Բարի Բերիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարի Բերիշ
անգլ.՝ Barry Barish
Ծնվել էհունվարի 27, 1936(1936-01-27)[1][2] (88 տարեկան)
Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունexperimental physicist, համալսարանի դասախոս, ֆիզիկոս և աստղաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտփորձարարական ֆիզիկա, ֆիզիկա[3] և աստղաֆիզիկա[3]
ԱնդամակցությունԱմերիկյան ֆիզիկական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Լոնդոնի թագավորական ընկերություն և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՋոն Մարշալի անվան դպրոց և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1962)
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1962)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4][3]
Եղել է գիտական ղեկավարErotokritos Katsavounidis?[5]
Պարգևներ
 Barry Barish Վիքիպահեստում

Բարի Քլարկ Բերիշ (անգլ.՝ Barry Clark Barish, հունվարի 27, 1936(1936-01-27)[1][2], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ 2017 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը ստացել է գրավիտացիոն ալիքների փորձնական ճանապարհով գրանցման համար։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ 2002 թվականից[10], Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ծնողները, Հարոլդ Բերիշը (1911—1988) և Լի Բերիշը (1919—1995) Ռուսական կայսրությունից արտագաղթած հրեաների ընտանիքներից էին[11][12]։ Բարի Բերիշը ծնվել և մեծացել է Հարավային Կալիֆոռնիայում։

Բերկլիի համալսարանում 1957 թվականին ստացել է ֆիզիկայի բակալավրի աստիճան, և ապա 1963 թվականին պաշտպանել է իր դոկտորական աշխատությունը, որի թեման էր բարձր էներգիաների ֆիզիկան։ 1963 թվականից սկսած աշխատում է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։

1994 թվականից LIGO-ի առաջատար հետազոտողն էր, իսկ 1997 թվականից տնօրենը։ Բերիշը նաև աշխատել է Ֆերմիլաբում և Միջազգային գծային կոլայդերի վրա։ Հանդիսանում է Ամերիկյան ֆիզիկական միության անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]