«Ղազար Փարպեցի»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
46.71.34.227 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Nimeru23 մասնակցի վերջին տարբերակին։
չ (46.71.34.227 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Nimeru23 մասնակցի վերջին տարբերակին։)
Պիտակ: Հետշրջում
 
Առավել արժեքավոր է Փարպեցու «Պատմություն Հայոց»-ը, որը կոչվում է նաև Երրորդ պատմություն՝ [[Ագաթանգեղոս]]ի և [[Փավստոս Բուզանդ]]ի երկերից հետո։ Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։ Առաջաբանում պատմիչը շարադրել է նախորդների պատմությունների համառոտ բովանդակությունը։ Բուն պատմությունը Փարպեցին սկսել է [[387]] թվականի իրադարձություններից՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև [[Հայաստանի առաջին բաժանում]]ից։ Առաջին դրվագում շարադրել է [[Արշակ Գ]]-ի և Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական պատմությունը, Սասանյան Պարսկաստանի պառակտիչ քաղաքականությունը մինչև Արշակունյաց թագավորական հարստության անկումը (428 թվական) և ավարտել է Սահակ Պարթևի ([[439]] թվական) ու Մեսրոպ Մաշտոցի ([[440]] թվական) մահվանն առնչվող դեպքերի նկարագրությամբ։ Երկրորդ դրվագի նյութը Վարդանանց պատերազմն է. համընկնում է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ժամանակաշրջանին։ Երրորդ դրվագը Հայաստանի՝ 460–484 թվականների պատմության միակ սկզբնաղբյուրն է, որտեղ նկարագրված դեպքերի ականատեսն ու մասնակիցն է նաև հեղինակը։ Ներկայացնում է այդ շրջանի հայ-պարսկական փոխհարաբերություններն ու հայերի՝ [[482]]–[[484]] թվականների ապստամբության պատմությունը և ավարտում [[Վահան Մամիկոնյան]]ի՝ Պարսից արքունիքի կողմից Հայոց մարզպան ճանաչվելու բախտորոշ իրադարձությամբ։ Փարպեցու «Պատմություն Հայոց»-ը տպագրվել է 1793 թվականին, Վենետիկում, աշխարհաբարը՝ [[1895]] թվականին, Ալեքսանդրապոլում։ Հրատարակվել է նաև ֆրանսերեն (1869 թվական)։ «Պատմությունը» և «Թուղթը» միասին («Պատմություն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնյան») հրատարակվել է [[1904]] թվականին, Թիֆլիսում։ Ըստ ավանդության՝ Ղազար Փարպեցին թաղված է Ղազարավան գյուղի (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) եկեղեցու ավանդատանը, մեկ այլ տվյալով՝ Մշո Սբ Առաքելոց վանքի բակում։
 
*
== Աշխատություններ և թարգմանություններ ==
* [http://www.digilib.am/book/1591/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%AB%D6%82%D5%B6%20%D5%80%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81 Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Գրաբար բնագիր («Մատենագիրք Հայոց»-ից)]
* [http://remacle.org/bloodwolf/historiens/lazare/histoire.htm LAZARE DE PHARBE. ΗISTOIRE ’ARMÉNIE.]
* [http://rbedrosian.com/gpintro.htm Անգլերեն թարգմանությունը տե՛ս Ghazar P'arpec'i's History of the Armenians. Translated from Classical Armenian by Robert Bedrosian]
* The History of Lazar P'Arpec'i, Transl. by Robert W. Thomson, Columbia University Program in Armenian Studies, Suren D. Fesjian Academic Publications No. 4, Atlanta։ Scholars Press, 1991, x, 304 pages. ISBN-10։ 1555405797
 
== Գրականություն ==
* [http://hpj.asj-oa.am/3598/1/2005-2(166).pdf Մանուկյան Գուրգեն, Ղազար Փարպեցու երկերի արևելահայերեն վերջին թարգմանության հանգամանքները.- «Պատմա-բանասիրական հանդես», 2005, № 2, էջ 166-182։]
* [http://hpj.asj-oa.am/4164/1/2002-2(93).pdf Մաթևոսյան Արտաշես, Ղազար Փարպեցին մաշտոցյան գրերի մասին.- «Պատմա-բանասիրական հանդես», 2002, № 2, էջ 93-111։]
* Խալաթյանց Գ., Ղազար Փարպեցի եւ գործք նորին, Մ., 1883:
* Պողարյան Ն., Նորագյուտ հատված Ղազար Փարպեցու «Հայոց պատմութեան, ԲՄ, հ. 8, 1967:
* Մուրադյան Պ., Յուզբաշյան Կ., Ղազար Փարպեցու Պատմության նորահայտ պատառիկը, ԲՄ, հ. 11, 1973:
* Խրլոպյան Գ. Մ., Հայ սոցիալական պատմություն, Երևան, 1978։
* Մելիք-Բախշյան Ս. Տ., Հայոց պատմության աղբյուրագիտություն, Երևան, 1979։
 
==Արտաքին հղումներ==
* [http://hpj.asj-oa.am/3861/1/1983-4%28179%29.pdf Յուզբաշյան, Կ. Ն., Ղազար Փարպեցի (Պատմաբանասիրական հանդես, 1983, № 4)]
* Ղազար Փարպեցի, Մատենագիտութիւն, Կազմեց Տիգրան Գույումճեան, Երևան, 1999 (Սբ. Մեսրոպ Մաշտոց դպրատան մատենաշար)։
{{վիքիքաղվածք}}
{{Արտաքին հղումներ}}

Նավարկման ցանկ