Գանձա (Քաշաթաղի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանձա (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Գանձա | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Գանձա (համայնք, Քաշաթաղի շրջան) | Գանձա | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գանձա, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 29 կմ հյուսիս-արևմուտք՝ Շալուա գետի ստորին հոսանքի աջափնյա ձորալանջին, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 82 կմ հեռավորության վրա։
Սեիդլար անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը լեռնային է, ունի 2922,3 հա տարածք, որից 620,1 հա գյուղատնտեսական նշանակության, 2198,1 հա անտառային հողեր։ Գանձա համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը։
Համայնքի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատագրվել է 1993 թվականի մարտին, բնակեցվել է 1995 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 58 մարդ է։ 2015 թվականին Գանձա համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 58 մարդ, կա 11 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 43 | 30 | 40 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` կամուրջ (XVII դ.), աղբյուր (XVII-XVIII դդ.), ջրաղաց (XVIII-XIX դդ.):
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 13 աշակերտներ, Բազմատուսի միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում էին 11 աշակերտներ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 559
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 340.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |