Օլիվեր Լոջ
Օլիվեր Լոջ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1851[1][2][3][…] Սթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 22, 1940[1][2][3][…] (89 տարեկան) Wilsford, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Church of St Michael, Wilsford |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | ֆիզիկոս, գյուտարար, բնագետ և գրող |
Հաստատություն(ներ) | Լիվերպուլի համալսարան |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Maxwellians?[4] և Ֆաբիանների ընկերություն |
Ալմա մատեր | Լոնդոնի համալսարան և Haberdashers' Adams? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Եղել է գիտական ղեկավար | Չարլզ Գլովեր Բարկլա |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Mary Fanny Alexander Marshall? |
Երեխա(ներ) | Oliver W. F. Lodge?[8], Francis Brodie Lodge?[8], Alec Lodge?[8], Lionel Lodge?[8], Noel Lodge?[8], Violet Lodge?[8], Raymond Lodge?[8], Honor Lodge?[8], Lorna Lodge?[8], Norah Lodge?[8], Rosalynde Lodge?[8] և Barbara Lodge?[8] |
Oliver Lodge Վիքիպահեստում |
Սըր Օլիվեր Ջոզեֆ Լոջ (անգլ.՝ Sir Oliver Joseph Lodge հունիսի 12, 1851[1][2][3][…], Սթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 22, 1940[1][2][3][…], Wilsford, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն անգլիացի ֆիզիկոս և գյուտարար, ռադիոկապի ոլորտի գյուտարարներից մեկը։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Սթոք-օն-Թրենտի մոտ գտնվող Պենկհալ քաղաքում: Նա ութ որդիներից ավագն էր պլաստիկ կավի (կերամիկայի համար հումք) վաճառական Օլիվեր Լոջի և Գրեյս Լոջի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ադամսի քերականական դպրոցում։ Ստացել է Լոնդոնի համալսարանի բակալավրի (1875) և դոկտորի (1877) աստիճան։ 1881 թվականից՝ Լիվերպուլի համալսարանական քոլեջի ֆիզիկայի և մաթեմատիկայի պրոֆեսոր [9]։ 1899-1901 թվականներին Օլիվեր Ջոզեֆ Լոջը Լոնդոնի ֆիզիկոսների միության նախագահն էր [10]։ 1900 թվականից՝ Բիրմինգհեմի համալսարանի տնօրեն։ 1902 թվականին ստացել է ասպետ [9] կոչումը։ 1919 թվականին անցել է թոշակի։
1877 թվականին Լոջն ամուսնացել է Մերի Ֆանի Ալեքսանդր Մարշալի հետ։ Ընտանիքն ուներ տասներկու երեխա՝ Օլիվեր Ուիլյամ Ֆոսթեր (1878), Ֆրենսիս Բրոդի (1880), Ալեք (1881), Լայոնել (1883), Նոել (1885), Վիոլետ (1888), Ռայմոնդ (1889), Հոնոր (1891), Լորնա։ (1892), Նորա (1894), Բարբարա (1896), Ռոզալինդ (1896)։
Գյուտեր և հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոջը, որը 1881 թվականին նշանակվել է Լիվերպուլի համալսարանական քոլեջի ֆիզիկայի պրոֆեսոր, հետաքննել է Ջեյմս Մաքսվելի կողմից կանխատեսված Էլեկտրամագնիսական ալիքները ազատ տարածության մեջ և իր դասախոսությունների համար մշակել է դրանց հայտնաբերման մեթոդներ և սարքեր:Սարքերը, որտեղ էլեկտրամագնիսական ազդեցությունն ուղեկցվում էր կայծային բացվածքում էլեկտրոդների փակմամբ, անվանեց կոհերերներ: Կիրառելով Բրանլիի մեթոդը՝ նա կատարելագործեց այն, ինչպես նաև անվանեց մետաղական թիթեղներով խողովակը կոհերեր(Բրանլիի տերմինով՝ «ռադիոհաղորդիչ») [11]:
1894 թվականի հունիսի 1-ին Լոնդոնի թագավորական ընկերությունում Լոջը կարդաց իր հայտնի դասախոսությունը՝ «Հերցի գործերը» մի շարք ֆիզիկական գործիքների, էլեկտրամագնիսական ալիքների հատկությունների, աղյուսակային և լուսանկարչական նյութերի ցուցադրությամբ: Շուտով դասախոսությունը տպագրվեց ամենահայտնի Նեյչր գիտական ամսագրում [12][13]:
1894 թվականի օգոստոսի 14-ին Գիտության զարգացման բրիտանական ասոցիացիայի հանդիպման ժամանակ Օքսֆորդի համալսարանի Բնական պատմության թանգարանի թատրոնում Լոջը և Ալեքսանդր Մյուրհեդը ցույց տվեցին մոտակայքում տեղադրված կայծային հաղորդիչից էլեկտրամագնիսական ալիքների ընդունումը 40 մ հեռավորության վրա։ Լոջի կողմից ստեղծված սարքը պարունակում էր կոհերեր («Բրենլի խողովակ»), հոսանքի աղբյուր և գալվանոմետր[14]: Աշխատեցնելուց հետո իր զգայունությունը վերականգնելու համար կոհերերը պետք է պարբերաբար թափահարել: Դրա համար Լոջն օգտագործել է կոհերերի հետ հաջորդաբար միացված էլեկտրական զանգ, որի թրթռումը գործելուց հետո կառուցվածքային տարրերի միջոցով փոխանցվել է կոհերերին։ Հետագայում Լոջը օգտագործեց ժամացույցի մեխանիզմով, որը չէր ստեղծում (զանգի նման) էլեկտրական միջամտություն[15][16]։ Լոջը չշարունակեց իր գտածոների գործնական կիրառման հետազոտությունները, սակայն հետագայում վերադարձավ դրանց։ Նրա ընդունող սարքը հիմք են ընդունել և կատարելագործել Ա.Ս.Պոպովը և Գ.Մարկոնին։
Մարկոնիի սարքավորումների մասին տեղեկատվության հրապարակումից հետո (1897թ. հունիսին) Լոջը առաջիններից մեկն էր, ով ուրվագծեց առաջնահերթ պահանջները «The history of the coherer principle» հոդվածում The Electrician-ի նոյեմբերյան համարում։:
1898 թվականի օգոստոսի 16-ին Լոջը ստացավ թիվ 609154 արտոնագիրը «անլար հաղորդիչների կամ ընդունիչների մեջ կարգավորվող հեռահաղորդակցության կամ ալեհավաքի օգտագործման համար» [17]։ Այսպիսով, ստեղծվեցին ցանկալի կայանի կարգավորումների սկզբունքները։ 1912 թվականի մարտի 19-ին Լոջը վաճառեց այս արտոնագիրը Marconi ընկերությանը։ 1943 թվականին արտոնագիրը հաստատվել է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմամբ [18]։
Ֆիզիկական տեսության ոլորտում Լորենցը նրան առաջնահերթություն է տվել Լորենցի երկարության կծկումը կանխատեսելիս [19]:
Սոցիալական ոլորտում նա ֆաբիանիզմի (ոչ հեղափոխական սոցիալիզմ) գաղափարների կողմնակիցն էր և Ֆաբիանական ընկերության ակտիվ անդամ, «Սոցիալիզմ և ինդուստրիալիզմ» (1905) գրքի հեղինակ է։
Լոջն և ոգեգիտությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոջը հայտնի է նաև մահից հետո կյանքի իր ուսումնասիրություններով: 1880-ականների վերջին[9] սկսել է ուսումնասիրել հոգեկան երևույթները (հիմնականում տելեպատիա) և եղել է «Ուրվականների ակումբի» անդամ։ 1901 - 1903 թվականներին եղել է Հոգեբանական հետազոտությունների ընկերության նախագահը։ Նա գրել է «Ռայմոնդ, կամ կյանք և մահ» գիրքը իր որդու՝ Ռայմոնդ Լոջի հետ հոգեպաշտական շփումների մասին այն բանից հետո, երբ նա մահացել է Ֆլանդրիայի ռազմաճակատում 1915 թվականին 25 տարեկան հասակում[20]։ Ուրվականների ակումբի մեկ այլ հայտնի անդամի` Արթուր Կոնան Դոյլի հետ, ում եղբայրը, որդին և երկու եղբոր որդիները զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ճակատներում։ Քոնան Դոյլը գրել է՝
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռումֆորդի մեդալ(1898)
- Kelvin Lecture(1914, 1928)
- Ալբերտի մեդալ(Արվեստի թագավորական միություն)[9] (1919)
- Ֆարադեյի մեդալ(1932)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Oliver Heaviside / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/rumford-medal/
- ↑ Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
- ↑ https://www.thersa.org/about/albert-medal/past-winners
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 Lundy D. R. The Peerage
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Melton, 2001
- ↑ Information Archive copy Wayback Machine-ի միջոցով: from NAHSTE Archive copy Wayback Machine-ի միջոցով: (Navigational Aids for the History of Science Technology & the Environment). Lewis, John J. The Physical Society and Institute of Physics 1874-2002. — Institute of Physics Publishing, 2003. — ISBN 0-7503-0879-6
- ↑ Charles Süsskind. Popov and the beginnings of radiotelegraphy. Proc. IRE. — 1962. — V. 50. — P. 2036—2047.
- ↑ Оливер Лодж Творение Герца // Из предыстории радио. Сборник оригинальных статей и материалов. Вып. 1 / Составил С. М. Рытов; под редакцией Л. И. Мандельштама. — М.-Л.: Издательство АН СССР, 1948. — С. 424—445. — 472 с.
- ↑ Шапкин В. И. Радио: открытие и изобретение. Наука. Техника. Социум. — М.: ДМК Пресс, 2005. — 190 с.
- ↑ Л. Н. Никольский. «Кто «изобрел» радио?» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2008-01-22-ին.
{{cite web}}
: no-break space character in|author=
at position 3 (օգնություն) - ↑ Шапкин В. И. Радио: открытие и изобретение. Наука. Техника. Социум. — М.: ДМК Пресс, 2005. — 190 с.
- ↑ Чистяков Н. И. Начало радиотехники: факты и интерпретация Արխիվացված 2022-09-30 Wayback Machine // Вопросы истории естествознания и техники. — 1990. — № 1.
- ↑ «Оливер Джозеф Лодж, изобретатель когерера». kipstory.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2007-10-30-ին.
- ↑ Julian Rubin. «Radio and Wireless: Patent and Invention Milestones» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-10-01-ին. Վերցված է 2022-10-01-ին.
- ↑ Lodge, Oliver «Aberration Problems», Phil. Trans. Roy. Soc. 184 (1893)
- ↑ Ford, 1971
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pioneers of Science, 1893
- The Work of Hertz and Some of His Successors, 1894 (русский перевод: LIX. Творение Герца // Из предыстории радио. Сборник оригинальных статей и материалов. Вып. 1 / Составил С. М. Рытов; под редакцией Л. И. Мандельштама. — М.-Л.: Издательство АН СССР, 1948. — С. 424—445. — 472 с.)
- Electrons, or The Nature and Properties of Negative Electricity, 1907
- Modern Problems, 1912
- Science and Religion, 1914
- The War and After, 1915
- Raymond, or Life and Death, 1916
- Raymond Revised, 1922
- Why I Believe in Personal Immortality, 1928
- The Reality of a Spiritual World, 1930
- «Бессмертие души»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lodge, Sir Oliver (Joseph) (1851—1940) // Encyclopedia of Occultism and Parapsychology / под ред. J. Gordon Melton. — Fifth edition. — Gale Group, 2001. — P. 929—931. — 1939 p. — ISBN 0-8103-8570-8
- Doyle A. C. The History of Spiritualism. — Book Tree, 2007. — Vol. 2. — 338 p. — ISBN 9781585093120
- Ford A. The Life Beyond Death. — New York: G. P. Putnam’s Sons, 1971.
- Հունիսի 12 ծնունդներ
- 1851 ծնունդներ
- Օգոստոսի 22 մահեր
- 1940 մահեր
- Միացյալ Թագավորությունում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Լոնդոնի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բրիտանացի ֆիզիկոսներ
- Անգլիացի գյուտարարներ
- Ֆիզիկոսներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Գիտնականներ