Կապան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապան (այլ կիրառումներ)
Քաղաք
Կապան
Զինանշան

Տեսարաններ Կապանից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիք
ՔաղաքապետԳևորգ Փարսյան
Հիմնադրված է19-րդ դար թ.
Առաջին հիշատակում5-րդ դար
Այլ անվանումներմինչև 1990Ղափան
Տվյալ կարգավիճակումՔաղաք թվականից
Մակերես36 կմ²
ԲԾՄ910 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն42 600[1] մարդ (2016)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԿապանցի
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ+374 (285)
Փոստային դասիչ3301-3308
Պաշտոնական կայքkapan.am
Կապան (Հայաստան)##
Կապան (Հայաստան)

Կապան (19-րդ դարի 50-ական թվականներից մինչև Հայաստանի անկախացում քաղաքը կոչվել է Ղափան), քաղաք Հայաստանում, Սյունիքի մարզի մարզկենտրոնը։ 2017թ․ նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է  Կապան խոշորացված համայնք: Գտնվում է երկրի հարավ-արևելքում, Երևանից 320 կմ հարավ-արևելք, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, 910 մ բարձրության վրա, մշտական բնակչությունը 2011 թվականանի մարդահամարի արդյունքներով կազմել է 43190 մարդ[2], 2015 թվականի դրությամբ՝ 42 700։ Քաղաքի անունը ծագում է «կապան» հասարակ անունից, որ նշանակում է «կիրճ, նեղ անցք երկու լեռների միջև», նաև՝ «կիրճի նեղ մասում եղած ամուր դուռ»[3][4]: Կապանը՝ իբրև բնակավայր՝ հայ պատմագրության մեջ հիշատակվում է դեռես մեր թվարկության 5-րդ դարավերջից, որպես քաղաք՝ 10-րդ դարի վերջերից: Խորհրդային  շրջանում՝ 1938թ. ստացել է շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ, 1963-ին՝ հանրապետական ենթակայության, եղել է Ղափանի շրջանի շրջկենտրոնը:

Աշխարհագրություն

Հարավից և հյուսիսից շրջափակված է Մեղրու և Բարգուշատի լեռներով։ Քաղաքի տարածքում Ողջի գետը ընդունում է Վաչագան և Կավարտ վտակները։

Պատմա-աշխարհագրական ակնարկ

Կապանի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է V դարի վերջերին։ Ըստ երևույթին, այդ ժամանակ Կապանը սովորական բնակավայր էր։ X դարից սկսած մատենագիրների մոտ Կապանն արդեն հիշատակվում է որպես քաղաք։ Կապանը X դարի վերջում (հավանաբար 998-1001 թթ. սահմաներում) դարձել է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը։

Կապանն ուներ դիրքային մի շարք առավելություններ։ Նրա արևմտյան կողմում գտնվող Բաղաբերդ և Բաղակու քար բերդերը ապահովում էին քաղաքի անվտանգությունն արևմտյան և հյուսիսարևմտյան կողմերից։ Քաղաքի հյուսիսային կողմով անցնում է Կապան գետը, որն այդ մասում առաջացրել է խոր կիրճ՝ խիստ զառիվեր և անտառապատ լանջով, իսկ դիմացը մի քանի հարյուր մետրի հասնող ժայռ էր։ Հարավային կողմով ձգվում էին Արևիքի բարձրաբերձ և ժայռոտ լեռները, որոնք անմատչելի էին դարձնում քաղաքը հարավային կողմից։ Այս է եղել պատճառը, որ քաղաքը հարավային և հյուսիսային կողմերից հարկ չի եղել պարսպապատելու։ Համեմատաբար դյուրին էր քաղաք մտնել արևելյան կողմից, այդ պատճառով էլ քաղաքի այս մասը պարսպապատված է եղել։

1103 թվականին Կապանն ավերման է ենթարկվում սելջուկների կողմից։ Այնուհետև Կապանը մի քանի դար շարունակում է իր գոյությունը, բայց արդեն իբրև ոչ քաղաք, այլ սովորական բնակավայր։ Կապանի բնակչությունը ըստ երևույթին միատարր չի եղել։ Նա ուներ հրեաների հատուկ թաղ[5]։

Հնամենի Կապանը 15-րդ դարի սկզբում ավերվեց, նրա անունը թուրքական աղավաղմամբ սկսեց արտասանվել Ղափան: Այդ Ղափան անունն էլ ժառանգեց 19-րդ դարի 50-ական թվականներին այսօրվա քաղաքի տարածքում ձևավորվող նոր բնակավայրը, իսկ Հայաստանի անկախացումից հետո քաղաքը կրկին վերականգնեց իր պատմական Կապան անունը։

Կլիմա

Կապան քաղաքը Սյունիքի մարզկենտրոնն է։ Գտնվում է ծովի մակարդակից 705-1050 մ /միջինը 910 մ/ բարձրությունների վրա։ Հեռավորությունը մայրաքաղաքից 300 կմ է։ Առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարում։ Միջնադարում եղել է Սյունիքի թագավորության մայրաքաղաք։ Ավերվել է սելջուկների կողմից 1103 թվականին։ Ներկայիս Կապանը գտնվում է պատմական քաղաքից 10 կմ հարավարևելք Ողջի գետի և նրա Վաչագան, Կավարտ, Գեղանուշ վտակների ու Խուստուփ /3210 մ/ լեռան հարևանությամբ։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1938 թվականին։ 2016 թվականի հունիսի 1-ի գնահատմամբ ունի 43, 2 հազար բնակիչ։

Կլիմայի վրա ազդող գործոններ

Ինչպես ցանկացած տեղանքի, այնպես էլ Կապանի կլիմայի վրա ազդում է ինչպես ընդհանուր կլիմայական, այնպես էլ տեղական գործոններ։ Ընդհանուր գործոններից է նրա աշխարհագրական դիրքը։ Քաղաքը գտնվում է հս.լ.39օ12՛ վրա, այսինքն՝ մերձարևադարձային կլիմայական գոտու հյուսիսում, որտեղ ամռանը ակտիվանում են հարավից թափանցող արևադարձային տաք և չոր օդային զանգվածները, իսկ ձմռանը հյուսիսից եկող ցուրտ օդը։ Զգալի է նաև Կասպից ծովի ազդեցությունը։ Տեղանքը անհարթ է, բարձրությունների տատանումները գերազանցում են 300 մ-ը։ Հաճախ երբ բնակավայրի բարձրադիր մասերում ձմռանը ձյուն է տեղում, ապա ցածրադիր հատվածներում՝ անձրև։ Հարակից լեռնալանջերի թեքությունները որոնք հասնում են 30-40 աստիճանների բուսածածկի հետ միասին ևս կլիմայաստեղծ ակտիվ գործոններ են։

Կլիմայական բնութագրիչներ

Հունվարյան բազմամյա միջին ջերմաստիճանը 0օC է, հուլիսյանը՝ 23-24 օC: Տարեկան միջին բազմամյա ջերմաստիճանը 11,5 օC: Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը դիտվել է հունվարին՝ -27 օC, իսկ բացարձակ առավելագույնը հուլիսին՝ +39օC: Տարեկան բացարձակ ջերմաստիճանի լայնույթը 66օC: Տեղումների բազմամյա միջին տարեկան քանակը 544 մմ է/նվազագույն տարեկան միջինը 380 մմ է/: Տեղումների ընդհանուր քանակի մոտ 55%֊ը գալիս է մարտ-հունիս ամիսներին, իսկ 17%֊ը՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ Ամենից տեղումնաշատ ամիսը մայիսն է, իսկ ամենից քիչ տեղումներ գալիս են դեկտեմբեր և օգոստոս ամիսներին։ Անսառնամանիք օրերի թիվը տատանվում է նվազագույնը 165-ից մինչև առավելագույնը 240 օրվա։ Ուժգին քամիներ հազվադեպ են լինում։ 15 մ/վրկ. և ավելի ուժգնությամբ քամիներ տարվա կտրվածքով կարող են դիտվել ընդամենը 2-3 օր։ Տիրապետող են հարավարևելյան և արևելյան ուղղության քամինները՝ 1-3 մ/վրկ միջին արագությամբ։

Կլիմայի հիմնական բնութագրիչներ Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարեկան
Օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանը օC 23 26 29 32 35 38 39 38 38 35 29 26 39
Օդի բազմամյա միջին ջերմաստիճանը օC 0 1, 6 5, 4 10, 7 15, 8 19, 6 23.3 22.7 18, 2 13 6.6 1.8 11.5
Օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը օC -27 -19 -17 -7 -2 2 6 6 -1 -7 -15 -23 -27
Տեղումների բազմամյա միջին քանակը

մմ

26 30 57 72 100 70 32 26 33 40 34 24 544

Տարվա եղանակների հերթափոխություն

Կապան քաղաքը ընկած լինելով մերձարևադարձային և բարեխառն կլիմայական գոտիների սահմանագլխում ունի շատ հստակ արտահայտված տարվա եղանակների հերթափոխ։ Համառոտակի բնութագրենք այդ հերթափոխը.

  • Ձմեռ-բնորոշվում է անկայուն եղանակներով։ Տեղումները հիմնականում գալիս են ձյան տեսքով, սակայն կայուն ձնածածկ չի առաջանում և այն ուղեկցվում է հալոցքներով։ Երբեմն ձյան շերտի բարձրությունը կարող է հասնել 25-50 սմ-ի, իսկ ձնածածկույթը պահպանվել՝ 3-ից 5 օր։ Ձմռանը տեղումները կարող են դիտվել նաև անձրևի տեսքով՝ կապված հարավարևմյան տաք և խոնավ օդային հոսքերի թափանցման հետ։ Սակայն հաճախ թափանցում են նաև արկտիկական չոր և սառնամանիքային օդ հյուսիսից, Սիբիրից, կամ կենտրոնական Ասիայի բարձր ճնշման մարզերից և առաջացնում բավականին ցուրտ և պարզկա եղանակներ։
  • Գարուն-սկսվում է վաղ՝ փետրվարի կեսերից։ Բնորոշ են անկայուն եղանակներով։ Հաճախ են ամպամած և մառախլապատ եղանակները։ Դիտվում են ուշ գարնանային ցրտահարություններ, երբ արդեն ծաղկած են լինում ծառերը։ Ձյան տեսքով տեղումներ դիտվել են ապրիլ-մայիս ամիսներին։ Տեղումնաշատ սեզոնն է։ Երբեմն լինում են տեղատարափ անձրևներ և կարկուտ։
  • Ամառ-Կապանում ամռանը շոգ է և չոր։ Երբեմն դիտվում են տեղատարափ անձրևներ, որոնք կարող են ուղեկցվել սելավային հոսքերով։ Օրինակ 1961 թվականի հուլիսի 21-ին մեկ օրվա ընթացքում տեղացել է 176 մմ տեղումներ, կամ ամբողջ տարվա տեղումների քանակի 1/3 մասը։
  • Աշուն-երկարատև է՝ սեպտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի կեսերը։ Բնորոշ են տաք եղանակները։ Երբեմն լինում են մառախուղներ և ցրտահարություններ։ Այս սեզոնին է գալիս տարեկան տեղումների մոտ 1/4-ը։ Կապանի կլիման նպաստավոր է արքայախնձորի/կորոլյոկ/, նռան, թզի, դեղձի, թթի, խաղողի մշակության համար։ Քաղաքի հյուսիսահայաց լանջերն ու գետահովիտները ծածկված են անտառներով և թփերով, որտեղ լավ աճում են ընկուզենին, տխլենին, հոննին, մոշենու թփերը։
Կապանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °F (°C) 40
(4)
43
(6)
52
(11)
64
(18)
73
(23)
81
(27)
87
(31)
87
(31)
79
(26)
68
(20)
54
(12)
44
(7)
64.3
(18)
Միջին ցածր °F (°C) 26
(−3)
28
(−2)
35
(2)
45
(7)
53
(12)
60
(16)
66
(19)
64
(18)
58
(14)
48
(9)
38
(3)
30
(−1)
45.9
(7.8)
Տեղումներ դյույմ (մմ) 0.83
(21.1)
0.98
(24.9)
1.42
(36.1)
1.93
(49)
2.64
(67.1)
1.65
(41.9)
0.63
(16)
0.71
(18)
0.83
(21.1)
1.34
(34)
1.18
(30)
0.83
(21.1)
14.97
(380.3)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Բնակչություն

Կապանի ազգաբնակչության փոփոխությունը.[6]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1976 2001 2011 2015 2016
Բնակիչ 196 2272 2658 8511 19315 36351 45711 43190 42700 42600[7]

Տնտեսություն

Կապանն արդյունաբերական կենտրոն է։ Տարածքը հարուստ է գունավոր մետաղների, պղնձի պաշարներով։ Հատկապես զարգացած է պղնձարդյունաբերությունը։ Ներկայումս շահագործվում է Կապանի պղնձի հանքավայրը։ Բնակչությունը զբաղվում է նաև գյուղատնտեսությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Նախկին «Կատար» բնակավայրի տարածքում կանգուն է «Կատարի վանք» եկեղեցին։ Հիշարժան կառույցներից են Կատարավանք ամրոցը (X- XVIII դդ)՝ իր օժանդակ շինություններով, Կկոց Քար ամրոցը (X դ), Հալիձորի ամրոցը բազմաթիվ դամբարաններով։ 1723 թ Դավիթ Բեկի կողմից վերակառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Վահանավանք եկեղեցին ներկայացնում է իրենից մի վանական համալիր, իսկ Սբ.Գրիգոր եկեղեցին աչքի է ընկնում բազմաթիվ տապանաքարերով։

Քույր քաղաքներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2016 Օգոստոսի 9-ին.
  2. Մարդահարի արդյունքներ 2011
  3. Համայնքի մասին
  4. «[ARMSCOOP] Կապան տեղանունը – ArmScoop». hy.armscoop.com. Վերցված է 2018-09-08-ին.
  5. Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ էջ 203-204.
  6. «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 107» (PDF). Վերցված է 2014 Հուլիսի 30-ին.
  7. «Հայաստանի հանրապետության մշտական բնակչության թվաքանակը, էջ 5» (PDF). Վերցված է 2016 Հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ

Աղբյուրներ