Ռոբերտ Քոլման Ռիչարդսոն
Ռոբերտ Քոլման Ռիչարդսոն Robert Coleman Richardson | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1937[1][2][3][…] Վաշինգտոն, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 19, 2013[1][2][3][…] (75 տարեկան) Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | ֆիզիկոս և պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Կոռնելի համալսարան[4] և Դյուքի համալսարան |
Գործունեության ոլորտ | կրիոֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[5] |
Ալմա մատեր | Դյուքի համալսարան, Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտ, Washington-Liberty High School? և Virginia Tech College of Science? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[6] |
Պարգևներ | |
Կայք | lassp.cornell.edu/lassp_data/rcr.html |
Robert Coleman Richardson Վիքիպահեստում |
Ռոբերտ Քոլման Ռիչարդսոն (անգլ.՝ Robert Coleman Richardson, հունիսի 26, 1937[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ - փետրվարի 19, 2013[1][2][3][…], Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Քոռնելի համալսարանում։ 1996 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը ստացել է համատեղ Դևիդ Լիի և Դուգլաս Օշերոֆի հետ, «Հելիում-3-ի գերհոսունության հայտնաբերման համար»։
Ուսանել է Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ ստացել է բակալավրի աստիճան 1958 թվականին, և մագիստրոսի աստիճան 1960 թվականին։ Փիլիսոփայության դոկտորի աստիճանը ստացել է Դյուկի համալսարանում 1965 թվականին։ Հանդիսանում է ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ 1986 թվականից։
1959—1960 թվականները և ապա 1966 թվականից սկսած աշխատել է Քոռնելի համալսարանում, իսկ 1968 թվականից հանդիսանում է համալսարանի պրոֆեսոր։ 1990—1997 թվականները ղեկավարել է ատոմի և պինդ մարմնի ֆիզիկայի լաբորատորիան։ 1998—2003 թվականները հանդիսացել է համալսարանի պրոռեկտոր գիտական աշխատանքի ուղղությամբ։
Հիմնական գիտական աշխատանքը կապված է եղել ցածր ջերմության ֆիզիկայի և գերհոսունության հետ։ 1972—1974 թվականները համատեղ Դ. Լիի և Դ. Օշերոֆի հետ հայտնաբերել է հելիում-3 իզոտոպի գերհոսունության երևույթը, որի համար և նրանց շնորհվել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ 1996 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://today.duke.edu/2004/02/richardson_0204.html
- ↑ 5,0 5,1 Notable Names Database — 2002.
- ↑ CONOR.Sl
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ The Nobel Prize in Physics 1996 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/buckley.cfm
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռ. Ք. Ռիչարդսոն. «Պոմերանչուկի էֆեկտ». Նոբելյան դասախոսություն // «Ֆիզիկական գիտությունների հաջողություններ», հատոր 167, թողարկում 12, դեկտեմբեր 1997
- Ռոբերտ Ռիչարդսոնի էջը Քոռնելի համալսարանի կայքում (archive.org կայքում պահպանված տարբերակ) (անգլ.)
- Տեղեկություններ Նոբելյան կոմիտեի կայքում (անգլ.)
- Ռիչարդսոնի հետ տեսահարցազրույց (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Քոլման Ռիչարդսոն» հոդվածին։ |
|
- Հունիսի 26 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Վաշինգտոն քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 19 մահեր
- 2013 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- Ամերիկացի գիտնականներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Ամերիկացի աթեիստներ