glover Barkla Վիքիպահեստում |
Չարլզ Գլովեր Բարկլա (անգլ.՝ Charles Glover Barkla, հունիսի 7, 1877[1][2][3][…], Ուիդնես, Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 23, 1944[1][2][3][…], Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ֆիզիկոս, 1917 թվականին «Քիմիական տարրերին բնորոշ ռենտգենյան ճառագայթման հայտնաբերման համար» ստացել է ֆիզիկայի նոբելյան մրցանակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Անգլիայի Ուիդնես քաղաքում, հայրը՝ Ջոն Մարտին Բարկլան, Ատլաս քիմիական կազմակերպությունում քարտուղար էր, մայրը՝ Սարա Գլովերը, ժամագործի աղջիկ էր։ Չարլզ Բարկլան սովորել է տղաների համար Լիվերպուլի ինստիտուտում և Լիվերպուլի համալսարանում։ Օլիվեր Լոջի ղեկավարությամբ ֆիզիկայի մագիստրոսի դիպլոմ ստանալուց հետո սկսել է հետազոտություններ կատարել Քեմբրիջի համալսարանում գտնվող Կավենդիշի լաբորատորիայում։ 1899-1902 թվականներին աշխատել է Ջոզեֆ Ջոն Թոմսոնի ղեկավարության տակ, բայց 1902 թվականին վերադարձել է Լիվերպուլ։ 1909 թվականին Բարկլան Լոնդոնի թագավորական քոլեջում ստացել է ֆիզիկայի պրոֆեսորի կոչում։ 1913 թվականից մինչև կյանքի վերջը ղեկավարել է Էդինբուրգի համալսարանի բնափիլիսոփայության ֆակուլտետը։ 1907 թվականին ամուսնացել է Մերի Էստեր Քոուելի հետ, ունեցել են երկու տղա և մեկ աղջիկ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ The Nobel Prize in Physics 1917 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biography in Nobel website
- Obituary
- his discovery of the characteristic Röntgen radiation of the elements
- Biography at Encyclopedia.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Գլովեր Բարկլա» հոդվածին։ |
|
- Հունիսի 7 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Հոկտեմբերի 23 մահեր
- 1944 մահեր
- Էդինբուրգ քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Քեմբրիջի Թրինիթի քոլեջի շրջանավարտներ
- Լիվերպուլի համալսարանի շրջանավարտներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Անգլիացի նոբելյան մրցանակակիրներ
- Ուիդնես քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Բրիտանացի ֆիզիկոսներ
- Բրիտանացի նոբելյան մրցանակակիրներ